«Ֆունդամենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
{{քաղվածք|...Կյանք ներշնչել մուսուլմանական իշխող հիմնարկների ու հասարակության մեջ կարելի է միայն մեկ ուղով. կրկին հաստատել իսլամական օրենքը, այն դարձնել պետության ու հասարակության հիմք, որոնք պետք է առաջնորդվեն իսլամով ու հենվեն սոցիալական արդարության վրա... Ժամանակակից ազգային պետությունը տարել է աղետ... Մուսուլմանական պետության թուլությունն ու ենթակա դիրքը մուսուլմանների անաստվածության հետևանք է, որոնք շեղվել են այն ուղուց, որ նշվել էր Աստծո կողմից, և նախընտրել են աշխարհիկ, նյութական գաղափարախոսությունները և Արևմուտքի կամ Արևելքի արժեքները՝ [[կապիտալիզմ]]ը կամ [[մարքսիզմ]]ը։}}
 
Իսլամական ֆունդամենտալիզմի տեսությունն ու պրակտիկան տարբերվում են իրենց բազմազանությամբ, տվյալ շարժումը հատուկ է ինչպես իսլամի սունի, այնպեսլ էլ շիա հոսքերին։ Առանձին պետություններում ֆունդամենտալիստներին հաջողվել է հասնել իրենց գաղափարախոսության ընդունմանը որպես իշխող, մասնավորապես այդպիսի երկրներից է [[Իրանի Իսլամական Հանրապետություն]]ը<ref name="Религиозный фундаментализм"/>։ Մի շարք այլ երկրներում ֆունդամենտալիստական շարժումը գործում է որպես ընդդիմություն գործող աշխարհիկ կամ ավանդական պետական ինստիտուտներին, որոնց դեմ պայքարելու համար ֆունդամենտալիստական առանձին խմբավորումներ օգտագործում են [[Ահաբեկչություն|ահաբեկչական]] մեթոդներ։ Իսլամական ֆունդամենտալիզմը գոյություն ունի բազմաթիվ երկրներում<ref>Lawrence Davidson, ''Islamic Fundamentalism'' (Greenwood, 2003)</ref>, իսկ [[Վահաբականներ|Վահաբական]] շարժումը գործում է ամբողջ աշխարհում և ֆինանսավորվում [[Սաուդյան Արաբիա]]յի, [[Կատար]]ի ու [[Պակիստան]]ի կողմից<ref>Natana DeLong-Bas, ''Wahhabi Islam: From Revival and Reform to Global Jihad'' (Oxford University Press, 2008)</ref><ref>{{cite web|last1=Lindijer|first1=Koert|title=How Islam from the north spreads once more into the Sahel|url=http://theafricanists.info/how-islam-from-the-north-spreads-once-more-into-the-sahel/|website=The Africanists|accessdate=24 November 2014|date=24 August 2013|quote=Hundreds of years later, Islam again comes to the Sahel, this time with an unstoppable mission mentality and the way paved by money from Saudi Arabia, Qatar and Pakistan. Foreigners, and also Malians who received scholarships to study in Saudi Arabia, introduce this strict form of Islam, and condemn the sufi's{{ [sic}}].}}{{verify source|date = November 2014}}</ref>։
 
Իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարներն են ընկած քաղաքական իսլամի ([[իսլամիզմ]]) հիմքում։