«Ժավելաջուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ժավելաջուր, ժավելյան ջուր''' ({{lang-fr|Javelle}} - [[Փարիզ]]ի արվարձան է), առաջին անգամ արտադրվել է [[1792]] թվականին Փարիզի Ժավել արվարձանում, այդտեղից էլ անվանումը։ Կալիումի հիպոքլորիդի՝ KClO (հաճախ նաև՝ [[Կլոդ Բերթոլե|Բերթոլե]]ի աղ) և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Ստացվել է [[Ֆրանսիա]]ցի քիմիկոս [[Կլոդ Լուի Բերտոլե|Կ. Բերտոլեի]] առաջարկով՝ սառը պայմաններում քլորը անցկացնելով KOH ջրային լուծույթի միջով։ Օժտված է սպիտակեցնելու հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։
 
Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։ Հայաստանում արտադրվում է 7-8%-անոց լուծույթը և «սպիտակեցնող հեղուկ» անվամբ կիրառվում է կենցաղում։