«Տիխո Բրահե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 180.
Բրահեն չէր հավատում [[Կոպեռնիկոսի արեգակակենտրոն համակարգին]] և անվանում էր այն մաթեմատիկական սպեկուլյացիյա (չնայած անձամբ Կոպեռնիկոսին վերաբերվում էր մեծ հարգանքով. պահում էր նրա դիմանկարը աստղադիտարանում և նույնիսկ նրա պատվին ձոն էր հորինել<ref>''Баев К. Л.'' Коперник. М., 1935, стр 59-60.</ref>)։ Բրահեն առաջարկեց իր փոխզիջողական [[երկրա-արեգակնային համակարգ|«երկրա-արեգակնային»]] աշխարհի համակարգը, որը իրենից ներկայացնում էր Պտղեմիոսի և Կոպեռնիկոսի տեսկետների միավորումը՝ Լուսինը, Արեգակը և աստղերը պտտվում էին անշարժ Երկրի շուրջ, իսկ մնացած մոլորակներն ու գիսավորները՝ Արեգակի շուրջ։ Բրահեն ընդունում էր նաև Երկրի օրական պտույտը։ Հաշվարկային տեսակետից այս մոդելը ոչնչով չէր տարբերվում Կոպեռնիկոսի համակարգից, սակայն կարևոր առավելություն ուներ, հատկապես [[Գալիլեյի դատից]] հետո՝ այն ինկվիզիցիայի մոտ տարաձայնություններ չառաջացրեց։ XVII դարում Բրահեի համակարգի բազմաթիվ կողմնակիցների մեջ էր իտալացի նշանավոր աստղագետ [[Ջովաննի Բատիստա Ռիչիոլլի]]ն (Ռիչիոլլի տեսակետով Յուպիտերը և Սատուռնը պտտվում էին Երկրի շուրջ և ոչ թե Արեգակի)։ [[1727]] թվականին, [[լույսի շեղմում|լույսի շեղման]] հետևանքով, արվեց Երկրի Արեգակի շուրջ պտտման առաջին ապացույցը, և փաստորեն Բրահեի համակարգը, որպես արհեստականորեն բարդացված և չարդարացված Կոպեռնիկոս-Կեպլերյան համակարգի նկատմամբ, XVII դարում գիտնականների մեծամասնության կողմից բացառվեց։
«''De Mundi aeteri''» աշխատանքում Բրահեն այսպես է շարադրում իր տեսակետը<ref>{{Ռուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|էջեր=154-155}}</ref>՝
{{քաղվածք|Ես ենթադրում եմ, որ հին պտղեմիոսյան երկնային ոլորտների դաասավորությունն գեղեցիկ չէր, և այդչափ շատ էպիցիկլերի բացթողումը ... կարելի է ավելորդ համարել... Միևնույն ժամանակ ես ենթադրում եմ,որ մեծն Կոպեռնիկոսի վերջին նորարարությունը... անում է դա, չխախտելով մաթեմատիկական սկզբունքները: Սակայն Երկրի մարմինը ահագին է, դանդաղ և շարժման համար ոչ պիտանի... Ես առանց որևորևէ կասկածի հակված եմ այն տեսակետին, որ Երկիրը, որը մենք բնակեցնում ենք, գտնվում է տիեզերքի կենտրոնում, դա համապատասխանում է հին աստղագետների ու բնափիլիսոփաների կարծիքներին, ինչը վկայում է և Սուրբ Գիրքը, և չի պտտվում տարեկան պտույտով, ինչպես ցանկանում էր Կոպեռնիկոսը: |}}
 
Ինքը Բրահեն անկեղծորեն հավատում էր իր տեսակետի իրականությանը և մահվանից առաջ Կեպլերին խնդրեց սատարել իրեն<ref>{{Ռուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|էջեր=151, 207}}</ref>: Նա նամակներում մանրամասն նկարագրում էր, թե ինչու է Կոպեռնիկոսի տեսակետը սխալ համարում։ Լուրջ փաստարկներից մեկը բխում էր նրա աստղերի անկյունային տրամագծի սխալ գնահատականից, և որպես հետևանք, հեռավորությունը մինչ աստղերը։ Բրահեյի հեռավորության հաշվարկները մի քանի անգամ փոքր էին իրականից և եթե ընդունվեր Արեգակի շուրջ Երկրի պտույտը, ապա դրանք կառաջացնեյին աստղային երկայնությունների խավարման տեղաշարժեր, որը իրականում տեղի չէր ունենում։ Այստեղից Բրահեն ենթադրում էր, որ Երկիրը անշարժ է։ Իրականում աստղերի տեսանելի տրամագծերը մեծացված էին [[մթնոլորտային ռեֆրեկցիայի]][http://www.example.com հղման վերնագիրը] պատճառով<ref>''Owen Gingerich, James R. Voelkel.'' [http://adsabs.harvard.edu/abs/1998JHA....29....1G Tycho Brahe’s Copernican Campaign.] Journal for the History of Astronomy, 29(1998): 2-34, p. 30, n. 2.</ref>, իսկ աստղային պարալաքսը աստղագետները հայտնաբերեցին միայն XIX դարում։