«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''', հայ ազգային կուսակցություն։ [[1887]] թ. [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ [[Արմենական կուսակցություն|Արմենականների կուսակցություն]]ից հետո։
 
== ՍտեղծումըՍտեղծում ==
Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Րաֆֆի|Րաֆֆու]] և ռուս հեղափոխական նարոդնիկ [[Ալեքսանդր Գերցեն]]ի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։
 
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում [[Հնչակ|«Հնչակը»]]։ Այն իր անունը ստացել էր [[Ալեքսանդր Գերցեն|Գերցենի]] [[Կոլոկոլ|«Կոլոկոլից»]]։ [[Հնչակ|«Հնչակի]] տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։
 
[[1888]] թ.թվականին [[Հնչակ|«Հնչակ»]] թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր [[1887]] թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ [[1888]] թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն [[1890]] թ.։
 
Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին [[Թուրքիա]]յում, [[Արևմտյան Հայաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան]]ում, [[Իրան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում, [[Եգիպտոս]]ում։
[[Պատկեր:Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակ.jpg|մինի|Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակը Երևանի [[Հանրապետության փողոց (Երևան)|Հանրապետության փողոցում]]]]
 
== Ծրագիրը և կառուցվածքը ==
== Ծրագիր և կառուցվածք ==
Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր ''հեռավոր'' և ''մոտակա'' նպատակներից։
 
32 377

edits