«ASICS»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ընկերություն | անուն = ASICS | պատկերանիշ = 200px | տեսակ = Հանրային ընկերու...»:
(Տարբերություն չկա)

17:39, 12 Մարտի 2018-ի տարբերակ

ASICS ճապոնական կորպորացիա, որը հանդիսանում է սպորտային կոշիկների և հագուստի արտադրության առաջատարներից մեկը: Նաև ունի նորաձև ուղղություն, որը կոչվում է Onitsuka Tiger:

ASICS
ՏեսակՀանրային ընկերություն
Անվանված է ի պատիվMens sana in corpore sano?
Հիմնադրված է1949
ՎայրՃապոնիա Ճապոնիա Կոբե
Երկիր Ճապոնիա,  Գերմանիա և  ԱՄՆ
ՏնօրենMotoi Oyama?
ԱրդյունաբերությունՍպորտային ապրանքների արտադրություն
ԱրտադրանքՀագուստ, կոշիկ, աքսեսուարներ
Աշխատողների թիվ5350
Դուստր ընկերություններasics apparel industry?, ASICS TRADING?, ASICS Japan?, ASICS America Corporation? և Haglöfs?
ԿարգախոսSound Mind, Sound Body
Կայքwww.asics.com
Բորսա7936
 ASICS Վիքիպահեստում

Պատմություն

ASICS ընկերության պատմությունը սկսվել է 1949 թվականից՝ հետպատերազմյան Ճապոնիայում: Կիխատիրո Օնիցուկան (ճապ.՝ 鬼塚 喜八郎) մտածեց, թե ինչպես կարող է նա օգնել ճապոնացի երիտասարդությանը նման երկրի համար ծանր ժամանակաշրջանում[1]: Պարոն Օնիցուկան որոշեց սպորտային ապրանքանիշ ստեղծել բոլորի համար, որպեսզի սպորտի միջոցով ոգեշնչեն իրենց համաքաղաքացիներին[1]: Այսպես ստեղծվում է Onitsuka Tiger ապրանքանիշը:

Գոյության առաջին օրերին ընկերությունն իր ապրանքները մատակարարել է միայն Ճապոնիայի և Չինաստանի ներքին շուկային, և դրանից օգտվել են Նայք կորպորացիայի հիմնադիրները՝ Ֆիլ Նայթը և Բիլլ Բուերմանը, ձեռք են բերել սպորտային կոշիկներ և դրանք վաճառել ԱՄՆ-ում[2]: 1977 թվականից ընկերության ընդլայնման արդյունքում Onitsuka Tiger-ը վերանվանվել էր ASICS-ի՝ «Anima sano in corpore sano» հապավմամբ, որը լատիներեն նշանակում է «առողջ միտքը առողջ մարմնում»: Կոբե քաղաքում կառուցվել գիտահետազոտական ինստիտուտ՝ սովորելու և պատրաստելու սպորտի համար նախատեսված կոշիկներ[3]:

Ներկա ժամանակ

Այսօր ASICS ընկերությունը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ սպորտային կոշիկներ և կոշիկներ արտադրող խոշորագույն ընկերությունների շարքում[3]:

2011 թվականի մարտի 31-ի դրությամբ ASICS ունի ավելի քան 5600 աշխատակիցներ ամբողջ աշխարհում[4]: Վերջին տարիներին ընկերությունը դարձել է ամենաարագ աճող սպորտային կոշիկների ապրանքանիշը Եվրոպայում: ASICS ապրանքանիշը պատկանում է սպորտային հագուստների և կոշիկների արտադրողների լավագույն բրենդներին:

Գովազդային հովանավորություն

  • Քրիստոֆ Լեմեթր[5]
  • Ռայան Հոլ [5]
  • Մարա Յամաուչի[5]
  • Լոլո Ջոնս[5]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 История | ASICS Russia
  2. Phil Knight Shoe Dog: A Memoir by the Creator of NIKE. — Simon and Schuster. — 2016. — 400 с.
  3. 3,0 3,1 «О компании ASICS». skirun.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին. Վերցված է 2011-11-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Overview-アシックス・About Us Արխիվացված 2012-01-21 Wayback Machine
  5. 5,0 5,1 5,2 5,3 Спортсмены и федерации, спонсируемые ASICS | ASICS Russia

Արտաքին հղումներ