«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 161.
 
[[Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)|Ֆրանցիսկոս պապը]], ում անունը Խորխե Մարիո Բերգոլիո էր, և ով ծնվել էր [[Բուենոս Այրես|Բուենոս Այրեսում]] ([[Արգենտինա]]), պապական աթոռը զբաղեցրեց 2013 թվականի մարտի 13-ին: Պապին ենթակա Վատիկան քաղաքի հարցերով հիմնական կառավարական պաշտոնյան Վատիկան քաղաք-պետության հայրապետական հանձնաժողովի նախագահն է, ով 1952 թվականից սկսած իրականացնում է այն իշխանությունը, որը նախկինում վերապահված էր Վատիկանի քաղաքապետին: 2001 թվականից սկսած հայրապետական հանձնաժողովի նախագահն ունի նաև Վատիկանի քաղաքապետարանի նախագահի տիտղոս: ներկայիս նախագահը իտալացի կարդինալ Ջուզեպպե Բերտելոն է, ով նշանակվեց այդ պաշտոնին 2011 թվականի հոկտեմբերի 1-ին:
 
=== Կառավարում ===
[[Օրենսդիր իշխանություն|Օրենսդիր իշխանության]] լիազորություններն իրականացնում է Վատիկան քաղաք֊պետության միապալատ հայրապետական հանձնաժողովը, որը ղեկավարվում է հանձնաժողովի նախագահի կողմից: Նրա 7 անդամները 5 տարի ժամկետով պապի կողմից նշանակված կարդինալներ են: Հանձնաժողովի ընդունած ակտերը պետք է արժանանան պապի հավանությանը Պապական աթոռի պետքարտուղարության միջոցով, և մինչ ուժի մեջ մտնելը պետք է հրապարակվեն ''Acta Apostolicae Sedis''-ի հատուկ հավելվածում: Այս հավելվածը հիմնականում պարունակում է սովորական կատարողական հրամանագրեր, օրինակ՝ նամականիշների նոր հավաքածուների հաստատումը:
 
[[Գործադիր իշխանություն|Գործադիր իշխանությունն]] իրականացնում է Վատիկանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանը բաղկացած է հայրապետական հանձնաժողովի նախագահից, ով նաև գլխավոր քարտուղարն է, և գլխավոր քարտուղարի տեղակալից: Նրանցից յուրաքանչյուրը նշանակվում է պապի կողմից 5 տարի ժամկետով: Քաղաքապետի կողմից իրականացվող կարևորագույն գործողությունները պետք է հաստատվեն հայրապետական հանձնաժողովի և պապի կողմից պետքարտուղարության միջոցով:
 
Քաղաքապետարանը իրականացնում է կենտրոնական կառավարական գործառույթները մի քանի վարչությունների և գրասենյակների միջոցով: Այս գրասենյակների ղեկավարներն ու պաշտոնյաները նշանակվում են պապի կողմից 5 տարի ժամկետով: Այս մարմինները անդրադառնում են այն նյութական խնդիրներին, որոնք առնչվում են պետության տարածքին, օրինակ՝ քաղաքի անվտանգություն, պաշտոնական գրագրություն, տրանսպորտ, ֆինանսներ: Քաղաքապետարանը վերահսկողություն է իրականացնում ժամանակակից անվտանգության և ոստիկանության ուժերի՝ ''Corpo della Gendarmeria dello Stato della Città del Vaticano-''ի նկատմամբ:
 
Դատական իշխանությունն իրականացնում են գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանը, տրիբունալը և դատավարությունների դատավորները: Վատիկանի պահանջով ընդունված վճիռները կարող են կիրառվել նաև Իտալիայում:
 
Երկրի միջազգային փոստային կոդը ''SCV'' է, ունի մեկ փոստային կոդը՝ ''00120'': Միացնելիս ստացվում է հետևյալ կոդը՝ ''SCV-00120''<ref>"International postal code: SCV-00120." [http://www.vatican.va/news_services/press/documentazione/documents/sp_ss_scv/informazione_generale/sp_ss_scv_info-generale_en.html#Targa www.vatican.va] [[Holy See Press Office]] – General Information. Retrieved 23 October 2009.</ref>:
 
== Տնտեսություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վատիկան» էջից