«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 92.
 
== Մեծավանի աշխարհագրություն ==
Մեծավանը գտնվում է Լոռու մարզի ծայր հյուսիսում, Վրաստանի պետական սահմանի մոտ, Տաշիր քաղաքից մոտ 10 կմ հեռավորությամբ: Մեծավանի հյուսիսում տարածվում են Վիրահայոց լեռները, որոնք ձգվում են մինչև Դեբեդի խոր կիրճը: Նրա` Մեծավան նայող հարավահայաց լանջերն անտառապատ են: Անտառները արհեստական են, հիմնվել են ԽՍՀՄ տարիներին: Աճում է ուրց, փայտախոտ, շյուղախոտ, խոշոր եղջյուրավոր անասունների համար կերաբույսեր: Կենդանական աշխարհն աղքատ է: Անտառներում կանհանդիպում են աղվես, գայլ, փորսուղ, ոզնի, նապաստակ, թռչուններից` փայտփոր, կաքավ, կկու, արծիվ, բազե, վերջերս գյուղում և այլնմոտակայքում կարելի է տեսնել արագիլների: Անտառների ստորոտում է «Չատալի արտը»: Գյուղից հյուսիս-արևմուտք, մոտ 3կմ հեռավորությամբ` Մեծավանի ջրամբարն է: Այն նախագծվել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում և շահագործման է հանձնվել 1990 թ., ունի 5,4 մլն խմ ծավալ, 330 հա մակերես, պատվարի լայնությունը 7 մ է, բարձրությունը` 7 մ: Ջրամբարի ջրերով ոռոգվում է շուրջ 700 հա հողատարածություն:
[[Պատկեր:Արագիլներ.jpg|մինի|136x136փքս]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից