«Դրաստամատ Կանայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1884]] թվականին այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող [[Սուրմալու]] գավառի [[Իգդիր]] քաղաքում։ Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայանը, բնութագրվել է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ։ Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ։ Դրոն մեծանում է այս մթնոլորտում։ Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան։ Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի (Սուրմալու) ծխական դպրոց։ Սակայն Դրոն չի ցուցաբերում հետաքրքրություն գրքերի և սովորելու նկատմամբ։ Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից։ Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում [[Երևան]]՝ գիմնազիա-դպրոց։ Ոգեշնչված հայ [[ֆիդայի]]նների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Երիտասարդ տարիքից անդամակցում է [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն]] կուսակցությանը։
 
==Եկեղեցապատկան գույքի բռնագրավման օրենք==