«Միքայել Մանուկյան (մեխանիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի Մոկս ավանում: [[Մեծ եղեռն]]ի տարիներին կորցնելով հարազատներին՝ հոր հետ ապաստան է գտել [[Երևան]]ում: [[1930]] թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, այնուհետև ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1936թվականին։1936 թվականին։ Ուսումը շարունակել է նախ՝ ԵՊՀ, ապա՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան ասպիրանտուրայում: [[1940]] թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ մեխանիկայի ամբիոնում: [[1959]]-[[1976]] թվականներին եղել է [[մեխանիկա]]յի ամբիոնի վարիչ, [[1961]]-[[1965]] թվականները՝ նաև մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան։ 1965 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Նույն թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
 
Աշխատությունները վերաբերում են ծերացող նյութերի սողքի ժառանգականության տեսությանը։ Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Кручение тел с учетом ползучести» (1972) և «Հանրահաշվական հավասարումներ» (1978) մենագրությունների, համահեղինակ՝ «Հակադարձ եռանկյունաչափական խնդիրներ» (1972) ձեռնարկի և «ՏեսալկանՏեսական Մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» (1969-2011) քառահատոր ժոովածուի:
 
Մասնակցել է Միութենական և միջազգային մի շարք գիտաժողովների: Եղել է տեսական մեխանիկայի գծով միութենական գիտամեթոդական խորհրդի անդամ: