«Արամ Արամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Կենսագրություն ==
Թաթուլը (Աշոտ, Արամ Արամյան) ծնվել է [[1870]] թվականին [[Էրզրում (քաղաք)|Կարինում]] (Էրզրում)։ Հովասափյան ընտանիքի զավակ։ Ուսանել է [[Էրզրում (քաղաք)|Կարինի]] Արծնյան, ապա՝ [[Սանասարյան վարժարան]]ներում։ Եղել է [[Էրզրում (քաղաք)|Կարինի]] առաջնորդարանի քարտուղար։ [[1888]]-[[1989]] թթ. [[Թիֆլիս]]ում մտել է հեղափոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել [[Օլթի (քաղաք)|Օլթիի]] շրջանում։ [[1891]] թվականին անդամագրվել է [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ Յեղափոխական Դաշնակցությանը]]։ Նույն թվականին [[Էրզրում (քաղաք)|Կարինում]] գաղափարական տարաձայնությունների պատճառով անարդարացիորեն ահաբեկել է «[[Պաշտպան Հայրենյաց|Պաշտպան հայրենյաց»]] կազմակերպության հիմնադիր–անդամ [[Խաչատուր Կերեքցյան|Խաչատուր Կերեկցյանին]]։ [[1895]]–[[1896 թվական]]ներին գործակցել է [[Հրայր Դժոխք|Հրայր–Դժոխքի]] (Արմենակ Ղազարյան) հետ` գործունեություն ծավալելով [[Կարս]]ում, [[Բասենի դաշտ|Բասենում]], [[Էրզրում (քաղաք)|Կարինում]]։ [[Կարս]]ում մասնակցել է [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] մարտական և զինատար խմբերի կազմավորման, զինման և [[Արևմտյան Հայաստան]] առաքման աշխատանքներին: [[1896 թվական]]ի [[հուլիսի 2]]–ին [[Բասեն]]ի [[Քյոփրիքյոյ]] գյուղում մատնությամբ ձերբակալվել է: [[1897 թվական]]ին փոխադրվել է [[Էրզրում (քաղաք)|Էրզրումի]] բանտ։ Թաթուլը բանտից գաղտնի կապեր է հաստատել [[Էրզրում (քաղաք)|Կարինի]] և [[Տարոն (գավառ)|Տարոնի]] [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] գործիչների հետ։ [[1899]] թ. [[օգոստոսի 9]]–ին (ն. տ. [[օգոստոսի 21]]-ին) Թաթուլը թուրքական դատարանի վճռով կախաղան է բարձրացվել` [[Խաչատուր Կերեքցյան|Խաչատուր Կերեկցյանին]] սպանելու մեղադրանքով։ Նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ Թաթուլին է նվիրված «Քաջ Արամ» երգը։ Թաթուլը պաշտպանել է անհատական ահաբեկչության գաղափարը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
Տող 16 ⟶ 13՝
* Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Հր. Տասնապետեանի, Բ. հատ., բ. տպ., Պէյրութ, 1985, 395 էջ:
* Սեւեան Ռուբէն «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին գործիչներն ու հերոսները», [[Հայրենիք (ամսագիր)|«Հայրենիք» ամսագիր]], [[Բոստոն]], 1937, թիւ 9, էջ 107–108:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
*
{{DEFAULTSORT:Արամյան, Արամ}}