«Դիանա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 41.
Ծնվել է [[Թբիլիսի]]ում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել [[ՀՀ]] [[Սյունիքի մարզ]]ի [[Քաջարան]] քաղաքում, որտեղ 1977 թվականին ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1983 թվականին ավարտել է [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ]]ի անգլերենի ֆակուլտետը։ 1984 թվականից աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է։
 
Համբարձումյանը 20 գրքի հեղինակ է: Պատմվածքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում`. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, ռումիներենվրացերեն, վրացերենպարսկերեն, ուկրաիներենռումիներեն, արաբերեն, կորեերեն, խորվաթերենուկրաիներեն, պարսկերենխորվաթերեն: Գեղարվեստական երկերն ու գրական թարգմանությունները տպագրվել են Հայաստանում և արտասահմանում։
1990 թվականին [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ]]ում պաշտպանել է «Շելլին հայ գրական-հասարակական մտքի գնահատությամբ» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1999 թվականին ստանձնել է դոցենտի պաշտոն, 2004 թվականին ստացել է դոցենտի կոչում, 2007 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 2007 թվականին ստանձնել է պրոֆեսորի պաշտոն, 2009 թվականին ստացել է լեզվաբանության պրոֆեսորի կոչում։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական, միջազգային գիտաժողովներում և համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրապարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում։
Տարիներ շարունակ նախագահել է Արցախի պետական համալսարանի ավարտական պետական քննությունների՝ օտար լեզուների հանձնաժողովը, անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, ԵրՊԼՀ-ի և «Գլաձոր» համալսարանի անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, եղել է ԵրՊԼՀ-ում գործող բուհի 059 մասնագիտական խորհրդի անդամ, գրախոսել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, ղեկավարել է բակալավրական, մագիստրոսական և թեկնածուական ատենախոսություններ։ Կազմել և խմբագրել է ԵրՊԼՀ-ում հրատարակվող «Մունետիկ» բազմալեզու գրական-թարգմանական ուսանողական ալմանախը։ Տարիներ շարունակ ղեկավարել է ԵրՊԼՀ-ի «Թարգմանչական գործ» բաժնի ուսանողների արտադրական պրակտիկան՝ նախաձեռնելով համագործակցություն ԵրՊԼՀ-ի և ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Սահմանադրական դատարանի միջև<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=2071 Դիանա Համբարձումյանի կենսագրությունը avproduction կայքում]</ref>։