«Ալեքսանդրապոլի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1920, ավելացվեց Կատեգորիա:1920 Հայաստանում ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 25.
}}
 
'''Ալեքսանդրապոլի պայմանագիր''' ({{lang-tr|''Gümrü Antlaşması''}}), [[1920]] թվականի [[դեկտեմբերի 2]]-ի լույս [[դեկտեմբերի 3|3]]-ի գիշերը [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թ.թվականի [[Հայ-թուրքական պատերազմ (1920)|հայ-թուրքական պատերազմում]] հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար [[Քյազիմ Կարաբեքիր]]ը, հայկական կողմից՝ [[Ալեքսանդր Խատիսյան]]ը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ [[հայերեն]] և [[թուրքերեն]]։
 
Պայմանագրով Թուրքիային էր անցնում [[Կարսի մարզ]]ն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրից]]։