«Ռեինկարնացիա (վերամարմնավորում)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Բազմաթիվ ծնունդներից հետո, հոգին, ի վերջո, հիասթափվում է սահմանափակ և ակնթարթային հաճույքներց, որոնք շնորհում է այս աշխարհը, և սկսում է բարձրագույն հաճույքի ձևերի որոնումը. որին կարելի է հասնել միայն հոգևոր փորձի շնորհիվ: Երկարատև հոգևոր պրակտիկայից հետո անհատը հասկանում է իր հավերժ հոգևոր բնույթը, այսինքն՝ գիտակցում է այն փաստը, որ իր հավերժական հոգին հանդիսանում է իր իրական «Ես»-ը, այլ ոչ թե նյութական մարմինը: Այդ փուլում նա այլևս չի ձգտում նյութական հաճույքների, քանի որ՝ համեմատած հոգևոր երանության հետ, դրանք թվում են չնչին: Երբ բոլոր նյութական ցանկություններն ավարտվում են, հոգին այլևս չի վերածնվում և ազատագրվում է [[սամսարա]]յի շրջապտույտից<ref>Rinehart, Robin, ed., Contemporary Hinduism19-21 (2004) ISBN 1-57607-905-8</ref>: Երբ ծննդյան և մահվան շղթան ընդհատվում է ասում են, որ անհատը հասել է [[մոկշա]]յի կամ փրկության<ref>Karel Werner, A Popular Dictionary of Hinduism 110 (Curzon Press 1994) ISBN 0-7007-0279-2</ref>: Այն ժամանակ, երբ հինդուիզմի փիլիսոփայական դպրոցները համաձայնում են նրանում, որ մոկշան ենթադրում է բոլոր նյութական ցանկությունների դադարեցում և սամսարայի շրջափուլից ազատագրում, տարբեր փիլիսոփայական դպրոցներ տալիս են այս հայեցակարգի տարբեր սահմանումներ: Օրինակ, [[ադվաիտա]]-[[վեդանտա]]<nowiki/>յի հետևորդները հավատում են, որ մոկշայի հասնելուց հետո անհատը ընդմիշտ մնում է խաղաղության և երանության մեջ, որն էլ հանդիսանում է այն բանի գիտակցման արդյունք, որ ամբողջը միասնական ու անբաժանելի [[Բրահման]]ի մասն է, իսկ անմահ հոգին՝ այդ ամբողջի մի մասը:
=== Ջայնիզմ ===
[[Ջայնիզմ]]ում հատուկ ուշադրություն է դարձվում՝ մարմնում [[դեվաԴևա]]ների ռեինկարնացիային: Անհատը, կուտակելով բավարար քանակությամբ լավ [[կարմա]], կարող է հաջորդ կյանքում դառնալ դեվա: Այնուանմենայնիվ այդպիսի վերամարմնավորումը համարվում է անցանկալի: Նման համոզմունքները բնորոշ են նաև հինդուիզմի այլ ճյուղերն, ինչպիսին է՝ [[վայշնավիզմ]]ը<ref>Teachings of Queen Kunti by A. C. Bhaktivedanta Swami, Chapter 18 (англ.) «Стать Брахмой не так-то легко. Пост Брахмы — это очень возвышенный пост, и он обычно даётся очень квалифицированному живому существу, которое достигло высокого духовного уровня, совершая различные аскезы»</ref>:
 
=== Ռեինկարնացիան հունական և հռոմեական փիլիսոփայությունում ===