«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 172.
 
Երկրի միջազգային փոստային կոդը ''SCV'' է, ունի մեկ փոստային կոդը՝ ''00120'': Միացնելիս ստացվում է հետևյալ կոդը՝ ''SCV-00120''<ref>"International postal code: SCV-00120." [http://www.vatican.va/news_services/press/documentazione/documents/sp_ss_scv/informazione_generale/sp_ss_scv_info-generale_en.html#Targa www.vatican.va] [[Holy See Press Office]] – General Information. Retrieved 23 October 2009.</ref>:
 
=== Պաշտպանություն և անվտանգություն ===
[[File:Garde Suisse guérite, Cité du Vatican.jpg|thumb|upright= 0.75|Վատիկանի ժամապահը իր պահակախցիկի մոտ:
]]
[[File:Swiss Guard- LobozPics.jpg|thumb|upright= 0.75|Հայրապետական շվեյցարական գվարդիայի անդամը իր ավանդական համազգեստով:]]
[[File:Fiat Bravo Gendarmeria Vaticana.png|thumb|left|Ժանդարմերիայի ավտոմեքենա]]
 
{{Main article|Շվեյցարական գվարդիա|||}}
 
Քանի որ Վատիկան քաղաքը անկլավ է Իտալիայի ներսում, նրա ռազմական անվտանգությունն ապահովում են Իտալիայի զինված ուժերը: Չնայած այդ հանգամանքին, Իտալիայի հետ պաշտոնական պաշտպանության պայմանագիր չի կնքվել, քանի որ Վատիկանը չեզոք պետություն է: Վատիկանը չունի սեփական զինված ուժեր, բայց կա շվեյցարական գվարդիան. դա Պապական աթոռի ռազմական կորպուսն է, որը պատասխանատու է պապի անձնական անվտանգության համար և մշտապես գտնվում է քաղաքում: Գվարդիայի զինվորները ունեն Վատիկանի անձնագրի և քաղաքացիության իրավունք: Շվեյցարացի վարձկանները պատմականորեն պապերի կողմից զորակոչվել են պապական մարզերի բանակներում, իսկ հայրապետական շվեյցարական գվարդիան 1506 թվականի հունվարի 22-ին ստեղծվել է Հուլիոս II պապի կողմից որպես պապի անձնական անվտանգությունն ապահովող պահակախումբ և ներկայումս շարունակում է այդ գործառույթի իրականացումը: Այն հիշատակվում է Պապական աթոռի, այլ ոչ թե Վատիկան քաղաք-պետության հայրապետական տարեգրքում: 2005 թվականի ավարտին գվարդիան ուներ 134 անդամ: Գվարդիայի հավաքագրումը կարգավորվում է Պապական աթոռի և Շվեյցարիայի միջև կնքված հատուկ համաձայնագրով: Բոլոր նորակոչիկները պետք է լինեն 18-ից 30 տարեկան, նվազագույնը 174 սմ հասակ ունեցող կաթոլիկ, չամուսնացած տղամարդիկ, ովքեր Շվեյցարիայի քաղաքացի են և ծառայել են Շվեյցարիայի զինված ուժերում և ստացել լավ ծառայության մասին վկայական: Անդամներին տրամադրում են ատրճանակներ և ավանդական սակրատեգ (halberd): Նրանք ձեռք են բերում թիկնապահական հմտություններ: Պալատինյան գվարդիան և ազնվական գվարդիան՝ Վատիկանի վերջին զինված ուժերը, ազատ արձակվեցին 1970 թվականին Պոլ VI պապի կողմից<ref name="Vatican State">{{cite web|url=http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/History/Vatican_City_today.htm |title=Vatican City Today |publisher=Vatican City Government |accessdate=28 November 2007 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20071211020340/http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/History/Vatican_City_today.htm |archivedate=11 December 2007 }}</ref>: Քանի որ Վատիկանը իր տարածքում գտնվող բոլոր կառույցները գրանցել է հատուկ պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների միջազգային գրանցամատյանում, Հաագայի ռազմական հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիան տեսականորեն Վատիկանին դարձնում է պաշտպանված զինված ընդհարումներից<ref>{{cite book |last=Duursma |first=Jorri C. |date=1996 |title=Fragmentation and the International Relations of Micro-states: Self-determination and Statehood |url=https://books.google.com/books?id=CgVDprXjkIYC&lpg=PA396&pg=PA396#v=onepage |location= |publisher=Cambridge University Press |page=396 |isbn=9780521563604}}</ref>:
 
Քաղաքացիական պաշտպանությունը իրականացնում է Վատիկանի հրշեջների կորպուսը՝ ազգային հրշեջ խումբը: Սկսելով ձևավորվել 19-րդ դարի սկզբին՝ կորպուսն իր ներկայիս տեսքով հիմնադրվել է 1941 թվականին: Պատասխանատու է հրդեհաշիջման աշխատանքների, ինչպես նաև մի շարք քաղաքացիական պաշտպանության իրականացման անհրաժեշտություն ունեցող իրադարձությունների ժամանակ, այդ թվում ջրհեղեղներ, բնական աղետներ, մասսայական դժբախտ պատահարեր: Կորպուսի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում Անվտանգության ծառայության և քաղաքացիական պաշտպանության դիրեկտորատի կողմից, որը պատասխանատու է նաև ոստիկանական կորպուսի (ժանդարմերիա) համար:
 
Ոստիկանական կորպուսը Վատիկան քաղաքի և Պապական աթոռի արտատարածքային սեփականությունների ոստիկանական և անվտանգության ուժերն են<ref>{{cite web|url=http://www.vaticanstate.va/IT/Servizi/Direzione_SdS_VVFF/corpo_della_gendarmeria.htm |title=Corpo della Gendarmeria |publisher=Stato della Città del Vaticano |language=Italian |accessdate=15 January 2013 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20121225094441/http://www.vaticanstate.va/IT/Servizi/Direzione_SdS_VVFF/corpo_della_gendarmeria.htm |archivedate=25 December 2012 }}</ref>: Կորպուսը պատասխանատու է անվտանգության, հասարակական կարգի, սահմանային վերահսկողության, երթևեկության վերահսկման, քրեական հետաքննության և այլ հիմնական ոստիկանական պարտականությունների իրականացման համար: Այդ պարտականություններից է նաև պապի անվտանգության ապահովումը Վատիկանից դուրս: Կորպուսն ունի 130 հոգանոց անձնակազմ և հանդիսանում է Անվտանգության ծառայության և քաղաքացիական պաշտպանության դիրեկտորատի մի մասը, որը Վատիկանի քաղաքապետարանի մարմիններից մեկն է<ref name="Gendarme">{{cite web|url=http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/Structure_Governorate/Gendarme_Corps.htm |title=Gendarme Corps |publisher=Office of the President of Vatican City State |year=2007 |accessdate=15 October 2007 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20071023001945/http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/Structure_Governorate/Gendarme_Corps.htm |archivedate=23 October 2007 }}</ref><ref name="Administrations">{{cite web|url=http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/Structure_Governorate/Administrations_and_Central_Offices.htm |title=Administrations and Central Offices |publisher=Office of the President of Vatican City State |year=2007 |accessdate=15 October 2007 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20071023001914/http://www.vaticanstate.va/EN/State_and_Government/Structure_Governorate/Administrations_and_Central_Offices.htm |archivedate=23 October 2007 }}</ref>:
 
== Տնտեսություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վատիկան» էջից