«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Կորեան միատարր երկիր է։ Բնակչության 99% ից ավելին կորեացիներ են։ Դավանում են [[բուդդայականություն]]։ Կան փոքրաթիվ [[քրիստոնյա]]ներ։ Պաշտոնական տոմարը Գրիգորյանն է, հարավում՝ նաև տեղականը, ըստ որի տոմարը սկսվում է Կորեայի առասպելական հիմնադիր [[Տանգուն]]ի ծննդյան տարեթվից (մ. թ. ա. 2333)։
 
=== ԲնությունըԲնություն ===
[[Պատկեր:Landscape with Mountains in North Korea.JPG|մինի|աջից|Մի փոքր կտոր կորեական բնությունից]]
Կորեական թերակղզու արևելյան ափերը լեռնոտ են, արևմուտքը՝ հարթ, կտրտված։ Նավագնացության համար հարմար ծովախորշերը գտնվում են նրա հյուսիսային և հարավային մասերում։ Արևմուտքում նավագնացությունը դժվարանում է [[մակընթացություն|մակընթացության]] ուժեղ ալիքների պատճառով։ Հարավային և արևմտյան ափերի երկայնքով տարածված են բազմաթիվ կղզիներ (Կոջեդո, Չեջուդո, Չինդո և այլն)։
Տող 44.
[[1946]] թվականի օգոստոսին կոմկուսի և Նոր ժողովրդական կուսակցության (հիմնվել էր [[1946]] թվականի փետրվարին) միավորման հետևանքով կազմվեց Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցությունը։ [[1948]] թվականի փետրվարին կազմավորվեց Կորեական ժողովրդական բանակը։ Կոմունիստական ուժերը միասնական, «դեմոկրատական» Կորեա ստեղծելու համար մղվող պայքարում հենվում էին [[ԽՍՀՄ]] բազմակողմանի օգնության վրա։ [[1948]] թվականի մայիսին, ի հեճուկս հյուսիսի, Հարավային Կորեայում անցկացվեցին ընտրություններ, օգոստոսին ստեղծվեց, այսպես կոչված, [[Կորեական Հանրապետություն]]ը, որի գլուխ կանգնեցին հակակոմունիստական տարրերը՝ [[Լի Սին Ման]]ի գլխավորությամբ։ [[1948]] թվականի օգոստոսին տեղի ունեցան Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններ։ Գերագույն ժողովրդական ժողովը մշակեց ժողովրդա-դեմոկրատական պետության սահմանադրություն, հռչակեց [[Հյուսիսային Կորեա|Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության]] (ԿԺԴՀ) ստեղծումը ([[1948]] թվականի [[սեպտեմբերի 9]])։ Կազմվեց կառավարություն՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ։ ԿԺԴՀ-ի կառավարությունը իր ամենակարևոր խնդիրն է համարում երկրի խաղաղ միավորումը՝ դեմոկրատական սկզբունքների հիման վրա։
 
=== ԳիտությունըԳիտություն և գիտական հիմնարկներըհիմնարկներ ===
Կորեան Արևելքի հնագույն քաղաքակիրթ երկրներից է։ Հնուց ի վեր Կորեայում զբաղվել են աստղագիտական և օդերևութաբանական դիտումներով, զարգացել է շինարարական տեխնիկան։ [[632]]-[[647]] թվականներին Միլլա պետության մայրաքաղաք Կյոնջուի մոտակայքում կառուցվել է Արևելյան Ասիայի հնագույն աստղադիտարանը (Չխոմսոնդե աշտարակը)։ [[718]] թվականին Կորեայում ստեղծվել է ջրի ժամացույցը։ [[682]] թվականին Միլլայում բացվել է «Կուկխակ» պետական ուսումնարանը, որտեղ [[717]] թվականից դասավանդվել է բժշկագիտություն և մաթեմատիկա, իսկ [[794]] թվականից՝ աստղագիտություն։ [[11-րդ դար|11]]-[[13-րդ դար|13-րդ]] դարերում Կորեայում լայն տարածում է գտել ճենապակե իրերի արտադրությունը։ [[1234]]-[[1241]] թվականներին սկսել են կիրառել մետաղե