«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

{{Տեղեկաքարտ Անձ|Անունը հայերեն=[[Գուրգեն]] ([[Բաղդասար Մալյան]])|վախճանի օր=[[1899 թվական]]ի [[ապրիլի 24]]|վախճանի վայրը=[[Օսմանյան կայսրություն]], [[Մշո դաշտ]], գյուղ [[Ցրոնք]]|քաղաքացիություն=[[Ռուսական կայսրություն]]|լեզու=[[հայերեն]], [[ռուսերեն]]|կրոն=[[քրիստոնյա]]|մասնագիտություն=ռազմական գործիչ|գործունեություն=ազատագրական պայքար|կուսակցություն=[[Հայ հեղափոխական Դաշնակցություն]]}}
'''Գուրգեն''', իրական անուն՝ '''Բաղդասար Մալյան''' ([[1873]] թվական, [[Վերին Ագուլիս]] ([[Գողթան|Գողթան գավառում]]) - [[1899]] թվականի [[ապրիլի 24]], գ.գյուղ [[Ցրոնք]] (Մշո գավառում)), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ, ֆիդայի։
 
Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է [[Գողթն]] գավառի [[Վերին Ագուլիս]] քաղաքում [[1873 թվական]]<nowiki/>ին: Կրթությունը ստացել է [[Վերին Ագուլիս]]<nowiki/>ի քաղաքային դպրոցում: 1894-1895 թվականներին ծառայել է ռուսական բանակի [[Գավառ (քաղաք)|Նոր Բայազետ]]<nowiki/>ի զորագնդում: [[1895 թվական]]<nowiki/>ին, լքելով պարտադիր զինվորական ծառայությունը, գալիս է [[Թավրիզ]] և զինվորագրվում [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] [[Ատրպատական]]<nowiki/>ի «Վրեժ» Կենտրոնական կոմիտեին: [[1896 թվական]]<nowiki/>ի [[սեպտեմբեր]]<nowiki/>ին Գուրգենը Բուլղարացի Պետոյի (Պետրոս Սերեմջյան) մարտախմբի կազմում մեկնում է [[Վան]], մասնակցում [[Վան]]<nowiki/>ի «պըզտիկ» կռիվներին:
 
Գուրգենն այնուհետև, ճանապարհին կռիվներ մղելով, [[1896 թվական]]<nowiki/>ի վերջին անցնում է [[Սալմաստ]], որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես խոհարար:
[[1897 թվական]]<nowiki/>ի գարնանը Գուրգենը [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] «Վրեժ» Կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ մեկնում է [[Կովկաս]] և մի քանի ամիս անց վերադառնում՝ իր հետ [[Սալմաստ]] բերելով զենքով և ռազմամթերքով բեռնավորված կամավորների նոր խումբ: Գուրգենը Սալմաստում զբաղվում է [[Խանասորի արշավանք]]<nowiki/>ին նախապատրաստվող կամավորների մի մասի զինավարժությամբ և խոհարարությամբ:
 
Այդ ժամանակ [[Խանասորի արշավանք]]<nowiki/>ին զուգահեռ պատրաստվում էր երկու խումբ ուղարկել [[Արևմտյան Հայաստան|Երկիր]]: [[1897 թվական]]<nowiki/>ի [[հունիսի 18]]-ին գիշերվա ժամը 12:00-ից հետո [[Վազգեն (գործիչ)|Վազգեն]]<nowiki/>ի (Տիգրան Տերոյան) և Գուրգենի առաջնորդած 40 հոգուց բաղկացած խումբը, դուրս գալով Սալմաստի շրջանի [[Փայաջուկ]] գյուղից, [[Խոյ (քաղաք)|Խոյ]]<nowiki/>ի ուղղությամբ շարժվում է դեպի [[Սուրբ Թադևոսի վանք|սուրբ Թադեոս առաքյալի վանք]]: Ճանապարհին՝ [[Բերկրի]]<nowiki/>ում և Սպահան լճի մոտ խումբը կռվի է բռնվում քրդական անկանոն զորքերի և աշիրեթների հետ, բայց կարողանում է անկորուստ դուրս գալ կռվից և, շարունակելով իր ճանապարհը, հասնել [[Վան]]:
 
Շուտով Գուրգենը, բաժանվելով [[Վազգեն (գործիչ)|Վազգեն]]<nowiki/>ի խմբից, 10 հայդուկներով մեկնում է [[Ախլաթ (Խնուսի գավառ)|Խլաթ]] և միանում [[Աղբյուր Սերոբ]]<nowiki/>ի (Սերոբ Վարդանյան) խմբին: Գուրգենը [[Խլաթի գավառակ|Խլաթ]]<nowiki/>ի շրջանում զարկ է տալիս [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] կոմիտեներ և ենթակոմիտեներ կազմակերպելու և ընդհանուր ապստամբության կազմակերպման գործին:
 
[[1897 թվական]]<nowiki/>ի դեկտեմբերին Գուրգենի նախաձեռնությամբ [[Բաղեշ|Բիթլիս]]<nowiki/>ում կազմակերպվում և իրագործվում է թուրքական հայատյաց պաշտոնյա Հիլմի բեկի ահաբեկումը: Այս դեպքից շատ չանցած՝ 1897 թ. վերջին Գուրգենն ու [[Սերոբ Աղբիւր|Սերոբ]]<nowiki/>ը Խլաթից անցնում են [[Տարոն (գավառ)|Տարոն]] ու [[Սասուն]]:
 
[[Սասուն]]<nowiki/>ում հանգրվանելու առաջին իսկ օրից Գուրգենը կապեր է հաստատում [[Տարոն (գավառ)|Տարոն]]<nowiki/>ում գործող [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Դուրան – Բարձրավանդակի ([[Մուշ]] - [[Սասուն]]) Կենտրոնական կոմիտեի անդամների՝ [[Հրայր Դժոխք|Հրայր – Դժոխք]]<nowiki/>ի, Վարդան վարդապետի, Տատրակի ([[Գեղամ Տեր-Կարապետյան]]) հետ, նամակագրություն պահպանում Մշո բանտում գտնվող [[Սևքարեցի Սաքո|Սևքարեցի Սաքոյ]]<nowiki/>ի (Սարգիս Ծովիանյան) հետ: