«Նաղաշ Հովնաթան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
=== Մանրանկարիչ և որմնանկարիչ ===
Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում, [[Պարսկաստան]]ում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Որմնանկարչական առաջին աշխատանքերը կատարել է իր ծննդավայրի և Ագուլիսի եկեղեցիներում։ 1679–ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան և նկարազարդել [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Պողոս Պետրոս]], Ս. Անանիա և [[Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)|Կաթողիկե]] եկեղեցիները։ Ն. Հովնաթանի բնածին տաղանդն այս աշխատանքներում դրսևորվել է պարզ, անմիջական, ներքին մղումներից բխող գեղանկարչական ընկալումներով։ 17–րդ դարի վերջին Ն. Հովնաթանը հրավիրվել է Վրաստան, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, ձևավորել Վախթանգ թագավորի նորակառույց պալատը։ Թիֆլիսում նա ունեցել է արվեստանոց, աշակերտներ, նկարել է եվրոպական յուղաներկով։ 1710-ական թթ. հրավիրվել է [[Էջմիածին]], նկարազարդել տաճարը։ Պահպանվել է հատված «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպոզիցիայից։ Ուշագրավ են կերպարների ազգային տիպականացումը, դիմանկարչական մեկնաբանումները, դեմքերի ու ձեռքերի մոդելավորումը, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածությունը։ Նույն առանձնահատկությունները բնորոշ են Էջմիածնի տաճարի ավագ խորանից ցած պատկերված Աստվածամորն ու նրա երկու կողմերում տեղադրված առաքյալներին։ Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումներով է կատարված «Աստվածամայր» փոքրիկ սրբանկարը։ Տաճարի դեկորատիվ հարդարանքը՝ բուսական զարդանախշերը՝ իրենց շքեղ, հարուստ ու գունագեղ հատվածներով, նոր երևույթ էր հայկական գեղանկարչության մեջ, ներմուծել է երևույթների աշխարհիկ ընկալումներ, հաստոցային նկարչության սկզբունքների կիրառում, առանձնահատկություններ, որոնք ուղեցույց են հանդիսացել նրա հետնորդներին։
 
== Երկեր ==
* Բանաստեղծություններ, Երևան, 1951, 336 էջ:
* Տաղեր, Երևան, 1983, 256 էջ:
* Տաղեր, Երևան, 2015, 232 էջ:
 
== Աղբյուրներ ==