տպատառեր, որոնք կատարելագործվել են [[1434]] թվականին։ [[15-րդ դար]]ի 2-րդ կեսին սկսել են զարգանալ կիրառական գիտությունները։ «Գիրք հողագործության մասին» աշխատությունում կորեացի գիտնականներն ընդհանրացրել են իրենց ժամանակի գյուղատնտեսական գիտելիքները։ Օդերևութաբանական դիտումների համար [[1441]] թվականից օգտագործվել է անձրևաչափը։ [[Յան Մոն Ջի|Ցան Մոն Ջին]] և ուրիշներ կազմել են Կորեայի աշխարհագրական քարտեզը ([[1451]])։ Զարգացել է նաև բժշկագիտությունը, [[1445]] թվականին հրատարակվել է բժշկական հանրագիտարան։ [[15-րդ դար|15]]-17-րդ դարերում ստեղծվել են բնագիտական կարևոր աշխատություններ, որոնցից է 55 գրքով հրատարակված հանրագիտարանը՝ նվիրված Արևելյան պետության տեսարժան վայրերին (1487)։ [[15-րդ դար|15]]-[[16-րդ դար|16-րդ]] դարերում Կորեայում խոշոր հաջողությունների հասավ ռազմական տեխնիկան։ Ռազմանավերի և հրետանային զենքի կառուցվածքի կատարելագործմամբ աչքի ընկավ ծովապետ [[Լի Մուն Սի]]ն ([[16-րդ դար]])։ Նրա նախագծով կառուցվել է թնդանոթով և զանազան հարմարանքներով զինված մարտական նավ։ Արտաքին քաղաքական մեկուսացումը ([[17-րդ դար|17]]-[[19-րդ դար|19-րդ]] դարերի 2-րդ կես) որոշ չափով արգելակեց Կորեայի տնտեսական և մշակութային զարգացումը, սակայն նույնիսկ այդ շրջանում շարունակվում էին բնագիտական և տեխնիկական հետազոտությունները։ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին բնագիտական միտքը Կորեայում նորից աշխուժացում ապրեց։ ճանաչում ստացան Նամ Բյոն Գիլի և Նամ Բյոն Չհոլի աշխատությունները մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառում, [[Կիմ Ջոն Հոյ]]ի հետազոտություններն աշխարհագրության վերաբերյալ։ Վերջինս կազմեց Կորեայի մանրամասն քարտեզը([[1861]])։ Բնագիտության զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Հոն Դե Ցոնայի, Լի Սուն Գվանի և այլոց աշխատանքները, որոնք վերաբերում էին բազմազան խնդիրների և հիմնականում հանրագիտական բնույթ ունեին։ Կորեայի ազատագրումից ([[1945]]) հետո Հյուսիսային Կորեայում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին գիտության զարգացման համար։ [[1946]] թվականին [[Փխենյան]]ում բացվեց Կիմ Իր Սենի անվան պետական համալսարանը։ [[1947]] թվականին աշխատանքն սկսեցին գիտական առաջին հիմնարկները։
 
=== Փիլիսոփայություն ===
=== Փիլիսոփայությունը ===
[[Պատկեր:Jwaong Yun Tchi-ho.png|մինի|աջից|Կորեացի փիլիսոփա Յուանգ Յուն Չի-հոն]]
Կորեայի փիլիսոփայությունը միահյուսված է եղել կրոնական մտածողության հետ և ընդհուպ մինչև [[15-րդ դար]]ում զարգացել է [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[կոնֆուցիականություն|կոնֆուցիականության]], [[դաոսիզմ]]ի պատմական տարբեր ձևերում։ 16-17-րդ դարերում ձևավորվել է Կորեայի ամենախոշոր իդեալիստական՝ Չժու Սիի հետևորդների դպրոցը՝ սոննիհակը կամ լիհակը (Լի Իոիսն, Լի ի, Կիմ Ին, Իալ)։ Մատերիալիստական ավանդույթների ներկայացուցիչներն էին Կիմ Սի Սիպը և Սո Դյոն Դոկը։ [[17-րդ դար]]ում չին փիլիսոփա Վան Ցան Մինի կորեական հետևորդները հակադրվել են նեոկոնֆուցիականությանը։ Իմ Սոն Զուն ([[18-րդ դար]]) արտահայտել է «կի» նյութական նախահիմքի առաջնության գաղափարը, նրա ուսմունքը շարունակել է Չխվե Խան Դին ([[19-րդ դար]])։ [[17-րդ դար|17]]-[[19-րդ դար|19-րդ]] դարերում հասարակական մտքի մատերիալիստական ավանդույթների զարգացման բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել սիրխակ փիլիսոփայական և սոցիոլոգիական շարժման ներկայացուցիչները։ [[18-րդ դար]]ի վերջին -[[19-րդ դար]]ի սկզբի կեսին փորձ է կատարվել ամրապնդել նեոկոնֆուցիականությունը (Կի Զոն Ջին)։ Տոնխակի աղանդի կրոնական ուսմունքը բովանդակում էր պանթեիստական տարրեր և մարդկանց համընդհանուր հավասարության իդեալը։ Արտասահմանի հետ կապեր հաստատելու ընթացքում Կորեա են թափանցում Արևմուտքի սոցիալ-քաղաքական ուսմունքները։ [[1919]] թվականի ապստամբությունից հետո տարածվել են [[մարքսիզմ]]-[[լենինիզմ]]ի գաղափարները։ ճապոնական գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրումից հետո մարքսիզմլենինիզմի գաղափարները տիրապետող դարձան Հյուսիսային Կորեայում։
 
=== Տնտեսագիտություն ===
=== Տնտեսագիտությունը ===
Կորեայում հասարակական-տնտեսագիտական միտքը սաղմնավորվել է մոտ 2 հզ. տարի առաջ։ Պատմական աղբյուրները վկայում են, որ [[մ. թ. ա. 4-րդ դար|մ. թ. ա. 4]]-[[մ.թ.ա. 7-րդ դար|7-րդ]] դարերում կորեացի գիտնականները զբաղվում էին հասարակական պրոցեսների ուսումնասիրությամբ։ Նրանց տընտեսագիտական հայացքների վրա ակներև էր բուդդայականության, կոնֆուցիականության և դաոականության ազդեցությունը։ [[Ֆեոդալական Կորեա]]յի տնտեսական զարգացման գլխավոր պրոբլեմը ագրարային հարցն էր։ Առաջ էր քաշվում ֆեոդալական խոշոր սեփականության սահմանափակման և կենտրոնացված (պետ.) հողսաեփականության ամրապնդման (Կիմ Բու Սիկ), շահագործվող դասակարգերի դրության բարելավման (Չոն Դո Զոն, Լի Ի) գաղափարը։ Մեծ էր «սիրհակ» դպրոցի ներկայացուցիչների (Լյու Հյոն Վոն, Պակ Չի Վոն, Չոն Ցակ Ցոն և ուրիշներ) հայացքների ազդեցությունը։ Դրանք արտահայտում էին առաջադեմ ազնվականության, գյուղացիության և քաղաքի չքավորության շահերը։ [[19-րդ դար]]ի վերջին քառորդում ձևավորված ազնվական-լուսավռրիչների խըմբի («ռեֆորմատորների կուսակցություն») ծրագրում առաջ էր քաշվում երկրի սոցիալ-տնտեսական իրականության և պետության կառուցվածքի բուրժուական վերափոխումների (միապետության պահպանմամբ) պահանջը։ [[19-րդ դար]]ի վերջում-[[20-րդ դար]]ի սկզբում կազմավորվեց տնտեսագիտական մտքի բուրժուա-լուսավորական ուղղությունը, որն ուներ մշակութային-հայրենասիրական բնույթ։ Սակայն Կորեայի գաղութացման շրջանում այն ջախջախվեց և վերածվեց բուրժ. ազգային ռեֆորմատորական չափավոր շարժման։ Մարքսիզմ-լենինիզմի գաղափարները Կորեայում տարածվել են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից և հակաճապոնական ապստամբությունից ([[մարտի 1]], [[1919]]) հետո։ [[1930]]-ական թվականներին մարքսիստական տնտեսագիտական հայացքներն արտահայտվեցին կոմունիստների մշակած հակաճապոնական ազգային-ազատագրական պայքարի ծրագրում։ [[1945]] թվականից մարքսիստական տնտեսագիտությունը զարգանում է Հյուսիսային Կորեայում։
 
