«Որդուարի Բաբայանների մետաքսի գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''''Որդուարի Բաբայանների մետաքսի գործարան''''', գործարան [[Գողթն]] գավառի Գողթն քաղաքում: Եղել է այս քաղաքի մետաքսի[[մետաքս]]ի յոթ գործարաններից ամենանշանավորը [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի առաջին տասնամյակներում: Գործարանը ստեղծվել է [[1849]] թվականին [[Հանդամեջի մետաքսի գործարան|Հանդամեջ գյուղ]]ի բնակիչ Կարապետ Բաբայանի կողմից: Ունեցել է 210-220 բանվոր, մետաքսի 30 մեքենա և տարեկան միջին հաշվով տվել է ընտիր մետաքսաթել՝ 66760 ռուբլուն համարժեք:
 
19-րդ դարում Բաբայանների գործարանը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների և առաջնակարգային գործարան է համարվել: [[1878]] թվականին արժանացել է մեդալի և դիպլոմի՝ մասնակցելով [[Փարիզ]]ի մետաքսի ընկերության ցուցահանդեսին և համարվել է այդ ընկերության պատվավոր անդամ: Պարգևատրվել է [[Մոսկվա]]յի կայսերական հանդեսի մեդալով և արժանացել գովասանքների [[1877]] թվականին: Իսկ [[1890]] թվականին պարգևատրվել է ոսկե մեդալով և դիպլոմով՝ մասնակցելով [[Նիժնի Նովգորոդ]]ի ցուցահանդեսին:
 
Բաբայանների, [[Որդուար]]ի մյուս և [[Ագուլիս]]ի մետաքսի գործարանների արտադրանքների մեծ մասը եվրոպական երկրներ էր արտահանվում: Օրինակ, Ագուլիսի և Որդուարի գործարաններից 19-րդ դարի վերջերին ֆրանսիացի Էդուարդ Բերտրանը տարեկան գնել է 400 փութ թաց բոժոժ, որից 50 փութի չափ չոր բոժոժ և 20 փութ սերմ էր ստացվում<ref>{{Գիրք:ՆԲՊՀ|49}}</ref>:
2516

edits