«Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արմավիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
No edit summary
Տող 1.
 
'''Սուրբ Աստվածածին եկեղեցի,''' [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|հայկական եկեղեցին]], որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի [[Արմավիր (Ռուսաստան)|Արմավիր]] քաղաքում։ Կառուցվել է 1861 թվականին։ Առաջին պատարագն անցկացվել է նույն թվականի օգոստոսին (այդ ժամանակ էլ կատարվել է տաճարի օծումը)<ref name="russights.ru">[http://russights.ru/post_1402081989.html Церковь Успения Пресвятой Богородицы в Армавире]</ref>։
 
== Պատմություն<ref /> ==
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիԿուբանի հնագույն տաճարներից է։ Նրա կառուցումը սկսվել է 1840 թվականին։ Տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Արմավիրի աուլի հիմնադիր Գրիգորի Զասին, սակայն այդ գաղափարը ծնվել է շատ ավելի վաղ։ Եկեղեցու շինարարության համար միջոցները հատկացրել է անձամբ կայսր [[Նիկոլայ I|Նիկոլայ I-ը]], մասամբ եկեղեցին կառուցվել է նաև աուլի բնակիչների նվիրատվություններով։ Եկեղեցին փայտից՝ քարե հիմքի վրա։ Շինարարությունն ընթացել է բավական արագ։ Բառացիորեն օծումից հետո եկեղեցին ամբողջությամբ այրվել է հրդեհից։ Որոշվել է կրկին կառուցել փայտե եկեղեցի, սակայն շինարարությունն անհայտ պատճառներով ձգձգվել է։ 1842 թվականի օգոստոսին կայսրը որոշում է կայացրել կառուցել նոր՝ քարե եկեղեցի, որի շինարարության համար անհրաժեշտ գումարը հատկացվել է պետական գանձարանից։ Քարե եկեղեցու նախագիծը ստեղծել է Աֆանասի Ֆարաֆոնտևը, այն հաստատվել է 1844 թվականին։ Շինարարությունն սկսվել է 1846 թվականին։ Գծագիրը կազմելիս թույլ տրված բավական լուրջ անճշտությունների պատճառով շենքը սկսել է ճաքճքել և քանդվել։ Առաստաղի մի մասը փլվել է։ 1857 թվականին նախագիծը վերամշակվել է։ Աղոթասրահում, նախկին փլուզվածների փոխարեն, տեղադրվել է չորս սյուն։