«Նախիջևանի թատերասերների թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Նախիջևանի թատերասերների թատրոն''', գործել է 1870-ական թվականներից մինչեւ 1915 թվականը։ Ներկայացու...»:)
 
'''Նախիջևանի թատերասերների թատրոն''', գործել է [[1870]]-ական թվականներից մինչեւ [[1915]] թվականը։ Ներկայացումները կազմակերպվել են հիմնականում Նախիջեւան քաղաքի հայոց ուսումնարանների աշակերտ-աշակերտուհիների ուժերով։ Այստեղ բեմադրվել են «Շուշանիկ» (1875), «Պոլուիմպերիալ» ([[1884]]), «Արշակ Երկրորդ», «Ներսես Մեծ», «[[Համլետ]]» (հատվածներ), «Կըռթ-կըռթ» ([[1890]]), «Գասպար ամի» ([[1892]]), «Դավաճանություն», «Գրչի մարդը», «[[Պեպո]]» ([[1912]]), «Չար ոգի» ([[1913]]), «Նշանվածներ», «Կանացի ցանցառություն» ([[1914]]) եւ այլ պիեսները։ Մի շարք դերերում Գ. Բաբախանյանը, Մ. Ադամյանը, Ս. Գասպարբեկյանը, Գ. Աթաբեկյանը, Մ. Սարդարյանը, Հասմիկը, Պասրզյանը, Վ. Միրզոյանը, Ս. Գասպարյանը, Ս. Մխիթարյանը, Մ. Մոսեյանը եւ ուրիշները։ [[1910]] թվականի մարտի 13-ի Նախիջեւանի Հայոց դպրոցի դահլիճում դերասան Աբրահամյանը բեմադրել է նաեւ «Երկու հիսնապետ» 3 գործողությամբ (թարգմանությունը ֆրանսերենից) դրաման, որտեղ Գուլհելմի դերը կատարել է Աբրահամյանը, տիկին Սոֆիայինը՝ Ս. Գասպարբեկյանը, դուստր Լարետայինը՝ օրիորդ Պարզյանը<ref>{{Գիրք:ՆԲՊՀ|45}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
2516

edits