«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 111 բայտ ,  2 տարի առաջ
 
== Կենսագրություն ==
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլում]] հայկական ընտանիքում։
Ծնվել է [[1928]] թվականին Ղրիմի [[Սիմֆերոպոլ]] քաղաքում։
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը ծնունդով ախալքալաքցի էր։ Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան:
Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից և էքստեռն քննություններ հանձնելով դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}:
Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ [[Պավել Ալեքսանդրով|Պավել Ալեքսանդրովն]] ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:
13 838

edits