«Հիվանդանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Հեղինակային իրավունքների հավանական խախտում (Ամբողջությամբ պատճենված է encyclopedia.am կայքից)
Տող 3.
[[Պատկեր:Vanderbiltchildrens.JPG|thumb|Հիվանդանոց [[Նաշվիլ|Նեշվիլ]] քաղաքում]]
'''Հիվանդանոց''', բուժհաստատություն, որի նպատակը հիվանդ [[մարդ]]կանց բուժումն է։ Զինվորական հիվանդանոցը [[հոսպիտալ]]ն է։
Հիվանդանոցները հասարակական առողջապահության համակարգի բաղկացուցիչ մասն են:
Ըստ գործառույթի և վարչական ենթակայության՝ հիվանդանոցները լինում են հանրապետական, քաղաքային, տարածաշրջանային, մարզային և տեղամասային: Տարածաշրջանային կամ քաղաքային խոշոր հիվանդանոցներում (300–1000 մահճակալ) ցույց են տալիս ամենատարբեր տեսակների (անհետաձգելի, վիրաբուժական և այլն) բժշկական օգնություն: Ըստ պրոֆիլի՝ տարբերում են բազմապրոֆիլային, որոնք ունեն տարբեր հիվանդությունների բուժման բաժանմունքներ, և մասնագիտացված՝ տվյալ պրոֆիլով բուժօգնություն ցույց տվող կենտրոններ (տուբերկուլոզային, վարակիչ, հոգեբուժական, ակնաբուժական և այլն): Առանձնացվում են նաև մանկական հիվանդանոցները: Շտապ բժշկական օգնության հիվանդանոցը ցույց է տալիս անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն:
Բուժմանը զուգընթաց, հիվանդանոցներում անցկացվում են նաև գիտական հետազոտություններ և ուսուցանում ապագա բժիշկներին ու բուժքույրերին. դրանք կոչվում են կլինիկաներ և բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների ու գիտահետազոտական ինստիտուտների ուսումնական հենակետեր են:
Վերականգնող բուժօգնություն իրականացնող հիվանդանոցներում (կամ բաժանմունքներում) ամրապնդում են հիվանդանոցային բուժման արդյունքները և հիվանդին վերադարձնում աշխատանքային ու հասարակական գործունեության: Հիվանդանոցի կազմում են ընդունարանը (որտեղ բժիշկը զննում է հիվանդին, ձևակերպում բժշկական փաստաթղթերը, իրականացվում են սանիտարահիգիենային միջոցառումներ), բուժական բաժանմունքները (վիրաբուժական, նեֆրոլոգիական, ներքին հիվանդությունների և այլն), կաբինետներ (ռենտգենյան, ֆիզիոթերապիայի), լաբորատորիաներ, դեղատուն և օժանդակ մասնաշենքեր:
Հիվանդանոցի ուղեգիր տրվում է այն հիվանդներին, որոնց վիճակը պահանջում է շուրջօրյա կանոնավոր բժշկական հսկողություն և բուժման ու ախտորոշման առավել բարդ եղանակների կիրառում: Ուղեգիրը տալիս է ամբուլատոր-պոլիկլինիկայի բժիշկը, անհետաձգելի դեպքերում՝ շտապ բժշկական օգնության բժիշկը, ցերեկային ժամերին հիվանդանոց դիմելու դեպքում՝ ընդունարանի բժիշկը, գիշերային ժամերին՝ պատասխանատու հերթապահ բժիշկը:
Մարդիկ հիվանդանոց են դիմում ոչ միայն բուժման, այլև խորհուրդների և հանձնարարականների համար, որոնք նպաստում են հիվանդության կանխարգելմանը: Օրինակ՝ հղի կանայք սովորում են հղիության, նախա- և հետծննդյան շրջաններում առողջության պահպանման եղանակներ:
Վերջին շրջանում ստեղծվել են նաև հատուկ հիմնարկներ՝ հոսպիսներ, որոնց նպատակը մահվան դատապարտված հիվանդների տառապանքների թեթևացումն է՝ հիվանդության վերջին փուլում:
 
Մի քիչ պատմություն
Հիվանդանոցները գոյություն են ունեցել դեռևս Հին Հունաստանում և Հին Հռոմում, իսկ Արևելքում դրանք հիմնվել են ավելի ուշ: Հաճախ հիվանդանոցները գործել են եկեղեցիներին կից. զբաղվել են աղքատների բուժմամբ, նաև եղել են ապաստարան ու իջևանատուն: Միջնադարում հիվանդանոցները գտնվել են վանականների խնամակալության տակ. այստեղ ապահովվել է հիվանդների և անօգնականների խնամքը: XIII դարում Իտալիայում և Ֆրանսիայում հիմնվել են առաջնակարգ հիվանդանոցներ: Ամերիկայում առաջին բուժարանը կառուցել են իսպանացիները 1542 թ-ին` ներկայիս Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: Անգլիայում հիվանդանոցները հիմնվել են Հենրիխ VIII-ի ջանքերով. դրանցից են մինչ այժմ գործող Սուրբ Թովմասի և Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցները:
Այդ ժամանակաշրջանում Եվրոպայի մյուս երկրներում հիվանդանոցները շարունակում էին մնալ եկեղեցիներին կից: Անգլիայում նոր հիվանդանոցներն ի հայտ եկան միայն XVIII դարում, սակայն երկրի որոշ շրջաններում բժշկական օգնության հատուկ հիմնարկներ չկային: Մարդիկ հիմնականում բուժվում էին տանը: Հոսպիտալներում վիրաբուժական միջամտություններից հետո հաճախ առաջանում էին վարակական բարդություններ, ուստի հիվանդներն ավելի հաճախ մահանում էին, քան բուժվում:
Հայաստանում հիվանդանոցներ եղել են դեռևս III դարում. 260 թ-ին բացվել է առաջին բորոտանոցը: III–IV դարերում հիվանդանոցներ են բացվել Սեբաստիայում և Կեսարիայում: Հիվանդանոցային գործն զգալի զարգացում է ապրել և օրենքի ուժ ստացել Կիլիկյան Հայաստանում, որի կործանումից հետո առողջապահությունն անկում է ապրել:
Հայաստանում հիվանդանոցների կառուցումը վերսկսվել է 1828թ-ից՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացվելուց հետո: 1946 թ-ին արդեն գործում էր 111 հիվանդանոց, այնուհետև լայն թափ ստացավ և շարունակվեց բազմապրոֆիլային մասնագիտացված հիվանդանոցների հիմնումը:
Ներկայումս Հայաստանում գործում են 170 հիվանդանոց, 460 պոլիկլինիկա:
== Կազմը ==
Հիվանդանոցի կազմում, որպես օրենք, մտնում են՝
Տող 28 ⟶ 15՝
[[Կատեգորիա:Հիվանդանոց]]
 
 
== Արտաքին հղումներ ==
{{վիքիքաղվածք}}
* [http://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=454/ Հիվանդանոցներ]
{{Med-stub}}