«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 175.
=== Պաշտպանություն և անվտանգություն ===
[[File:Garde Suisse guérite, Cité du Vatican.jpg|thumb|upright= 0.75|Վատիկանի ժամապահը իր պահակախցիկի մոտ:
]]{{Main article|Շվեյցարական գվարդիա|||}}[[File:Swiss Guard- LobozPics.jpg|thumb|upright= 0.75|Հայրապետական շվեյցարական գվարդիայի անդամը իր ավանդական համազգեստով:]]
]]
[[File:Swiss Guard- LobozPics.jpg|thumb|upright= 0.75|Հայրապետական շվեյցարական գվարդիայի անդամը իր ավանդական համազգեստով:]]
[[File:Fiat Bravo Gendarmeria Vaticana.png|thumb|left|Ժանդարմերիայի ավտոմեքենա]]
 
{{Main article|Շվեյցարական գվարդիա|||}}
 
Քանի որ Վատիկան քաղաքը անկլավ է Իտալիայի ներսում, նրա ռազմական անվտանգությունն ապահովում են Իտալիայի զինված ուժերը: Չնայած այդ հանգամանքին, Իտալիայի հետ պաշտոնական պաշտպանության պայմանագիր չի կնքվել, քանի որ Վատիկանը չեզոք պետություն է: Վատիկանը չունի սեփական զինված ուժեր, բայց կա շվեյցարական գվարդիան. դա Պապական աթոռի ռազմական կորպուսն է, որը պատասխանատու է պապի անձնական անվտանգության համար և մշտապես գտնվում է քաղաքում: Գվարդիայի զինվորները ունեն Վատիկանի անձնագրի և քաղաքացիության իրավունք: Շվեյցարացի վարձկանները պատմականորեն պապերի կողմից զորակոչվել են պապական մարզերի բանակներում, իսկ հայրապետական շվեյցարական գվարդիան 1506 թվականի հունվարի 22-ին ստեղծվել է Հուլիոս II պապի կողմից որպես պապի անձնական անվտանգությունն ապահովող պահակախումբ և ներկայումս շարունակում է այդ գործառույթի իրականացումը: Այն հիշատակվում է Պապական աթոռի, այլ ոչ թե Վատիկան քաղաք-պետության հայրապետական տարեգրքում: 2005 թվականի ավարտին գվարդիան ուներ 134 անդամ: Գվարդիայի հավաքագրումը կարգավորվում է Պապական աթոռի և Շվեյցարիայի միջև կնքված հատուկ համաձայնագրով: Բոլոր նորակոչիկները պետք է լինեն 18-ից 30 տարեկան, նվազագույնը 174 սմ հասակ ունեցող կաթոլիկ, չամուսնացած տղամարդիկ, ովքեր Շվեյցարիայի քաղաքացի են և ծառայել են Շվեյցարիայի զինված ուժերում և ստացել լավ ծառայության մասին վկայական: Անդամներին տրամադրում են ատրճանակներ և ավանդական սակրատեգ (halberd): Նրանք ձեռք են բերում թիկնապահական հմտություններ: Պալատինյան գվարդիան և ազնվական գվարդիան՝ Վատիկանի վերջին զինված ուժերը, ազատ արձակվեցին 1970 թվականին Պոլ VI պապի կողմից<ref name="Vatican State">{{cite web|url=http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/History/Vatican_City_today.htm |title=Vatican City Today |publisher=Vatican City Government |accessdate=28 November 2007 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20071211020340/http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/History/Vatican_City_today.htm |archivedate=11 December 2007 }}</ref>: Քանի որ Վատիկանը իր տարածքում գտնվող բոլոր կառույցները գրանցել է հատուկ պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների միջազգային գրանցամատյանում, Հաագայի ռազմական հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիան տեսականորեն Վատիկանին դարձնում է պաշտպանված զինված ընդհարումներից<ref>{{cite book |last=Duursma |first=Jorri C. |date=1996 |title=Fragmentation and the International Relations of Micro-states: Self-determination and Statehood |url=https://books.google.com/books?id=CgVDprXjkIYC&lpg=PA396&pg=PA396#v=onepage |location= |publisher=Cambridge University Press |page=396 |isbn=9780521563604}}</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վատիկան» էջից