«Կամքի ազատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
Կոմպատիբիլիստները(համատեղելիները) պնդում են, որ դետերմինիզմը համատեղելի է կամքի ազատության հետ։ Չնայած ավելի կոնկրետ կարելի էր ասել, որ կոմպատիբիլիտները որոշում են կամքի ազատությունը այն կերպ, որ այն համատեղելի լին դետերմինիզմի հետ։ Կոմպատիբիլիստների տեսանկյունից ազատությունը կարող է գոյություն ունենալ կամ չունենալ ըստ պատկերացումների, որոնք կապ չունեն [[Մետաֆիզիկա|մետաֆիզիկա]]յի հետ. Օրինակ՝ դատարանում գնահատում են, արդյո՞ք մարդը իր կամքով է գործել,թե մետաֆիզիկայի ազդեցությամբ։ Նույն կերպ քաղաքական ազատությունը չի համարվում մետաֆիզիկական դիրքորոշում։ Այս ձևով հասկանում են նաև, որ կոմպատիբիլստները պարզաբանում են կամքի ազտությունը ինչպես գործողությունների ազատություն, որը համաձայնվում է սեփական մոտիվների հետ, առանց այլ մարդկանց միջամտության։ Ի տարբերություն կոմպատիբիլիստների, ինկոմպատիբիլիստների դիրքորոշումը կախված է մետաֆիզիկական կամքի ազատության հետ։ Կոմպատիբիլիստները պնդում են, որ դետերմինիզմի իսկությունը ընդհանրապես նշանակություն չունի, կարևոր է այն, որ մարդու կամքը համարվում է նրա սեփական ցանկությունների հետևանքը և կախված չէ արտաքին ազդեցություններից։<ref>{{cite web|url=http://oll.libertyfund.org/index.php?option=com_staticxt&staticfile=show.php&title=341&search=%22prisoner+chains%22&chapter=61966&layout=html#a_606067|title=Hume. of liberty and necessity|archiveurl=https://www.webcitation.org/684dGHtIT|archivedate=2012-05-31}}</ref>։
 
Կոմպատիբիլիստները հաճախ կամքի ազատությունը պարզաբանում են որպես գործակալի գործողությունների ազատություն։ [[Արթուր Շոպենհաուեր]]ը ասել է: «Մարդը կարող է անել այն, ինչ ուզում է, բայց չի կարող ցանկանալ այն, թե ինչ ցանկանա»:. Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ գործակալը տիրապետում է գործողությունների ազատությանը իր սեփական մոտիվներին համաձայն, այդ մոտիվի բնությունը արդեն իսկ կանխորոշված է։
ուզում է, բայց չի կարող ցանկանալ այն, թե ինչ ցանկանա»:. Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ գործակալը տիրապետում է գործողությունների ազատությանը իր սեփական մոտիվներին համաձայն, այդ մոտիվի բնությունը արդեն իսկ կանխորոշված է։
 
[[Դեյվիդ Հյում]]ը նշում է, որ ըստ կոմպատիբիլիստների կամքի ազատության տեսությամբ չես ունենում այլ ընտրության տարբերակի հնարավորություն նույն իրավիճակում։ Կոմպատիբիլիստները գտնում են, որ անհատը միշտ միայն իսկապես հավանական որոշումն է կայացնում։