«Հոռոմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
== Ճարտարապետություն ==
 
Հոռոմոսի վանքից հարավ [[Անի]] տանող ճանապարհին, կանգուն է մի ինքնատիպ շինություն՝ գմբեթավոր զույգ աշտարակներով «հաղթական կամարը» (հավանաբար՝ 10–11-րդ դարեր)։
 
Վանքի համալիրը (կառուցված մինչև 13-րդ դարը) բաղկացած է շինությունների երկու խմբից՝ [[Ախուրյան (գետ)|Ախուրյանը]] երիզող ձորում և բարձրադիր լեռնադաշտի վրա: Հոռոմոսի վանքի հնագույն շինություններն են Սուրբ Մինասը (930–953, հիմնադիր՝ Հովհաննես վարդապետ) և Գագիկ Ա Բագրատունու կառուցած Սուրբ Գևորգը (1013 թվականից հետո)։ Երկուսն էլ գմբեթավոր դահլիճ են, երկու զույգ որմնամույթերով, «հայկական խորշերով» մշակված ճակատներով: Սուրբ Գևորգ եկեղեցու ներսը ծածկված է եղել որմնանկարներով (պահպանվել են հետքերը)։ Նրանից արևելյան թաղածածկ մատուռ է, կողքին՝ [[Աշոտ Գ Ողորմած|Աշոտ Գ Ողորմած Բագրատունու]] (953–977) դամբարանը։
 
=== Հոռոմոսի վանքի գավիթ ===
1038 թվականին [[Հովհաննես-Սմբատ|Հովհաննես Սմբատ ԲագրատունինԲագրատունի]]ն Ախուրյանի ձորեզրին կառուցել է Սուրբ Հովհաննես եկեղեցին և դրան արևմուտքից կից մեծ գավիթը: Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է՝ ճակատները «հայկական խորշերով» մշակված, որի Ավագ խորանը լուսավորվում է զույգ պատուհաններով: Գմբեթի արտաքուստ գլանաձև թմբուկը ծածկված է կոնաձև վեղարով: Գավիթն ունի ուղղանկյուն հատակագիծ՝ չորս կենտրոնական սյուներով, բազմանիստ և շքեղ քանդակազարդ երդիկով, որի վրա բարձրանում է ութասյուն զանգակատունը: Առաջին անգամ Հոռոմոսի վանքի գավթում մշակված քառասյուն կենտրոնակազմ հորինվածքը դարձել է 11–13-րդ դարի հայկական գավիթների ու ժամատների հիմնական ձևը:
 
1198 թվականին վանահայր Մխիթարն [[Ականից գետակ|Ականց]] գետից ջրատար է կառուցել Հոռոմոսի վանքի համար: 1206 թվականին [[Զաքարե Բ|Զաքարե Բ ՄեծըՄեծ]]ը վերահաստատել է գետից օգտվելու վանքի իրավունքը և քանդել նրա վրա այլոց կառուցած ապօրինի ջրաղացը: 12-րդ դարում Հոռոմոսի վանքում է ուսանել պատմիչ [[Մխիթար ԱնեցինԱնեցի]]ն: 1215 թվականին, ըստ շինարարական արձանագրության, Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային պատին կից իշխանուհի Խութլուխաթունը մոր՝ Ռուզուքանի համար երկհարկ դամբարան է կառուցել, որի երկրորդ հարկը կազմված է միմյանց կից երեք մատուռներից (կենտրոնինը գմբեթավոր է)։ Դամբարանի առաջին հարկի ներսում, արևելյան պատին ագուցված են չորս շքեղ քանդակազարդ խաչքարեր: 13-րդ դարում նմանատիպ դամբարան է կառուցվել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու հյուսիսային պատին կից:
 
13-րդ դարի 2-րդ քառորդում իշխան Վահրամ Հեճուպի դուստր Խաթունը նորոգել է Հոռոմոսի վանքի եկեղեցիները և Ռուզուքանի դամբարանին հարավից կից կառուցել մատուռ: Սուրբ Հովհաննես եկեղեցին և նրա երկու կողմերում սիմետրիկ կառուցված գմբեթավոր դամբարաններն ու թաղածածկ մատուռներն ունեն մեկ հարթության վրա մշակված արևելյան ընդհանուր ճակատ, որի տարբեր ծավալների միասնական նման լուծումը բնորոշ է քաղաքային ճարտարապետությանը:
 
Հոռոմոսի վանքը ծաղկում է ապրել 13-րդ դարում՝ Վաչուտյանների[[Վաչուտյաններ]]ի իշխանական տան հովանավորությամբ: 1229 թվականին, ըստ շինարարական արձանագրության, Վաչե Վաչուտյանը Հոռոմոսի վանքի համալիրի հարավային կողմում կառուցել է քառակուսի հատակագծով նշխարատան շենքը:
 
1246 թվականին վանքը տուժել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|թաթար-մոնղոլների արշավանքից]]: 1251 թվականին ոմն Առյուծ և նրա կին Սեդան նորոգել են վանքը, վերաշինել թաթարների ավերած ջրատարը, 1277 թվականին կառուցել նշխարատան նոր շենք՝ երկու զույգ փոխհատվող կամարներով ծածկված: Նշխարատներին արևելքից կից է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով, ներսում՝ արևելքում պատում խորանով մի շենք (ժամատուն կամ գրապահոց-գրատուն): Հոռոմոսի վանքը շրջափակված է քառանկյունի պարսպով, որի հյուսիս-արևմուտքում են գտնվում մի կիսաշրջանաձև բուրգ և միակ մուտքը:
 
13-րդ դարում վանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, ջրաղացներ, Անիում՝ տներ և կրպակներ: Ավիրատուների թվում են Անիի մեծահարուստներ [[Տիգրան ՀոնենցըՀոնենց]]ը, Ուքանանց տոհմից Քարիմադինը և այլք: 1336 թվականին իշխան Վահրամ Զաքարյանը վերահաստատել է Հոռոմոսի վանքի սեփականատիրական իրավունքներն իր նախնիների նվիրատվությունների նկատմամբ և ինքն էլ մեծ նվիրատվություն կատարել:
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոռոմոս» էջից