«Որդուարի Փափազյանների մետաքսի գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Գործարաններ ՀոթՔաթ գործիքով)
 
'''Որդուարի Փափազյանների մետաքսի գործարան''', գործարան [[Գողթն գավառ|Գողթն]] գավառի Գողթն քաղաքում: Իր կարևորությամբ եղել է երկրորդ մեծ և աչքի ընկնող գործարանն այդ քաղաքում: Աշխատել է [[1870]]-[[1910]]-ական թվականներին: [[Հանդամեջի մետաքսի գործարան|Հանդամեջ]] գյուղի բնակիչ Կարապետ Փափազյանը եղել է գործարանի հիմնադիրը, որը Հանդամեջ գյուղում ուներ ևս մեկ այլ [[գործարան]]: Այս գործարանը կահավորված է եղել եվրոպական մեքենաներով, ինչպես [[Որդուար]]ի մյուս գործարանները: Ունեցել է մետաքսաթելի մասնագետներ, շուրջ 250 հայազգի բանվորներ ու շերամապահներ: Իր արտադրությամբ գրավել է առաջին տեղը [[Կովկաս]]ի նմանօրինակ արդյունաբերության մեջ: Արժանացել է ոսկյա մեդալների, առաջին կարգի դիպլոմների՝ մասնակցելով [[Եվրոպա]]յի և [[Ռուսաստան]]ի մի շարք ցուցահանդեսների: [[1895]] թվականին լրացել է գործարանի 25-ամյակը, որը նշվել է հանդիսավոր կերպով<ref>{{Գիրք:ՆԲՊՀ|50}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
2516

edits