«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1432 բայտ ,  3 տարի առաջ
 
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է [[Թիֆլիս]]ում և [[Սանկտ-Պետերբուրգ]]ում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։
 
[[1896 թվական]]<nowiki/>ին [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ հեղափոխական Դաշնակցություն]]<nowiki/>ը նախապատրաստում էր մի արշավախումբ կազմավորել և ուղարկել [[Արևմտյան Հայաստան]]: Այս արշավանքին առավել մեծ հմայք տալու համար [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]]-ն փորձում է արշավանքին մասնակից դարձնել նաև Սամսոն Տեր-Պողոսյանին: Այդ առթիվ նույնիսկ համաձայնություն է կնքվում [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Մրգաստանի ([[Երևան]]) կենտրոնական կոմիտեի և Խենթի միջև: Խենթը պարտավորվում է իր խմբով անցնել [[Արևմտյան Հայաստան]] ու զինված պայքար սկսել, իսկ ՀՅԴ-ն պարտավորվում է նրան տրամադրել 100 հրացան` 200-ական փամփուշտով և հոգալ գիմնազիայում սովորող նրա որդու ուսման ծախսը:
 
Բայց ծրագրված արշավանքը իրագործել չի հաջողվում: Շուտով Խենթը դրժում է իր տված խոստումը` հրաժարվելով մասնակցել արշավանքին:  
 
=== Վարչական կարիերա ===