«Պարահանդեսային երեկո (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկար}}
'''«Պարահանդեսային երեկո»''' ({{lang-fr|Une soirée au carnaval}}), [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] ինքնուս նկարիչ, պարզունակ արվեստի`[[Պրիմիտիվիզմ|պրիմիտիվիզմի]] կարկառուն ներկայացուցիչ [[Անրի Ռուսո|Անրի Ռուսոյի]]<ref>Artillerymen by Rousseau at the Guggenheim</ref><ref>"Welcome to HenriRousseau.org - "Le Douanier" : The Life and Works of Henri Rousseau". Henrirousseau.org. Retrieved 2012-08-07.</ref> նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է [[1886]] թվականին: [[Յուղաներկեր|Յուղաներկով]] [[կտավ]]ի չափերն են 106.9 × 89.3 սմ: «Պարահանդեսային երեկո» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է [[Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան|Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում]] ([[Ֆիլադելֆիա]], [[ԱՄՆ]]):
 
== Պատմություն ==
«Պարահանդեսային երեկո»<ref>{{Cite web|url=http://www.lankaart.org/2017/10/douanier-rousseau-le-carnaval.html|title=Պարահանդեսային երեկո|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> ստեղծագործությունը հեղինակը վրձնել է կարիերայի վաղ շրջանում՝ քառասուներկու տարեկան հասակում: Անրի Ռուսոն մինչև քառասուն տարեկանն աշխատում էր որպես մաքսավոր, և սկսեց նկարել միայն թոշակի անցնելուց հետո: Նախքան այս կտավը վրձնելը հեղինակն իր արտանկարները ցուցադրության է ներկայացրել Ելիսեյան դաշտերում, որոնք արել էր Լուվրում: 1886 թվականին հեղինակն առաջին անգամ հանրությանը ներկայացնում է այս կտավը Անկախների սալոնում: «Պարահանդեսային երեկոն» հանրության կողմից ծաղրի ենթարկվեց պլանի շինծու հորինվածքի և բնանկարի խիստ մանրամասն լինելու համար: Սակայն, երբ նկարը տեսնելու համար այդտեղ հրավիրեցին Կամիլ Պիսարոյին, արձագանքը կտրուկ փոխվեց: Վերջինս հիացավ այս կտավով, հատկապես դրա գունային հարստությամբ: Դրա շնորհիվ Անրի Ռուսոն մեծ հայտնիություն ձեռք բերեց: