«Ֆունդամենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
==== Ուղղափառական ֆունդամենտալիզմ====
Ըստ Կոնստանտին Կոստյուկի՝ [[Ռուսաստան|Ռուսաստանում]] ուղղափառական ֆունդամենտալիզմն սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում։ Հասարակական մակարդակում դրա արտահայտությունն են դարձել [[հրեաներ|հրեաների]] կոտորածները (1881, 1903), իսկ քաղաքական մակարդակում՝ «Ռուս ժողովրդի միության» ստեղծումը։ Այդ ժամանակվա տեսաբանների շարքում Կոստյուկը նշում է արքեպիսկոպոս Անդրոնիկին (Նիկոլսկի) Իոհան Վոստորգովին, Վլադիմիր Գրինգմուտին, Ալեքսանդր Դուբրովինին, Նիկոլայ Մարկովին, Վլադիմիր Պուրիշկևիչին։ Ընդ որում՝ Կոստյուկը նշել է, որ այդ ժամանակ Ռուսաստանում «ավելի ագրեսիվ են եղել աշխարհականացման քաղաքական ֆունդամենտալիզմի էսեռների ու բոլշևիկների կողմից, որոնք կիրառում էին պայքարի ահաբեկչական ձևեր»<ref name="Kostyuk"/>։
 
Ֆունդամենտալիստական տրամադրությունների երկրորդ ալիքը, ըստ Կոստյուկի, նկատվել է 1980-1990-ական թվականներին, երբ հայտնվել են ազգային-հայրենասիրական միություններ ուղղափառական գաղափարախոսությամբ (առաջինը եղել է «Հիշողություն» ({{lang-ru|«Память»}}) միությունը։ Եթե սկզբնական փուլում այդպիսի միությունների համար կարևոր դերակատարում ունեին [[հակասեմականություն|հակասեմականությունը]] և միապետական տրամադրությունները, ապա հետագայում կարևոր դեր է սկսել խաղալ «ինքնուրույն կրոնական գործոնը»։ Երկրում գործել են ֆունդամենտալիստական բնույթի մի շարք կրոնական-հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Եղբայրություն», «Ուղղափառություն կամ մահ» ({{lang-ru|«Православие или смерть»}}), «Մետրոպոլիտ Իոհանի ջատագովների միություն» ({{lang-ru|«Общество ревнителей митрополита Иоанна»}}), «Սև հարյուրյակ» ({{lang-ru|«Чёрная сотня»}}), «Սլավոնական աշխարհ» ({{lang-ru|«Славянский мир»}}), «Ուղղափառ քաղաքացիների միություն» ({{lang-ru|«Союз православных граждан»}}), «Հայրենիքի բարոյական վերածննդի հասարակական կոմիտե» ({{lang-ru|«Общественный комитет за нравственное возрождение отечества»}}), «Ալեքսանդր Նևսկի» քրիստոնեա-հայրենասիրական շարժումը<ref name="Kostyuk"/>։