«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
[[1812]] թվականի [[փետրվարի 27]]-ին Բայրոնը [[Լորդերի պալատ]]ում հանդես եկավ իր առաջին ճառով, որը մեծ հաջողություն ունեցավ. «Մի՞թե քիչ խռովարարների արյուն է ձեր քրեական օրենսգրքում, որ ցանկանում եք էլի թափել, որպեսզի այն բողոքի ձայն արձակի դեպի երկինք և վկայի ըննդեմ ձեզ»։ «Գանգայի ափերի թուխ ռասսան հիմնովին կցնցի ձեր բռնապետական կայսրությունը»։
 
Այդ ելույթից երկու օր անց հայտնվեցին Չայլդ-Հարոլդի առաջին երկու գլուխները։ Պոեմն անհավատալի հաջողություն ունեցավ, և դրա 14 000 օրինակները սպառվեցին մեկ օրում, ինչի շնորհիվ էլ հեղինակը միանգամից տեղ գտավ գրական հանրաճանաչ դեմքերի առաջին շարքերում։ «Կարդալով Չայլդ-Հարոլդը,- ասում էր նա,- ոչ ոք չի ցանկանա լսել իմ արձակը, ինչպես ես ինքս էլ չեմ ցանկանում»։<ref name="разрушителей">Речь, произнесенная в Палате лордов 27 февраля 1812 года во время обсуждения билля против разрушителей станков / Пер. О. Холмской. // Байрон Дж. Г. Собр. соч. в четырёх томах. М.: Правда. 1981. Т. 2. С. 129.</ref>: Թե ինչու Չայլդ-Հարոլդն այդպիսի հաջողություն ունեցավ, Բայրոնն ինքն էլ չգիտեր և միայն ասում էր. «Մի անգամ առավոտյան արթնացա և տեսա, որ հանրահայտ եմ»։<ref name="Cameron">K. N. Cameron, The young Shelley, p. 162</ref>:
 
Չայլդ-Հարոլդի ճանապարհորդությունը գրավեց ոչ միայն [[Անգլիա]]ն, այլև ամբողջ [[Եվրոպա]]ն։ Պոետը շոշափել էր այդ ժամանակի համընդհանուր պայքարը՝ կարեկցանքով խոսելով իսպանացի գեղջուկների և կանանց հերոսության մասին, և նրա ազատության մասին կրակոտ ճիչը տարածվեց հեռուներում՝ չնայած պոեմի թվացյալ անպատկառ շեշտին։ Այդ համընդհանուր լարվածության ծանր պահին նա հիշեցրեց նաև ընկած Հունաստանի հզորության մասին։
Տող 58.
 
[[Պատկեր:George Byron (Aivazovsky).jpg|thumb|left|1816 թվականի ապրիլին Բայրոնի այցելությունը հայկական կղզի]]
Բայրոնը բնակվեց կոմսուհու հետ մինչև իր [[Հունաստան]] մեկնելը և այդ ժամանակ բավականին շատ էր գրում։ Բայրոնի կյանքի այդ երջանիկ ժամանակաշրջանում ի հայտ եկան նրա հետևյալ ստեղծագործությունները՝ «Մորգանտե Մաջիորիի առաջին երգը»(1820), «Դանթեի մարգարեությունը» (1820) և «Ֆրանչեսկա դա Ռիմնի» թարգմանությունը (1820), «Մարինո Ֆալյերո» (1820), «Դոն-Ժուան»-ի հինգերորդ գլուխը (1820), «Սարդանապալ» (1821), «Նամակներ Բաուլսին» (1821), «Երկու Ֆոսկար» (1821), «Կաեն» (1821), «Ահեղ դատաստանի ուրվականը» (1821), «Երկինք և երկիր» (1821), «Վերներ» (1821), «Դոն-Ժուան»-ի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գլուխները (1822 փետրվար);, «Դոն-Ժուան»-ի իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ գլուխները (օգոստոս, 1822);, «Բրոնզե դար» (1823), «Կղզի» (1823), «Դոն-Ժուան»-ի տասներկուերորդ և տասներեքերորդ գլուխները (1824)։
 