=== ԳրականությունըԳրականություն ===
[[Պատկեր:Lee Kwang-su.jpg|մինի|ձախից|Լի Գվանսու]]
[[Պատկեր:Kim Myung-sun.jpg|մինի|աջից|Կիմ Մյունգսու]]
Մինչև [[19-րդ դար]]ի վերջը Կորեայի գրականությունը երկլեզվյան էր՝ խանմուներեն և կորեերեն։ Կորեերեն գրականության հնագույն նմուշները մինչև [[15-րդ դար]]ի կեսերը չինական ձևափոխված հիերոգլիֆներով գրառված 25 ոչ մեծ բանաստեղծություններ են՝ խյանգաներ («հայրենի երկրի երգեր»), որոնք ստեղծվել են 7-11-րդ դարեր։ Կորեական այբուբենով առաջին ստեղծագործությունն է «Զոն երկինք թռչող վիշապին» ([[1445]])։ 16-17-րդ դարերի գրականության մեջ տիրապետել է բնանկարային քնարերգությունը։ Իմդինյան ազատագրական պատերազմի ([[1592]]-[[1598]]) անմիջական արտահայտությունն էր Պակ Ին Նոյի ([[1561]]-[[1642]]) հայրենասիրական քնարերգությունը։ Կորեերենպոեզիան ամփոփվել է «Կանաչ լեռների Երկրի անթառամ խոսքեր» (մոտ [[1727]]) և «Ծովից արևելք ընկած Երկրի երգեր» ([[1763]]) անթոլոգիաներում։ Սիրայինլիրիկան ծաղկման է հասել Սին Զե Հյոյի ([[1812]]-[[1884]]) ստեղծագործության մեջ։ 17-19-րդ դարերում տարածված է եղել կորեերեն պատմվածքը՝ սոսոլը։ Այս շրջանում են ստեղծվել հերոսական էպոպեան՝ «Իմդինյան ժամանակագրություն»-ը ([[17-րդ դար]]), խո Գյունի ([[1569]]—[[1618]]) «Պատմություն խոն Գիլ Դոնի մասին», «Պատմություն Սիմ Չխոնի մասին» ([[18-րդ դար]]), «Պատմություն նապաստակի մասին» (18-րդ դար) գործերը։ Երևան են գալիս ազգային վեպեր (Կիմ Ման Զուն, [[1637]]-[[1692]], «Իննի մշուշային քունը» և այլն)։ Ի»անմուներենով պոեզիայի վերջին ներկայացուցիչներից են Չոն Յակ Ցոնը ([[1762]]-[[1836]]), Կիմ Սակկատը ([[1807]]-[[1864]]) և ուրիշներ։ Լի Ին Զիկի ([[1862]]-[[1916]]) և Լի Իսե Զոյի ([[1869]]-[[1927]]) կուլտուր-լուսավորական գաղափարներով տոգորված վեպերը նշանավորել են նոր արձակի շրջանը։ ժամանակակից կորեական նովելի կազմավորման գործում մեծ դեր են խաղացել գրող և բուրժ. նացիոնալիզմի գաղափարախոս Լի Գվան Սուն ([[1892]]-[[1951]]), նատուրալիստ-գրողներ Ցոմ Սան Սոպը ([[1897]]-[[1963]]) և Կիմ Դոն Ինը ([[1900]]-[[1951]])։ Ճապոնիայի կողմից Կորեայի բռնագրավումը ([[1910]]) ժամանակավորապես կասեցրեց կորեական գրականության զարգացումը։ [[1919]] թվականի ապստամբության ճնշումից հետո տարածում ստացան զանազան անկումային ուղղություններ։ Միաժամանակ մարքսիզմի ազդեցությամբ ձևավորվեց պրոլետարական գրականությունը։ Վերջինիս նախակարապետը եղավ այսպես կոչված նոր ուղղության դպրոցը (սինգյոնխյանփհա), որի ներկայացուցիչներն են բանաստեղծ Լի Իք Մանը ([[1895]]-[[1932]]), նովելագիր Չխվե Սո ԻուԿ ([[1901]]-[[1932]]) և ուրիշներ։ [[1925]] թվականին ստեղծվել է պրոլետարական արվեստի Կորեական ֆեդերացիան (արձակվել է 1935 թվականին), որի մեջ մտել են արձակագիրներ Սոն Ցոնը (ծն. [[1903]]), Լի Գի Ցոնը (ծն. [[1895]]), Չո Մյոն Ւփն ([[1894]]-[[1942]]), Լի Բուկ Մյոնը (ծն. [[1908]]), բանաստեղծներ Լի Սան իյվան ([[1900]]-[[1943]]), Պակ Սե Ցոնը (ծն. [[1902]]), Պակ Փհար Ցանը (ծն. [[1905]])և ուրիշներ։ Այդ ժամանակ երևան եկան Լի Գի Ցոնի և կին գրող Կան Դյոն էի ռեալիստական վեպերը։
 
