«Ֆունդամենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
[[1973 թվական]]ին Թենեսի նահանգում ընդունվել է օրենքի լրացում, որը թույլ է տվել դասավանդել Դարվինի ուսմունքը՝ որպես հիպոթեզ [[Կրեացիոնիզմ|կրեացիոնիստական]] աստվածաշնչյան տարբերակի հետ միասին։
 
==== Կաթոլիկական ֆունդամենտալիզմ ====
Քրիստոնեական աշխարհում բավական ազդեցիկ են կաթոլիկական ֆունդամենտալիստները։ Նրանց են վերաբերում, մասնավորապես, «Սուրբ Պիոս Х-ի սրբազան եղբայրությունը», որ հիմնադրվել է [[1970 թվական]]ին արքեպիսկոպոս Մարսել Լեֆեվրը։ Լեֆեվրի՝ պաշտոնական [[Վատիկան|Վատիկանի]] հետ վիճաբանությունը հանգեցրել է արքեպիսկոպոսի հեռանալուն եկեղեցուց։ Ոչ պակաս հայտնի է «[[Opus Dei]]» («Աստծո գործ») կազմակերպությունը, որ հիմնադրվել է իսպանացի Էսկրիվա դե Բալագերի կողմից [[1928 թվական]]ին և մեծ ազդեցություն է թողել մի շարք աջակողմյան քաղաքական ռեժիմների վրա 20-րդ դարում Եվրոպայում և [[Լատինական Ամերիկա]]յում։ Հայտնի են նաև «Militas Dei» («Աստծո Ռազմիկներ») և «[[:en:League for Catholic Counter-Reformation|Կաթոլիկական հակառեֆորմացիայի լիգա]]» (Ֆրանսիա) կազմակերպությունները։
 
Կաթոլիկական ֆունդամենտալիստները հանդես են գալիս ընդդեմ մոդեռնիզմի, [[էկումենիզմ]]ի և բարեփոխված ժամասացության, որ ընդունվել է Վատիկանի 2-րդ ժողովում<ref name="ng"> Тувинов А. [http://www.ng.ru/religion/2001-09-26/10_fanatics.html Многоликий фундаментализм] // Независимая газета, 26.09.2001</ref>։
 
== Ծանոթագրություններ ==