«Երկրի մագնիսական դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 15.
Տեղական կայուն անոմալիաները օգտագործվում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման համար (տես [[մագնիսահետաախուզություն]])։ Պարզված է, որ մագնիսական դաշտի փոփոխությունները որոշակի ազդեցություն են թողնում օրգանական աշխարհի վրա (օրինակ, «[[մագնիսական փոթորիկներ]]ի» ժամանակ գերակշռող են դառնում սիրտանոթայիև հիվանդությունները, վատանում է հիպերտոնիայով տառապողների վիճակը են)։ «Մագնիսական փոթորիկների» ժամանակ խանգարվում է ռադիոկապը և ընդվզում մագնիսական սլաքը, ուստի մագնիսական կանխատեսումներ են արվում ինքնաթիռներն ու նավերը ապակողմնորոշումից ապահովելու համար։
 
Երկրի մագնիսականության ևետազոտումըհետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նաև ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժամանակ։ Հնէամագնիսական հետազոտությունների հիման վրա կատարվում են շերտագրական համադրումներ, որոշվում երկրակեղհը կազմող բլոկների փոխադարձ տեղաշարժումների պարամետրերը։ Մագնիսաթելուրական զոնդումով պարզաբանվում է Երկրի ընդերքի վիճակը։
 
Երկրի մագնիսականության ուսումնասիրման հիմքում ընկած են [[մագնիսական չափումներ]]ը, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ [[կողմնացույց]]ով, [[մագնիսական թեոդոլիտ]]ով ու [[կշեռք]]ով, [[մագնիսաչափ]]ով, Երկրի [[արհեստական արբանյակ]]ով։