«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 154.
 
1929 թվականի Լաթերանի պայմանագրով ստեղծված Վատիկան քաղաք֊պետությունը Պապական աթոռին օժտում է ժամանակավոր իրավասությամբ և անկախությամբ այդ փոքր տարածքում։ Այն տարբերվում է Պապական աթոռից։ Պետությունը կարող է համարվել Պապական աթոռի կարևոր, բայց ոչ անհրաժեշտ տարրը: Դեռ Հռոմեական կայսրության ժամանակներից Պապական աթոռը գոյություն է ունեցել որպես դատական գործունեությամբ զբաղվող միասնական մարմին և միջազգայնորեն ճանաչվել որպես անկախ և հզոր ինքնիշխան կառույց՝ սկսած ուշ անտիկ ժամանակներից մինչ մեր օրերը առանց ընդհատումների, անգամ այն ժամանակ, երբ զրկված էր իր տարածքներից (օրինակ՝ 1870-1929): Պապական աթոռնին է պատկանում աշխարհում առաջին ակտիվ մշտական դիվանագիտական ծառայությունը, որը ստեղծվել է առնվազն [[Նիկիայի Ա տիեզերական ժողով|325թ. Նիկեայի ժողովի]] ընթացքում՝ այդ ժողովում իրականացնելով դիվանագիտական առաքելություն<ref>[http://www.catholic-pages.com/vatican/diplomacy.asp Vatican Diplomacy, Catholic-Pages.com]. Retrieved 15 March 2007</ref>:
 
=== Պետության ղեկավար ===
{{Main article|Հռոմի պապ}}
{{See also|Հռոմի պապերի ու հակապապերի ցանկ}}
[[File:20070610 Rome 29.jpg|thumb|right|[[Վատիկանի առաքելական պալատ|Առաքելական պալատ]] (''Palazzo Apostolico''), հռոմի պապի պաշտոնական նստավայրը: Այստեղ [[Բենեդիկտոս XVI պապ|Բենեդիկտոս XVI պապը]] գտնվում է այն պատուհանի մոտ, որը առանձնանում է պատուհանագոգի կենտրոնից կախված մուգ կարմիր դրոշով:]]Հռոմի պապը ի պաշտոնե<ref>One of the titles of the Pope listed in the [[Annuario Pontificio]] is "[[List of Sovereigns of the Vatican City State|Sovereign of Vatican City State]]" (page 23* in recent editions).</ref> Վատիկան քաղաք-պետության ղեկավարն է. այդ գործառույթները պայմանավորված են Հռոմի թեմի եպիսկոպոս լինելու առաջնային գործառույթներով: Պապական աթոռ տերմինը վերաբերվում է ոչ թե Վատիկան պետությանը, այլ պապի հոգևոր կառավարմանը, որը գերազանցապես իրականացվում է Հռոմեական կուրիայի միջոցով<ref>{{cite web|url=http://www.intratext.com/IXT/ENG0017/_P19.HTM|title=Code of Canon Law: text – IntraText CT|publisher=}}</ref>:
 
[[Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)|Ֆրանցիսկոս պապը]], ում անունը Խորխե Մարիո Բերգոլիո էր, և ով ծնվել էր [[Բուենոս Այրես|Բուենոս Այրեսում]] ([[Արգենտինա]]), պապական աթոռը զբաղեցրեց 2013 թվականի մարտի 13-ին: Պապին ենթակա Վատիկան քաղաքի հարցերով հիմնական կառավարական պաշտոնյան Վատիկան քաղաք-պետության հայրապետական հանձնաժողովի նախագահն է, ով 1952 թվականից սկսած իրականացնում է այն իշխանությունը, որը նախկինում վերապահված էր Վատիկանի քաղաքապետին: 2001 թվականից սկսած հայրապետական հանձնաժողովի նախագահն ունի նաև Վատիկանի քաղաքապետարանի նախագահի տիտղոս: ներկայիս նախագահը իտալացի կարդինալ Ջուզեպպե Բերտելոն է, ով նշանակվեց այդ պաշտոնին 2011 թվականի հոկտեմբերի 1-ին:
 
== Տնտեսություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վատիկան» էջից