=== Ուղևորություն Հունաստան և մահ ===
Ընտանեկան հանգիստ կյանքն այնուամենայնիվ Բայրոնին չազատեց տագնապից ու տխրությունից։ Նա չափազանց ժլատորեն էր օգտվում բոլոր վայելքներից և ստացած փառքից։ Շուտով վրա հասավ հագեցվածությունը։ Բայրոնը ենթադրեց, որ [[Անգլիա]]յում իրեն մոռացել են և [[1821]] թվականի վերջերին բանակցություններ վարեց [[Մերի Շելլի]]ի հետ համատեղ անգլիական «Լիբերալ» ամսագիր հրատարակելու համար։ Սակայն լույս տեսավ ամսագրի ընդամենը երեք համար։ Ընդ որում, Բայրոնն իսկապես սկսեց կորցնել երբեմնի հանրահայտությունը։ Այդ ժամանակ բորբոքվեց հունական ապստամբությունը։ Բայրոնը [[Հունաստան]]ին օգնություն ցուցաբերելու համար Անգլիայում կազմավորված ֆիլհելենների հետ երկարատև բանակցություններից հետո որոշում կայացրեց մեկնել այնտեղ։ Նա անհամբերությամբ սկսեց պատրաստվել մեկնելուն։ Սեփական միջոցներով գնեց անգլիական երկկայմ առագաստանավ, ռազմամաթերք, զենք և զինեց 500 զինվորների, որոնց հետ միասին [[1823]] թվականի [[հուլիսի 14]]-ին ծովով ուղևորվեց Հունաստան։ Այնտեղ ոչինչ պատրաստ չէր, ավելին, շարժման առաջնորդները շատ անհաշտ էին միմյանց հետ։ Այդ ընթացքում ծախսերն աճում էին, և Բայրոնը կարգադրեց վաճառել Անգլիայի իր ամբողջ ունեցվածքը, իսկ փողը տրամադրեց ապստամբական շարժման արդար գործին։ Հունաստանի ազատագրական պայքարի համար զգալի նշանակություն ունեցավ Բայրոնի հունական տարանջատված ապստամբ խմբավորումներին միավորելու տաղանդը։
 
Շարունակելով իր ամբողջ ուժերը ներդնել երկրի ազատության համար մղվող պայքարի մեջ՝ Միսոլոնգում Բայրոնը հիվանդացավ [[տենդ]]ով։ [[1824]] թվականի [[հունվարի 19]]-ին նա գրում էր Հենքոպին՝ «Մենք պատրաստվում ենք արշավի», իսկ [[հունվարի 22]]-ին, իր ծննդյան օրը նա մտավ գնդապետ Ստենհոպի սենյակ, որտեղ ներկա էին մի քանի հյուրեր, և ուրախ ասաց. «Դուք նախատում եք ինձ, որ ես բանաստեղծություններ չեմ գրում, իսկ ես հենց նոր բանաստեղծություն եմ գրել»։ Եվ Բայրոնն արտասանեց՝ «Այսօր լրացավ իմ 36 տարին»։ Մշտապես տկար Բայրոնին շատ էր անհանգստացնում իր դուստր Ադայի հիվանդությունը։ Ստանալով նրա առողջանալու մասին բարի լուրով նամակը՝ նա ցանկացավ մեկնել զբոսանքի կոմս Գամբայի հետ։ Զբոսանքի ժամանակ ուժեղ անձրև տեղաց, և Բայրոնի առողջական վիճակը վերջնականապես վատացավ։ Նրա վերջին խոսքերը կցկտուր արտահայտություններ էին. «Քու՛յր իմ․․․ զավա՛կս․․․ դժբա՛խտ Հունաստան․․․ ես նրան տվեցի ժամանակս, կարողությունս, առողջությունս․․․ այժմ տալիս եմ նաև կյանքս»։ 1824 թվականի [[ապրիլի 19]]-ին պոետը մահացավ։ Բժշկները հերձում կատարեցին և նրա օրգանները տեղավորեցին զմռսման տարաներում։ [[Թոքեր]]ը և [[կոկորդ]]ը որոշեցին թողնել Սուրբ Սխպիրիդոնի տաճարում, սակայն շատ չանցած դրանք այնտեղից գողացան։գողացան<ref>''Эдна О’Брайен'' Влюблённый Байрон. М.: Текст, 2012. С. 207.</ref>: Բայրոնի մարմինը զմռսվեց և ուղարկվեց [[Անգլիա]], և այն տեղ հասավ 1824 թվականի հունիսին։ Բայրոնը թաղվեց տոհմական դամբարանում Հանկել-Տորկարդ տաճարում՝ Նյուսթեդյան աբբայությունից ոչ հեռու, [[Նոթինգհեմշիր]]ում։
Հունաստանի անկախության համար մղված պայքարում իր մասնակցության համար Բայրոնը համարվում է Հունաստանի ազգային հերոս։
 
