«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 84.
 
== Ստեղծագործության բնույթ և ազդեցություն ==
Բայրոնի պոեմներն անգլիական այլ ռոմանտիկների հետ համեմատած ավելի ինքնակենսագրական են։ Նա ավելի քան սրությամբ էր ընկալում ռոմանտիկ իդեալների և իրականության վհատ անհամապատասխանությունը։ Այդ գիտակցումը ոչ միշտ էր նրա մելանխոլիայի և հուսահատության պատճառ դառնում. նրա վերջին ստեղծագործություններում մարդկանց և երևույթների դիմակազերծումը ոչ մի զգացում չեն ներշնչում, բացի հեգնախառն ծաղրանքից։ծաղրանքից<ref name="brit"/>: Ի տարբերություն շատ ռոմանտիկների՝ Բայրոնը հարգանքով էր վերաբերվում անգլիական կլասիցիզմի ժառանգությանը, բառախաղերին և [[Ալեքսանդր Փոուփ]]ի շնչով սուր [[սատիրա]]յին։ Նրա նախասիրած օկտավան նախատրամադրում էր լիրիկական շեղումների և ընթերցողի հետ խաղերի։խաղերի<ref name="brit"/>:
 
Վիկտորյայի ժամանակաշրջանի [[Անգլիա]]յում լորդ Բայրոնը գրեթե մոռացության էր մատնվել. նա ճանաչվածությամբ չէր կարող համեմատվել Կիտսի և Շելլիի հետմահու հաջողության հետ։ «Ո՞վ է այժմ կարդում Բայրոն, նույնիսկ՝ Անգլիայում»։- 1864 թվականին բացականչում է [[Ֆլոբեր]]ը։ Եվրոպայի մայրցամաքային մասում, այդ թվում նաև [[Ռուսաստան]]ում, բայրոնիզմի գագաթնակետը 1820-ական թվականներն էին, սակայն [[19-րդ դար]]ի կեսերին բայրոնյան հերոսը փոքրացավ և դարձավ գերազանցապես զանգվածային և արկածային գրականության մաս։
 
{{քաղվածք|Բոլորը խոսում էին Բայրոնի մասին, և բայրոնիզմը դարձավ խելագարության ելակետ գեղեցիկ հոգիների համար։ Հենց այդ ժամանակից էլ սկսեցին ի հայտ գալ փոքրիկ հսկա մարդիկ անեծքի դրոշմը ճակատներին, հուսահատությունը հոգիներում, հիասթափությունը սրտներում, «ողորմելի ամբոխի» հանդեպ խորն արհամարհանքով լցված։ Հերոսները հանկարծ շատ էժանագին դարձան։ Ցանկացած տղա, ում ուսուցիչը դասը չիմանալու համար զրկում էր ճաշից, վշտի մեջ ինքն իրեն սփոփում էր իրեն հետապնդող ճակատագրի և իր խոցված բայց ոչ պարտված հոգու աննկունության մասին դարձվածներով։<ref>[http://az.lib.ru/b/belinskij_w_g/text_1845.shtml Lib.ru/Классика: Белинский Виссарион Григорьевич. Русская литература в 1845 году]</ref> |[[Վիսարիոն Բելինսկի|Վ. Բելինսկի]]}}
Տող 94.
[[1816]] թվականին Բայրոնն այցելում է [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզի]], որտեղ նա [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարեան Կարգ]]ի վանականների միջոցով ծանոթանում է [[Հայկական մշակույթ]]ին։ Հայր Հ. Ավգերյանի օգնությամբ սովորում է [[գրաբար]] և մասնակցում է լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունների։ Բայրոնը նրա հետ հրատարակել է «Քերականութիւն անգղիական և հայերէն» (1817), «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1819) դասագրքերը, որոնք կազմելիս նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել «Բառարան անգղիերէն և հայերէն» (1821) գրքի ստեղծմանը և գրել իր նշանավոր «առաջաբանը», ուր բարձրացրել է հայ ժողովրդին թուրքական փաշաների և պարսկական սատրապների բռնակալությունից ազատագրելու խնդիրը։
 
Հայերենից անգլերեն թարգմանել է երկու Թուղթ՝ Ա․ Պողոսի և Կորնթացոց միջև (1817), երկու գլուխ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց պատմություն]]»-ից և հատվածներ [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] «Ճարտասանություն»-ից։ից<ref>[https://archive.org/details/lordbyronsarmeni01byro Lord Byron's Armenian exercises and poetry Venice, in the island of S. Lazzaro, 1870]</ref>: Ծանոթացել է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] հայերեն թարգմանությանը, անգլերեն թարգմանել այն մասերը, որ պակասել են Աստվածաշնչի անգլիական թարգմանության մեջ։ Բայրոնի հետաքրքրությունն այդ ուղղությամբ այնքան մեծ է եղել, որ ցանկացել է «Կայեն»-ի համար օգտագործել առասպելի հայկական օրինակը։ Նա իր հեղինակավոր ազդեցությամբ զարկ է տվել հայագիտության տարածմանը և զարգացմանը։ [[1823]] թվականին Բայրոնը մեկնել է [[Հունաստան]], մասնակցել [[Թուրքիա]]յի դեմ կազմակերպվող ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը։ [[1824]] թվականի ապրիլին հիվանդացել է [[տենդախտ]]ով և մահացել։ Խոր քնարականությունը, գաղափարական համարձակությունը, կերպարների արտահայտչականությունը Բայրոնին դարձրել են [[19-րդ դար]]ի [[Եվրոպա]]յի սիրված բանաստեղծներից մեկը։ 19-րդ դարի գրական-բանաստեղծական ուղղությունը դառնում է բայրոնիզմը, որը, որպես իշխող, ներգործող ուժ, իր ոլորտի մեջ է առնում Արևմուտքի և Արևելքի տարբեր լեզուներով գրող բազմաթիվ բանաստեղծների (ռուսներից՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա․ Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ․ Լերմոնտով]], հայերից՝ [[Ղևոնդ Ալիշան|Ղ․ Ալիշան]], [[Սմբատ Շահազիզ|Ս․ Շահազիզ]], [[Հովհաննես Թումանյան|Հ․ Թումանյան]], Ռ․ Որբերյան և ուրիշներ)։Բայրոնը։ Բայրոնը այն հազվադեպ մարդկանցից է եղել, որ այն ժամանակներում կարողացել է և՛ խոսել, և՛ խելացի մտքեր արտահայտել հայրենով։
 
== Ստեղծագործություններ ==
Տող 137.
 
;Երաժշտական թատրոն
* [[1838]] - «Կորսար» (բալետ), կոմպոզիտոր Գ. Գդրիչ
* [[1844]] - «Երկու Ֆոսկարներ» (օպերա), կոմպոզիտոր Ջ. Վերդի
* [[1848]] - «Կորսար» (օպերա), կոմպոզիտոր Ջ. Վերդի