=== Ճարտարապետություն և կերպարվեստ ===
=== Ճարտարապետությունը և կերպարվեստը ===
[[Պատկեր:파주 용미리 마애이불입상 02.JPG|մինի|ձախից|Յոնգմի-րի, Ռաջու, Կորեա։ Կանգնած երկու աստվածները՝ քանդակված ժայռի վրա]]
Նոր քարի դարից պահպանվել են կավածեփ կիսագետնատների մնացորդներ, կավե անոթներ։ ճապոնիայի արվեստի վրա ազդած և իր հերթին Չինաստանից ազդված Կորեայի բարձր գեղարվեստական մշակույթը, ըստ երևույթին, կազմավորվել է մեր դարաշրջանի սկզբին երեք պետությունների (Կոգուրյո, Պեկչե, Սիլլա) ժամանակ։ Կոգուրյո պետության տարածքում պահպանվել են [[3-րդ դար|3]]-[[7-րդ դար|7-րդ]] դարի դամբարաններ (Անակայում, Փխենյւսնի մոտ), որոնց պատերն ու առաստաղը ծածկված են որմնազարդերով (կենցաղային տեսարաններ, դիմանկարներ ևն)։
Տող 67.
Նշանակալից չափով զարգացել է մոնումենտալ քանդակագործությունը, փաթեթների վրա տուշով և ջրաներկերով գեղանկարչությունը։ Ծաղկման են հասել քարե և ճենապակյա կերտվածքները։ Լի դինաստիայի օրոք ([[1392]]-[[1910]]) ստեղծվել են պալատների հոյակապ անսամբլներ (Կյոնբոկկունը Հանսոնում, [[1394]], քանդվել է 16-րդ դարում, վերականգնվել 19-րդ դարում, կրկին կործանվել [[1950]]-[[1953]] թվականներին)։ Պաշտամունքային կառույցներից շքեղությամբ աչքի են ընկնում Թխոնդոսի մենաստանը ([[16-րդ դար]], Կյոնսան Նամդո գավառում), Վոնգակսա մենաստանի պագոդան Հանսոնում ([[1467]])։ Կորեայի ժողովրդական բնակարանները քարից, կավից, փայտից պատրաստված ցածր, միհարկանի տներ են, հատակի տակ ինքնատիպ ջեռուցման համակարգով («օնդոլ»)։ Կերպարվեստի զարգացման գործում նշանակալի դեր է խաղացել [[16-րդ դար]]ում պալատին կից կազմակերպված Տոխվասո հաստատությունը, որը ծառայել է որպես գեղանկարչության ակադեմիա։ 15-16-րդ դարերի խոշոր բնանկարիչներից են Ան Գյոնը, Կան Ւփ Անը, Կիմ Սիկը, Չոն Սոնը, կենցաղագիր Ցուե Դու Սոն, «ծաղիկներ-թռչուններ» ժանրի վարպետ Լի Ամը։ [[18-րդ դար]]ում գործել են դեմոկրատական ուղղության կենցաղագիրներ, բնանկարիչներ, դիմանկարիչներ Կիմ Խոն Դոն, Կիմ Դիկ Սինը, Սին Ցուն Բոկը, անիմալիստներ Սիմ Սա Զոնը, Պյոն Սան Բյոկը։ Ավանդական «ծաղիկներ-թռչուններ» ժանրի 19-րդ դարի նշանավոր վարպետներից են Չան Սին Օպը, Նամ Դե Օւն։ 19-րդ դարի վերջին աշխատել են նաև յուղաներկով։ 15-19-րդ դարերում շարունակվել է ճենապակու, խեցեղենի արտադրության կատարելագործումը։ ճապոնական գաղութատիրության շրջանում ([[1910]]-[[1945]]) կառուցվել են եվրոպական և ճապոնական ճարտարապետության ազդեցությունը կրող շենքեր։ Այդ ժամանակ են աշխատել քանդակագործ Կիմ Բոկ Չինը [պրոլետարական արվեստի կորեական ֆեդերացիայի ([[1925]]-[[1935]]) առաջին ղեկավարներից] և այլ առաջադեմ արվեստագետներ, որոնք ճշմարտացիորեն են արտացոլել կորեական ժողովըրդի՝ անկախության համար մղած պայքարը։
 
=== ԵրաժշտությունըԵրաժշտություն ===
[[Պատկեր:Museum of Traditional Korean Music 026.JPG|մինի|ձախից|Կորեական ժողովրդական երաժշտական գործիք]]
[[Պատկեր:Museum of Traditional Korean Music 020.JPG|մինի|Կորեական ժողովրդական երաժշտական գործիք]]
Տող 75.
