«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 81.
 
'''Սբ. Գևորգ եկեղեցի (5-6-րդ դդ.)''': Սբ. Գևորգ եկեղեցին (տեղացիների լեզվով` Ժամ) գտնվում է գյուղի կենտրոնում: Սբ. Գևորգ եկեղեցին ուշ շրջանում հիմնովին վերակառուցվել է ` հին եկեղեցու փլատակների տեղում, պահպանված քարերի գործածությամբ նորն է կառուցվել: Հին եկեղեցու երբեմնի ճակատակալ քարը հարավային պատի ներքևի շարքում է դրված: Պահպանվել է քարի վրայի արձանագրությունը` «ասոմթավրուլի» գրչությամբ, տեղ-տեղ «նուսխուրի» տառերի գործածությամբ: Այս արձանագրությունը բավականին մեծ թվով մեկնաբանությունների է ենթարկվել` պարզելու համար, թե որ ժամանակաշրջանին է վերակառուցվել եկեղեցին: Ըստ էության, Սբ. Գևորգ եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները վերաբերում են 11-րդ դարի վերջին: Եկեղեցին նորոգվել է նաև 19-րդ դարում Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով, ավելացվել է փայտածածկ, թիթեղյա տանիք: Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով եկեղեցու հարևանությամբ կառուցվել է աղբյուր: ԽՍՀՄ տարիներին այն դարձել է ցորենի պահեստ, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվել է ավերակի: Սբ. Գևորգ եկեղեցին 2013 թ. նոյեմբերի 23-ին վերակառուցվել և վերականգնվել է բարերար եղբայրների՝ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյանների ջանքերով: 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվել են եկեղեցու Սուրբ խաչն ու զանգը, իսկ արդեն նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Սբ. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը` կրկին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդի: 2015 թվականի ապրիլի 9-ին օծվել է , Մելքոնյան եղբայրների բարերարությամբ, Սբ. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Խաչքարը Նոր Ջուղայի 13-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է: Եկեղեցու հարավային, արևելյան և արևմտյան պատերի վերին շարքերում պահպանվել են ճարտարապետական հին մանրամասներ: Իսկ 2007 թ. նրա առջև գյուղի դպրոցի 110-ամյակի առթիվ Վանաձորի Կրթության և գիտության տեսուչ Մայիս Խաչատրյանի հովանավորությամբ դրված խաչքար-հուշարձանը տեղափոխվել է Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դիմաց:
 
'''Սբ. Սարգիս, Կենաց Սրբոյ խաչ մատուռները''': Վերջին տարիներին գյուղն ունեցավ ևս երկու նորակառույց մատուռ: Կենարար Սուրբ Խաչ մատուռը կառուցվել է 2014 թվականին` Սպարտակ Պետրոսյանի բարերարությամբ: Մատուռը կոչվում է Կենարար Սուրբ Խաչ, քանզի այնտեղ է պահվում Ալաշկերտից գաղթած Տեր Պետրոսի Ձեռի խաչը: Մատուռը առավել հայտնի է Օմարի խաչ անունով: Մյուս` Սբ. Սարգիս մատուռը գտնվում է գյուղից հյուսիս` Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռից փոքր-ինչ արևմուտք, կառուցվել է 2004 թվականին Ռուբիկ Հարությունյանի նախաձեռնությամբ` ի նշան արված ուխտի
 
== Մշակութային կենտրոններ ==
'''Մշակույթի տուն''': Գյուղի կենտրոնից քիչ հարավ` դեպի Տաշիր տանող ճանապարհին Մշակույթի տունն է: Այն հիմնադրվել է ԽՍՀՄ տարիներին, 1950-ական թթ.: Նրա առջև որդուն գրկած մոր արձան է` նվիրված Հայրենական Պատերազմում զոհված 605 շահնազարցիների հիշատակին: Մշակույթի տանը նախկինում գործել է գրադարան, կինոթատրոն, սակայն 2000-ականներին այն փակվեց: Այն այժմ գործում է:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից