«Գահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''ԳԱՀ''' (թարգմանաբար պարսկերենից նշանակում է "«նստելու տեղ"», "«բազմոց"», "«աթոռ"» և ալյն)
 
1. Աշխարհիկ կամ հոգևոր իշխանություն խորհրդանշող բազկաթոռ: Միապետները, իշխանները, հոգևոր առաջնորդները ընդունելություններն ու հանդիսավոր այլ արարողություններ կատարել են գահասենյակում` բազմած աստիճաններով բարձրացող գահին: Շքեղությամբ ու ճոխությամբ աչքի են ընկել հատկապես թագավորական գահերը, որոնք քանդակվել են իշխանություն և հզորություն խորհրդանշող պատկերներով, ընդելուզվել ոսկե, արծաթե զարդերով, թանկարժեք քարերով: Եզակի նմուշ է հայ վարպետների կերտած ադամանդակուռ գահը ("«Ալմսատե գահ"»), որը 1660-ին Սպահանի հայ վաճառականները, ի նշան բարեկամության, նվիրել են ռուսական Ալեքսեյ Միխայլովիչ ցարին:
 
2. Վաղ միջնադարյան Հայաստանում գահ է կոչվել նաև այն տեղը (բարձ), որը հատկացվել է նախարարներին` արքունիքում հանդիսավոր ընդունելությունների, խնջույքների ժամանակ (սահմանված էր Գահնամակ կոչվող հատուկ փաստաթղթով): Տարբեր պատճառներով թագավորը կարող էր զրկել նախարարին գահից, կամ այն իջեցնել: Նույն կերպ կարող էր բարձրացվել գահը: Գահով սահմանված կարգը խստիվ պահպանվում էր, իսկ նախարարները նախանձախնդիր էին իրենց գահերի պահպանման կամ բարձրացման հարցերում: Եղիշեն, երբ բերում է ցուցակ ուխտապահ նախարարների, որոնք Վարդան Մամիկոնյանի հետ միացան քրիստոնեությունը պաշտպանելու համար, չնայելով, որ Վարդանն իր պաշտելի հերոսն է, որ նա առաջնորդն է ապստամբության գործում, որ նա բոլոր հայ զորքերի սպարապետն է՝ այնուամենայնիվ նախարարների ցուցակում նրա անունը դնում է երրորդ տեղում՝ առաջին երկու տեղում նշանակելով Արծրունյաց և Խորխոռունյաց իշխաններին, որովհետև նրանք գահով ավագ էին: Ստեփանոս Օրբելյանը պատմում է, թե Սյունյաց Անդովկ իշխանը պարսից արքունիքում վիրավորանք կրելով նրանով, որ Շապուհը նրան տասնչորսերորդ գահը տվեց հայ նախարարների շարքում՝ դառնացած կերակրի ձեռք չտվեց, և երբ Շապուհը պատերազմի գնաց՝ նա իր զորքերով վրեժխնդրության համար ավերեց նրա ապարանքը, [[Ռազմավար|ավար]] առավ նրա գանձերը և հեռացավ հույների մոտ<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությանունյան]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = "«Գասպրինտ"» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գահ» էջից