[[19-րդ դար]]ի կեսին մշակվել է ձայնավարության համակարգ (ըստ պհանսորի մեղեդիների)։ [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին պհանսորից ծագել է չհանգիկ ժող. երաժշտական դրամայի ժանրը, որը հետագայում վերածվել է ազգային օպերայի։ Ստեղծողն էր Սին Ջե խյոն։ Այդ շրջանի նշանավոր երաժիշտներից էին դիրիժոր Մուն Զա Դոկը, կայագիմ նվագող Կիմ Զան Զոն։ [[20-րդ դար]]ի սկզբից հետզհետե մուտք է գործել եվրոպական երաժշտությունը։ [[1910]] թվականից ճապոնական գաղութատիրությունն արգելակ ել է կորեական երաժշտական արվեստի զարգացումը (մինչե [[1945]] թվականը)։
 
=== ԹատրոնըԹատրոն ===
[[Պատկեր:Meijiza, Keijo, 1937.jpg|մինի|ձախից|Կեյջո թատրոնը [[1937]] թվականին]]
Կորեայի տոնական ծեսերն ու խաղերը պարունակել են դրամատիկական գործողության տարրեր։ Երեք պետությունների ժամանակաշրջանում ձևավորվել է դիմակով պարի արվեստը՝ թհալչհումը։ [[14-րդ դար|14]]-[[15-րդ դար|15-րդ]] դարերում ծնունդ են առել կամյոնգիկ դիմակների ժողովրդական թատրոնը և ինհյունգիկ տիկնիկների թատրոնը։ Միջին դարերում ժողովրդական թատրոնի կազմավորմանը նպաստել է կվանդեների (հիսարիոնների) գործունեությունը, որոնց հետ է կապված պհանսորի ժանրի զարգացումը։ Կորեական պրոֆեսիոնալ թատրոնը սկզբնավորվել է [[19-րդ դար]]ում և կապված է Մին Ջե Իյոյի անվան հետ։ [[1911]] թվականին հիմնադրվել է «Լսյոկսինդան» («Բարեփոխումների թատերախումբ») թատրոնը։ ճապոնիայում սովորող կորեացի ուսանողները [[1921]] թվականին կազմակերպել են «Դրամատիկական արվեստի միություն»-ը։ [[1930]] թվականին Փխենյանում ստեղծվել է «Մաչխի» («Մուրճ») պրոլետ. թատրոնը, Տեգուում՝ «Փողոցային թատրոնը», 1931 թվականին Կեսոնում՝ «Մասսայական թատրոնը», [[1932]] թվականին Մասանում՝ «Դրամատիկ արվեստի ընկերությունը», Փխենյանում՝ «Ապագայի թատրոնը» են։ ճապոնական գաղութատիրության օրոք ազգային թատրոնների գործունեությունը սահմանափակվել է, ենթարկվել խիստ գրաքննության։
Տող 87.
