«Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Group photo with other prominent Armenian mathematicians.jpg|thumb|Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)]]
== Կենսագրություն ==
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, [[ՀԽՍՀ]]։<ref>[http://www.book.am/product_info.php?products_id=704&language=Hy «Ով ով է. Հայեր», Կենսագրական հանրագիտարան 2007, Հատ. 2, է. 332]</ref>: Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի ([[ԵՊՀ]]) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա [[ԵՊՀ]]-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա [[Մոսկվայի պետական համալսարան]] (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։
 
1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել է նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ [[Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ]] (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբում իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ [[ԽՍՀՄ]]-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա. Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխտնօրեն (1963-1965) և տնօրեն (1965-1970) Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում<ref>[http://ershov.iis.nsk.su/archive/eaman.asp?pplid=2859 Academic Archive of Andrey Ershov] ([[:ru:Ершов, Андрей Петрович|Андрей Ершов {{ref-ru}}]])</ref>, որն այժմ հայտնի է իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ<ref>[http://www.iiap.sci.am/ ԻԱՊԻ]</ref> (ԻԱՊԻ)։
 
Իր գիտական գործունեության հետ միասին, Ա. Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ [[Երևանի Պետական Համալսարան]]ի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-1978, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և [[Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ]]ում (1978-1986)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, [[ԷՀՄ]] ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ: Եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես [[Գրաֆների տեսություն|Գրաֆների տեսության]] դաշտում։
 
== Ընտրված հրապարակումներ ==
193 331

edits