«Հինդուիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
{{main|Կարմա|Սամսարա}}
{{Տես նաև|Ռեինկարնացիա (վերամարմնավորում)}}
[[Կարմա]] տառացիորեն թարգմանվում է որպես «գործողություն», «գործունեություն» կամ «աշխատանք» և կարող է նկարագրվել ինչպես «գործողության և հատուցման օրենք»{{sfn|Smith|1991|p=64}}: Համաձայն [[Ուպանիշադներ]]ի, մարդու ստեղծումը, չիտտան կամ չետանան, իրենից ներկայացնում է նուրբ-նյութական օրգան, որը [[Պրանա|պրանայի]] օգնությամբ արտացոլում է ([[Ժիվա]]յի կամ [[Ատման]]ի) հոգու բանականությունը: Չիտտան` դա [[Մանաս(փօլօսոփայություն)|մանասի]] (ենթագիտակցության), [[Ահամկարա]]յի (էգո, ինքնաճանաչողության համակարգի) և [[Բուդդհի]]ի (ունակություններն ընկալող գիտակցությոան) համախումբ է: Պրանան` միջնորդ է Ժիվայի և Չիտտայի միջև, որը համարվում է աառաջին և ամենանուրբ նյութական էլեմենտը: Նկարագրվում է, որ Ժիվան, որը Պրանային հագեցնում է գիտակցությամբ, գտնվում է մարդու ֆիզիկական սրտի շրջանում: Չիտտան դա անհատի նյութական փորձի պահեստարանն է` նրա գործած ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր մակարդակի ցանկացած գործողությունների [[Սամսկարա]]ների (տպավորություններ, հետքեր) հսկայական քանակությամբ: Նրա մեջ կուտակված ինֆորմացիան հանդիսանում է որպես պրիզմա, ինչի միջով մարդը նայում է աշխարհին: Այն ամենը, ինչ նա տեսնում է, նա համեմատում է իր անցյալ փորձի հետ` այդպիսով ընկալելով իրականությունը աղավաղված տեսքով: Սամսկարաները պահպանվում և փոխանցվում են կյանքից կյանք անհատի գիտակցության մեջ: Ամեն կյանքում սամսկարաները ձևավորում են մարդու իր տեսակով միակ հոգեբանական էությունը, կարգելով նրա հակվածությունները և ցանկությունները` սահմանելով նրա կարման<ref>{{Harvnb|Radhakrishnan|1996|p=254}}</ref>: Այսպիսով, կարմայի չեզոք և անսխալ օրենքի համընդհանուր ընկալումը անմիջականորեն կապված է [[Ռեինկարնացիա (վերամարմնավորում)|վերամարմնավորման]], ինչպես նաև անհատի անձնականության, նրա հատկանիշների և ընտանիքի հետ: Կարման միահյուսում է [[Կամքի ազատություն|կամքի ազատություն]] և [[Ճակատագիր|ճակատագիր]] հասկացությունները: «Գործունեության, նրա հետևանքների, կյանքի, մահվան ու նորիծ ծնվելու» շրջապտույտն անվանում են [[Սամսարա]]: Ռեինկարնացիայի և կարմայի հասկացությունները ընկած են հինդուիզմի հիմքում և նրա փիլիսոփայության ու հավատամքների տարբեր ուղղություններում: «[[Բհագավադգիտա]]յում» հաստատվում է.
 
{{Քաղվածք|Ինչպես մարդը հանելով հին հագուստը, հագնում է նորը, այնպես էլ հոգին մտնում է նոր նյութական նմարմիններ` թողնելով հներն ու անօգտակար<ref>[http://vyasa.ru/books/?id=93 «Бхагавад-Гита» глава 2. Краткое изложение «Бхагавад-Гиты», текст 22]</ref>:|}}
 
Սամսարայի աշխարհն ապահովում է վաղանցիկ հաճույքներ, որոնք մարդու մեջ պահպանում են նորից ու նորից ծնվելու ցանկություն` հանուն նյութական մարմնի հաճույքների: Սամսարայի աշխարհից ազատագրումը [[Մոկշա]]յի հասնելու միջոցով, բերում է հավերժական երջանկություն և խաղաղություն<ref>[http://vyasa.ru/books/?id=107 См. «Бхагавад-гита» глава 16. Божественные и демонические натуры. Тексты 8-20]</ref><ref>{{Harvnb|Vivekananda|2005|pp=301-02}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==