«Նիկոլ Աղբալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1873]] թվականին [[Թիֆլիս]]ում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ում, այնուհետև՝ [[Գևորգյան ճեմարան]]ում։ Ուսանել է [[Մոսկվա]]յի, [[Լոզան]]ի, [[Սորբոնի համալսարան]]ներում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, [[Շուշի]]ում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919-ին թվականին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։
 
Եղել է [[Վերնատուն|Վերնատան]] և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «[[Մուրճ (ամսագիր)|Մուրճ»]], «[[Հորիզոն (օրաթերթ)|Հորիզոն»]], «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921–ին1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է [[Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (Լիբանան)|Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի]] հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը <ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2682|title=AV Production - Նիկոլ Աղբալյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2017-03-24}}</ref><ref>{{Cite web|url=http://ysu.am/persons/hy/Nikol-Aghbalyan|title=ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍԻ ԱՂԲԱԼՅԱՆ|website=ysu.am|accessdate=2017-03-24}}</ref>։
 
Նիկոլ Աղբալյանը մահացել է [[1947]] թվականին [[Բեյրութ]]ում։