Տող 70.
Լորդ Բայրոնի ինտիմ կյանքը բազմաթիվ ասեկոսեների առիթ է տվել նրա ժամանակակիցների շրջանում։ Նա լքեց հայրենի երկիրը արյունակից քույր Ավգուստայի հետ անթույլատրելի մտերիմ հարաբերությունների մասին ասեկոսների ֆոնի վրա։ Երբ [[1860]] թվականին ի հայտ եկավ կոմսուհի Գվիչիոլիի՝ լորդ Բայրոնի մասին գիրքը, ամուսնու հիշատակը պաշտպանելով հանդես եկավ տիկին Բիչեր-Սթոուն իր «Լեդի Բայրոնի կյանքի ճշմարիտ պատմությունը» գրքով։ Այն գրվել էր իբրև թե հեղինակին գաղտնի կերպով Բայրոնի հանգուցյալ կնոջ կողմից փոխանցված Բայրոնի և իր քրոջ «հանցավոր կապի» մասին պատմության հիման վրա։ Ի դեպ, նման պատմվածքները լիովին համապատասխանում էին տվյալ դարաշրջանի ոգուն. օրինակ՝ դրանք [[Ռենե դը Շատոբրիան|Շատոբրիան]]ի ինքնակենսագրական «Ռենե» վեպի (1802) հիմնական բովանդակությունն են կազմում։
 
[[20-րդ դար]]ում հրատարակված Բայրոնի օրագրերը բացահայտում են նրա սեռական կյանքի պատկերը իսկապես որպես [[պանսեքսուալություն]]։<ref name="gross">Jonathan David Gross. ''Byron: The Erotic Liberal''. Rowman & Littlefield, 2001. ISBN 9780742511620. Page 131.</ref>: Այսպես, նավահանգստային փոքրիկ [[Ֆալմուտ]] քաղաքը պոետը նկարագրում է որպես «Plen. and optabil. Coit.» («բազմաթիվ և բազմատեսակ սեռական հարաբերություններ») առաջարկող «հիասքանչ վայր».<ref name="gross"/>. «Մեզ շրջապատում են Հիացինտներ և ամենաբուրավետ հատկություններով այլ ծաղիկներ, և ես մտադիր եմ կազմել մի գեղեցիկ փունջ, որպեսզի այն համեմատեմ այն էկզոտիկայի հետ, որ հուսով ենք հանդիպել Ասիայում։ Մեկ նմուշ ես նույնիսկ վերցնելու եմ ինձ հետ»։<ref name="вайль"/>: Այդ նմուշը գեղեցիկ երիտասարդ [[Ռոբերտ Ռաշթոն]]ն էր, «ով Բայրոնի պաժն էր, ինչպես Հիացինտը՝ Ապոլլոնի» (Պ. Վայլ)։<ref name="вайль">[http://magazines.russ.ru/inostran/1998/2/vail.html Журнальный зал | Иностранная литература, 1998 N2 | Петр Вайль — Босфорское время<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: [[Աթենք]]ում պոետի համար հայտնվեց նոր ֆավորիտ՝ տասնհինգամյա Նիկոլո Ժիրոն։ Թուրքական բաղնիքները Բայրոնը նկարագրում էր որպես «սոդոմիայի և շարբաթի մարմարե դրախտ»։<ref>''Lord Byron: Selected Letters and Journals''. Harvard University Press, 1982. ISBN 9780674539150. Page 213.</ref>:
 
Բայրոնի մահից հետո ձեռագրերով սկսեց տարածվել «Դոն Լեոն» էրոտիկ պոեմը, որը պատմում էր լիրիկական հերոսի միասեռ կապերի մասին, որի մեջ հեշտ էր ճանաչել Բայրոնին։ Հրատարակիչ [[Ուիլյամ Դագդեյլ]]ը շշուկներ տարածեց, որ դա Բայրոնի չհրատարակված ստեղծագործությունն է և պոեմը հրապարակելու սպառնալիքով փորձում էր դրամ շորթել նրա ազգականներից։ Ժամամնակակից գրականագետները այդ «ազատախոհական» ստեղծագործության իրական հեղինակ համարում են [[Ջորջ Քոլմեն]]ին։