«Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն
|հակամարտություն = Ամերիկայի անկախության պատերազմ
|մաս =
|պատկեր = [[Պատկեր:AmericanRevolutionaryWarMon.jpg|300px]]
|վերնագիր = '''Ժամացույցի ուղղությամբ'''. [[Լորդ Կորնլվոլիսի հանձնվում]]ը [[Յորքթաունի պաշարում]]ից հետո, [[Տրենտոնի ճակատամարտ]], Գեներալ Վարենի մահը [[Բունկեր Հիլի ճակատամարտ]]ում, [[Լոնգ Այլենդի ճակատամարտ]], [[Կիլֆորդի դատարանի շենքի ճակատամարտ]]
|թվական = 1775 թվականի ապրիլի 19-1783 թվականի սեպտեմբերի 3
|վայր = Արևելյան Հյուսիսային Ամերիկա, [[Կարիբյան ծով]], [[Հնդկական թերակղզի]]<ref>{{cite book|last1=Jaques|first1=Tony|title=Dictionary of Battles and Sieges: F-O|date=2007|page=720|url=https://books.google.com/books?id=Dh6jydKXikoC&pg=PA720|accessdate=1 April 2017|isbn=9780313335389}}</ref> [[Central America]], [[Europe]],<ref>Jaques (2007), [https://books.google.com/books?id=Dh6jydKXikoC&pg=PA666 p. 666]</ref>, [[Աֆրիկա]], [[Ատլանտյան օվկիանոս]] և [[Հնդկական օվկիանոս]]
|պատճառ =
|արդյունք = '''Դաշնակիցների հաղթանակ'''
* [[Փարիզի հաշտություն (1783)|Փարիզի հաշտություն]]
* Բրիտանիան ճանաչեց Ամերիկայի անկախությունը
* Բրիտանիայի առաջին կայսրության ավարտ
* Բրիտանիային անցան Կանադան և Ջիբլարթարը
|փոփոխություններ =
* [[Մեծ Բրիտանիա]]ն զիջեց [[ԱՄՆ]]-ին [[Միսիսիպի գետ]]ից արևելք և [[Մեծ Լճեր]]ից հարավ տարածքները
* Մեծ Բրիտանիան զիջեց Արևելյան և Արևմտյան [[Ֆլորիդա]]ն ու [[Մենորկա]]ն [[Իսպանիա]]յին
* Մեծ Բրիտանիան զիջեց [[Տոբակո]]ն և [[Սենեգալ]]ը [[Ֆրանսիա]]յին
* [[Հոլանդական հանրապետություն]]ը զիջեց [[Նագապատտինամ]]ը Մեծ Բրիտանիային:
|հակառակորդ1 =
|հակառակորդ2 =
|հակառակորդ3 =
|հակառակորդ4 =
|հրամանատար1 =
|հրամանատար2 =
|հրամանատար3 =
|հրամանատար4 =
|ուժեր1 =
|ուժեր2 =
|ուժեր3 =
|ուժեր4 =
|կորուստներ1 =
|կորուստներ2 =
|կորուստներ3 =
|կորուստներ4 =
|ընդհանուր կորուստներ =
|ծանոթագրություն =
}}
'''Անկախության պատերազմը Հյուսիսային Ամերիկայում 1775—83''', [[Հյուսիսային Ամերիկա]]յում անգլիական 13 գաղութների հեղափոխական ազատագրական պատերազմը, որի ընթացքում կազմավորվեց [[ԱՄՆ]]-ի անկախ պետությունը։ Անկախության պատերազմը նախապատրաստվել էր գաղութների կապիտալիստական զարգացմամբ և հյուսիսամերիկյան ազգի կազմավորմամբ, երբ ասպարեզ էր եկել տեղական [[բուրժուազիա]]ն և ձևավորվել ներքին միասնական շուկան։ Մինչդեռ [[Անգլիա]]ն գաղութները դիտում էր իբրև սոսկ հումքի աղբյուր, ապրանքների սպառման շուկա և ամեն կերպ արգելակում էր նրանց ինքնուրույն տնտեսական և քաղաքական զարգացումը։ [[Բնակչություն]]ը ենթարկվում էր հարկային ուժեղ ճնշման։ Անգլիայի այդ քաղաքականությունն ուժեղացրեց ամերիկացիների պայքարն ընդդեմ գաղութային կարգերի։ [[1770]] թվականին զինված ընդհարումներ եղան անգլիական զինվորների և բոստոնցիների միջև։ [[1773]]- թվականին [[Բոստոն]]ում հայրենասերները նավերից ծովը նետեցին անգլիական թեյը («Բոստոնի թեյախմություն»)։ Գաղութների ներկայացուցիչների Մայրցամաքային I կոնգրեսը ([[1774]]) որոշում ընդունեց անգլիական ապրանքների բոյկոտի մասին։ Ի պատասխան Անգլիան [[Ամերիկա]] ուղարկեց նոր զորքեր և նավատորմիղ։ Գաղութաբնակները դիմեցին զենքի։ [[1775]] թվականի [[ապրիլի 19]]-ին Քոնքորդի և Լեքսինգթոնի մոտ անգլիական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ [[1776]] թվականի [[հուլիսի 4]]-ին ընդունվեց Անկախության դեկլարացիան։ [[Կոնգրես]]ը երկրորդ մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար նշանակեց [[Ջ. Վաշինգտոն]]ին։ Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և ժամանակավորապես կորցրին [[Նյու Յորք]]ը ([[1776]]) և [[Ֆիլադելֆիա]]ն ([[1777]])։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրացավ։ [[1777]] թվականի [[հոկտեմբերի 17]]-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց ԱՄՆ-ի ռազմական և միջազգային դրության բարելավմանը։ Ամերիկյան դիվանագիտությունը, օգտագործելով Անգլիայի և նրա մրցակիցների հակասությունները, ստեղծեց հակաանգլիական միացյալ ճակատ։ [[Փարիզ]] ուղարկված [[Բ. Ֆրանկլին]]ը ռազմական դաշինք կնքեց [[Ֆրանսիա]]յի հետ, որը զորք և նավատորմ առաքեց Ամերիկան՝ անգլիացիների դեմ։ [[1779]] թվականին Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ [[Իսպանիա]]ն, [[1782]] թվականին՝ [[Հոլանդիա]]ն։ ԱՄՆ-ի նկատմամբ բարյացակամ դիրք գրավեց նաև [[Ռուսաստան]]ը, որի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք պետություններ կազմեցին «չեզոքների լիգա» և հայտարարեցին, որ շարունակելու են առևտուրն Ամերիկայի հետ։
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=419}}