«Սուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 65.
1652 թվականին, [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիփոս կաթողիկոսի]] օրոք եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։ Քիչ անց՝ 1679 թ. Արարատյան դաշտում տեղի է ունենում մեծ երկրաշարժ, որից զգալիորեն տուժում է նաև Գայանեի վկայարանը։ Եվ ահա Եղիազար Այնթապցի կաթողիկոսը ձեռնամուխ է լինում այս տաճարի վերակառուցմանը։ Այդ առիթով թողած արձանագրության մեջ ասվում է, որ վերակառուցման ժամանակ վանքը շրջապատվել է միաբանական խցերով, ավելացվել են խորաններ Սբ. Պողոս և Պետրոս առաքյալների անուններով, որոնք զետեղված են եռակամար գավիթ-սրահի տակ, որը հետագայում դարձել է կաթողիկոսական դամբարան։
Որոշ ժամանակ անց՝ 1764 թ. Սիմեոն Երևանցի հայրապետը վանքի տարածքում կառուցում է խոշոր սառցատուն, մառան կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «մաղազա», որը ծառայում էր վանքի մթերքները պահելու համար։ Իսկ 1847 թ. Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը վանքի արևելյան պարսպին կից կառուցում է մեծածավալ գոմ, որն այսօր մեզ է հասել կիսավեր վիճակում։ Նույն ժամանակաշրջանում Գայանեի վանքի վանահայր Վահան եպս. Բաստամյանցը վերանորոգում է վանքը, կառուցում է արևմտյան կամարակապ դարպասը, նրա երկու կողմերում զետեղված շենքերը, որոնցից մեկը ծառայում է որպես դպրոց, որտեղն ինքն անձամբ է դասավանդում։ Նա նաև այստեղ հիմնում է փոքրիկ տպարան և սկսում հրատարակել «Դպրոց» ամսագիրը։
1910 թ. Նոր Նախիջևանի հայ համայնքը սրբուհու գերեզմանի համար սև գրանիտից տապանաքար է նվիրաբերում վանքին։ 1959 թ.թվականին [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն]] Վեհափառի կարգադրությամբ բարեկարգվում է եկեղեցու տարածքը, ինչպես նաև կառուցվում է մատաղատուն և աղբյուր (ճարտ.ճարտարապետ՝ Ռ.[[Ռաֆայել Իսրայելյան]])։ Գայանեի վանքի առջևի կամարակապ գավիթ-սրահում են ամփոփված [[Եղիազար Այնթապցի (արեւմտահայերէն)|Եղիազար Այնթապցի]] (1681-1691 թթ.), [[Աբրահամ Բ Խոշաբեցի|Աբրահամ Խոշաբեցի]] (1730-1734 թթ.), [[Ղազար Ա Ջահկեցի|Ղազար Ջահկեցի]] (1737-1751 թթ.), [[Մինաս Ա Ակնեցի|Մինաս Ակնեցի]] (1751-1753 թթ.), [[Հակոբ Ե Շամախեցի|Հակոբ Շամախեցի]] (1759-1763 թթ.), [[Սիմեոն Ա Երևանցի|Սիմեոն Երևանցի]] (1763-1780 թթ.), [[Ղուկաս Ա Կարնեցի|Ղուկաս Կարնեցի]] (1780-1799 թթ.), [[Դավիթ Ե Էնեգեթցի|Դավիթ Էնեգեթցի]] (1801-1807 թթ.) և այլ հայրապետներիկաթողիկոսների աճյուններ, իսկ վանքի շուրջ գտնվող գերեզմանատանն են հանգչում [[Րաֆֆի|Րաֆֆու]] «Խենթի<nowiki/>[[Խենթը]]<nowiki/>» հերոսըվեպի հերոս Վարդանի նախատիպը՝ [[Սամսոն Տեր-Պողոսյան]]<nowiki/>ը, զորահրամանատար[[Սարդարապատի հերոսամարտ]]<nowiki/>ի հրամանատար, [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի հանրապետության]] գեներալ-լեյտենանտ [[Դանիել Բեկ-ՓիրումյանըՓիրումյան]]<nowiki/>ը, ականավոր մշեցի հայդուկ, զորավար [[Մախլուտո]]<nowiki/>ն (Սմբատ Բորոյան), Ամենայն Հայեցհայոց Սոխակ՝ անզուգական երգչուհի [[Լուսինե ԶաքարյանըԶաքարյան]]<nowiki/>ը, Խ.[[Խաչատուր ԱբովյանիԱբովյան]]<nowiki/>ի որդին՝ Վարդան Աբովյանը, [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն]] Վեհափառի մայրը՝ տիկին Սիրանույշը և շատ ու շատ այլ նշանավոր մարդիկ։
 
{{Infobox World Heritage Site