«Ախալքալաքի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Սամցխե-Ջավախք երկրամաս +Սամցխե-Ջավախեթի մարզ)
Տող 155.
# [[Փոքր Կարծախ|Ֆիլիպովկա (Փոքր Կարծախ)]]
{{սյուն ավարտ}}
 
== Պատմական ակնարկ ==
'''Ախալքալաքի շրջան'''ի տարածքը կազմել է '''Մեծ Հայքի [[Գուգարք նահանգ|Գուգարք]]<nowiki/>ի նահանգի [[Ջավախք]]''' (վրացերեն՝ '''Ջավախեթի''') '''գավառ'''ի մի մասը։ '''387 թվական'''ի [[Հայաստանի առաջին բաժանում|'''Հայաստան'''ի առաջին բաժանում]]<nowiki/>ից հետո '''Սասանյաններ'''ը '''Գուգարք'''ի մյուս գավառների հետ միասին '''Ջավախք'''ը միացրին '''Վրաց մարզպանության'''ը։ '''IX դար'''ում '''Ջավախք'''ի հարավային մասը՝ '''Գոգշեն'''ը, միացվել է հայ [[Բագրատունիների թագավորություն|'''Բագրատունիներ'''ի թագավորության]]<nowiki/>ը, իսկ '''Ախալքալաք քաղաք'''ը շարունակել է մնալ '''[[Վրաստան]]'''ի կազմում։ '''Վիրա-աբխազաց Բագրատ Գ''' '''Բագրատունի (975–1014 թթ.)''' թագավորը '''1008–1012 թվականներ'''ին կառուցեց '''Ախալքալաք'''ի աշտարակները և դռները, իսկ '''Բագրատ Դ'''–ի ('''1027–1074 թթ.''') օրոք՝ '''1044–1047 թվականներ'''ին կառուցվեցին քաղաքի պարիսպները։ '''Ախալքալաք'''ը այնուհետև որպես վարչական կենտրոն փոխարինել է '''Ծունդա''' քաղաքին (հայերը կոչում էին '''Քաջատուն''', այժմ՝ '''Սուլդա''' գյուղ)։
 
Հնագույն ժամանակներից '''Ախալքալաք'''ով էր անցնում '''Ախալցխա'''յից '''Կումայրի''' (այժմ՝ '''[[Գյումրի]]''') ամրոցի կողքով դեպի '''Այրարատ''' տանող մայրուղին։ '''1065 թվական'''ին թուրք–սելջուկները ասպատակեցին '''Ախալքալաք'''ը։
 