ԿԺԴՀ-ն սոցիալիստական պետություն է, գտնըվում է Կորեա թերակղզու հյուսիսային մասում, մասամբ՝ Եվրասիա մայր ցամաքում։ Տարածությունը 121,2 հզ. կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ մոա 17 միլիոն ([[1978]])։ Պետական լեզուն կորեերենն է, մայրաքաղաքը՝ Փխենյանը։ Բաժանված է 9 նահանգի։ Փխենյան, Չհոնջին, համխին, Կեսոն կենտրոնական ենթակայության քաղաքները առանձնացված են որպես հատուկ վարչական միավորներ և հավասար եցւիս ծ պրովինցիաների։
 
=== Պետական կարգըկարգ ===
Գործող սահմանադրությունն ընդունվել է [[1972]] թվականին։ Պետական իշխանության բարձրագույն և միակ օրենսդական մարմինը միապալատ Գերագույն ժողովրդական ժողովն է (Գժժ), նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ նրա Մշտական խորհուրդը։ Գժժ ընտրվում է համընդհանուր, ուղղակի, հավասար և գաղտնի րնտրությ անների միջոցով՝ 4 տարի ժամկետով։ Ընտրական իրավունքից օգտվում են 17 տարեկան դարձած բոլոր քաղաքացիները։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավար մարմինը՝ Կենտրոնական ժողովրդական կոմիտեն, գլխավորում է նախագահը։ Պետական իշխանության բարձրագույն վարչական գործադիր մարմինը Վարչական խորհուրդն է՝ պրեմիերի գլխավորությամբ։ Իշխանության տեղական մարմինները կենտրոնական ենթակայության նահանգների ու քաղաքների, նահանգական ենթակայության գավառների, քաղաքների, շրջանների ժողովրդական ժողովներն են։ Կորեայում արդարադատությունն իրականացնում են՝ [[կենտրոնական դատարան]]ը, նահանգական, քաղաքների կենտրոնական ենթակայության և հատուկ դատարանները (զինվորական տրիբունալները)։
 
Տող 104.
ԿԺԴՀ Ժողովրդական իշխանության տարիներին գաղութային հետամնաց երկրից դարձել է ինդուստրիալ պետություն։ Կորեայի հյուսիսային մասում սոցիալ-տնտեսական վերափոխումը (հողային ռեֆորմը և արդյունաբերության ազգայնացա մը [[1946]] թվականին, գյուղատնտեսական կոոպերացումը [[1953]]—[[1958]] թվականներին) հանգեցրեց արտադրողական ուժերի արագ վերելքին։ Սոցիալիզմինյութատեխնիկական բազայի ստեղծումից հետո արդյունաբերական արտադրանքի միջին տարեկան աճը [[1957]]—[[1970]] թվականներին կազմում էր 19,1% , արդյունաբերության բաժինը ազգային եկամտում [[1969]] թվականին հասել էր 65%-ի։ [[1976]] թվականին ավարտվել է Անջու և Հարավային Չհոնջին նոր քաղաքների կառուցումը։
 
=== Արդյունաբերություն ===
=== Արդյունաբերությունը ===
[[1970]] թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը 21 անգամ գերազանցել է [[1949]] թվականի մինչպատերազմյան մակարդակը։ Փոխվել է արդյունաբերության կառուցվածքը։ Ժողովրդականիշխանության տարիներին ստեղծվել են մեքենաշինություն, օրգ. քիմիայի ճյուղեր, շինանյութերի արդյունաբերություն, աճել է էներգետիկ տնտեսությունը։ Իամխինի բրնձահավաք մեքենաների գործարանում Լեռնահանքային արդյունաբերությունը ներկայացված է անտրացիտի (90%-ը տալիս է Հյուսիսային ավազանը), գորշ ածխի (2/3-ը՝ Տումանգանի ավազանը), երկաթի (Մուսան), կապարի-ցինկի (Կոմդոկ), վոլֆրամի (Մաննյոն, Կյոնսու), պղնձի (Կապսան), ոսկու և արծաթի (Սոնհին, Հոլդոն, Սուան) արդյունահանությամբ։
[[Պատկեր:1967 Shinjin (Toyota) Publica 신진 퍼블리카.jpg|մինի|ձախից|1967 թվականին Կորեայում արտադրված «Տոյոտա» մակնիշի մեքենա]]