'''Ախալքալաք'''ը, իբրև խոշոր առևտրա–արհեստագործական կենտրոն, ծաղկում է ապրել '''XI–XII դարեր'''ում։ '''XII–XIV դարեր'''ում '''Ախալքալաք'''ը '''Ջավախք'''ի հետ միասին '''Թմոգվի ամրոց'''ում ('''[[Թմբկաբերդ|Թմկաբերդ]]'''ում) նստող '''Ջավախք'''ի '''Զաքարյաններ'''ի ժառանգական կալվածքն էր։ Նրանց իշխանության օրոք քաղաքն ուներ ինքնավարություն։ '''1266 թվական'''ին '''Ախալքալաքի գավառ'''ը '''Ախալցխա'''յի հետ միասին կազմել է կիսանկախ '''Սամցխե–Սաաթաբագոյի իշխանություն'''ը։ '''1637 թվական'''ին '''Ախալքալաքի գավառ'''ի հետ միասին գրավեցին թուրքերը և դարձրին '''Ախալցխայի փաշայության''' մի սանջակը։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)|'''1806–1812 թվականներ'''ի ռուս–թուրքական պատերազմ]]<nowiki/>ի ժամանակ ռուսները գրավեցին '''Ախալքալաք'''ը, սակայն, '''1812 թվական'''ի '''Բուխարեստի հաշտության պայմանագրով''' նորից վերադարձրին '''[[Թուրքիա]]'''յին։ '''1828 թվականի հուլիսի 23'''-ին ռուսական զորքերը '''գեներալ [[Իվան Պասկևիչ]]'''ի հրամանատարությամբ գրավեցին '''[[Ախալքալաք]]'''ը, իսկ '''[[1829 թվական]]<nowiki/>ի սեպտեմբերի 2'''-ի '''[[Ադրիանապոլսի պայմանագիր|Ադրիանապոլս]]'''[[Ադրիանապոլսի պայմանագիր|ի հաշտության պայմանագրով]] քաղաքը շրջանի հետ միասին միացվեց '''[[Ռուսաստան]]'''ին։ Պատերազմի ժամանակ '''Ախալքալաք'''ը ավերվել էր, իսկ բնակիչները հեռացել էին քաղաքից։ '''1829–1830 թվականներ'''ին '''[[Էրզրում|Կարին]]<nowiki/>ի''' ('''Էրզրումի'''), մասամբ՝ '''Արդահան'''ի և '''Խնուս'''ի գավառներից հազարավոր հայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին '''Ախալքալաք'''ի շրջակայքում՝ հիմնադրելով մոտ '''50 գյուղ'''։ '''1831 թվական'''ին Ախալցխայից տեղափոխված '''կարնեցիներն''' ավերված քաղաքի տեղում կառուցեցին ժամանակակից '''Ախալքալաք'''ը: Հայ արհեստավորները '''Ախալքալաք'''ում '''XIX դարի''' '''առաջին կես'''ին հիմնեցին արհեստանոցներ, համքարական կազմակերպություններ։ '''Ախալքալաք'''ում եղել է մոտ '''19''' տեսակ արհեստ։ '''1860 թվական'''ին '''Ախալքալաք'''ը դարձավ նոր կազմված '''Ախալքալաքի գավառ'''ի (մինչ այդ մտնում էր '''Ախալցխայի գավառի''' մեջ) կենտրոնը և ուներ '''2967 բնակիչ''', '''1893 թվական'''ին՝ '''4303 բնակիչ''', որից '''4084-ը'''՝ հայեր։ Կարինից գաղթած հայերը '''1856 թվական'''ին կառուցեցին '''Սուրբ Խաչ եկեղեցի'''ն, որի զավթում գործում էին ծխական '''Մեսրոպյան արական''' (հիմնված '''1836 թվական'''ին) և '''Սանդխտյան իգական''' (հիմնված '''[[1870 թվական]]'''ին) '''դպրոցներ'''ը։ '''[[1889 թվական]]'''ին բացվեց քաղաքային ուսումնարանը։ '''1913–1916 թվականներ'''ին '''Ախալքալաք'''ում լույս է տեսել '''«Ջավախք» շաբաթաթերթ'''ը։
 
'''1918 թվականի մայիս'''ին '''Անդրկովկաս''' կատարած '''թուրքական արշավանք'''ի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է '''Բակուրիան'''ի '''անտառներ''' ու '''Ծալկայի շրջան'''։ Գաղթած '''80 հազար հայեր'''ից '''35-40 հազար'''ը զոհվում է։
 
'''[[Հայաստան]]'''ի և '''[[Վրաստան]]'''ի խորհրդայնացումից հետո '''[[1921 թվական]]'''ի '''նոյեմբերի 6'''-ին '''[[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Հայաստան]]'''ի և '''[[Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Վրաստան]]'''ի միջև կնքված պայմանագրի համաձայն '''Ախալքալաք'''ն ու համանուն գավառը անցնում են '''Վրաստան'''ին։
 
'''1934-1940 թվականներ'''ին Ախալքալաքում գործել է Հայկական պետական թատրոն, '''[[1944 թվական]]'''ից գործել է '''[[Սերգեյ Կիրով]]'''ի անվան մշակույթի տան '''Հայկական թատերախումբ'''ը։
 
'''Ախալքալաք'''ում և շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ '''Աբուլի եկեղեցի'''ն ('''X դար'''), '''Զրեսկի անապատ'''ը, '''Բարալեթի եկեղեցի'''ն ('''XI դար'''), '''Կառնուտ'''ը, '''Ախալքալաքի ամրոց'''ը և այլն։
 
== Գրականություն ==
* [[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 1, Երևան, 1974, էջ 197-198:
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատոր 1, Երևան, 1990, էջ 99:
* [[Թադևոս Հակոբյան]], [[Ստեփան Մելիք-Բախշյան]], [[Հովհաննես Բարսեղյան]], Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Երևան, 1985, էջ 109-110:
 
== Ծանոթագրություններ ==