Արդյունահանվում են նաև մանգանի, քրոմի, կոբալտի և մագնեզիտի հանքանյութեր, ամորֆ գրաֆիտ ևն։ Հիդրոէներգետիկ ռեսուրսները տալիս են էլեկտրաարտաղրանքի 75%-ը։ Ամնոկկան գետի ավազանում ստեղծված հիդրոէներգետիկ համալիրն ունի ավելի քան 2,5 միլիոն կվա կարողություն։ իրենց հզորությամբ նշանավոր են Փխենյանի (500 հզ. կվտ) և Պուկչհանի (600 հզ. կվտ) [[ԶԷԿ]]-երը։ Սև մետալուրգիան հիմնականում կենտրոնացած է Կորեայի հս-արևելքում (Չհոնջին, Կիմ-Չհեկ, Պուրյոն) և Տետոնգան գետի ստորին ավազանում (Սինհո, Սոննիմ, Կանսո)։ Գունավոր մետալուրգիայի կենտրոններն են Նամփհոն, Մունփհյոնը և Իամխինը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը Սարիվոնի պահածոների կոմբինատումմեքենաշինությունն է (հաստոցաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն, նավաշինություն, լեռնահանքային, մետալուրգիական, քիմ. և գյուղատնտ. մեքենաշինություն, գործիքների արտադրություն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն)։ Արդ. հիմնական հանգույցներն են Տեդոնգանի, Հյուսիս-Արևմտյան, Հյուսիսային և Արևելյան շրջանները։ Զարգացած է քիմիական արդյունաբերությունը։ Հիմնական կենտրոնը Ւփննամն է։ Կան երկաթբետոնե կոնստրուկցիաների, ճենապակե-հախճապակե իրերի, աղյուսի, թաղանթանյութի-թղթի արտադրության և փայտամշակման, տեքստիլ, կոշկեղենի, սննդի ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնեղենի և ծովային մթերքների վերամշակման ու պահածոների արդյունաբերությունը։
 
=== Գյուղատնտեսություն ===
=== Գյուղատնտեսությունը ===
[[Պատկեր:Korean farmer ploughing c.1900.jpg|մինի|ձախից|Կորեացի աշխատողը 1900-ական թվականներին]]
[[Պատկեր:Organic museum and center in Namyangju City (4444965824).jpg|մինի|աջից|Այժմյան գյուղատնտեսական գործարան]]
1949-1970 թվականներին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը աճել է 2,5 անգամ։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի 70% ը տալիս է երկրագործությունը, 30% ը՝ անասնապահությունը։ [[1960]] թվականին գյուղատնտեսական ամբողջ արտադրանքը տվել է սոցիափստական սեկտորը։ Մշակովի հողերը գրավում են տերիտորիայի 16% ը, որի 1/3-ը (700 հզ. հա) ոռոգելի է։ Ցանքատարածությունների 2/3-ը զբաղեցնում են հացահատիկային (բրինձ, եգիպտացորեն, կորեկազգիներ), 1/5-ը՝ տեխ. (ներառյալ սոյան) կուլտուրաները, մնացած մասը՝ բանջարեղենը, կարտոֆիլն ու կերային կուլտուրաները։ ԿԺԴՀ սոյա արտադրող երկրներից է։ Աճեցնում են բամբակ, ւ]ուշ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ։ Ամենուրեք տարածված է բանջարաբուծությունը, Կեսոնի շրջանում՝ մարդարմատի (ժենշենի) մշակությունը։ Զարգացած է այգեգործությունն ու պտղաբուծությունը (130 հզ. հա)։ Հատուկ ուշադրություն է դարձվում անասնապահության, թռչնաբուծության և շերամապահության զարգացմանը։ Բնակչությունը սննդամթերքով ապահովելու գործում կարևոր դեր ունեն ծովամթերքների արդյունահանումն ու վերամշակումը։ Զարգացած է անտառատնտեսությունը (անտառածածկ է 9 միլիոն հա)։
 
=== ՏրանսպորտըՏրանսպորտ ===
[[Պատկեր:MetroPyongyang.jpg|մինի|Մետրո Փհենյանում]]
[[Պատկեր:Chongjin 129.76768E 41.77955N.jpg|մինի|ձախից|Չհոնջինը տիեզերքից]]
Երկաթուղիներիերկարությունը ավելի քան 6 հզ. կմ է (որից 4 հզ. կմճ էլեկտրիֆիկացւլած), ավտոճանապարհներինը՝ 21 հզ. կմ-ից ավելի։ Նավարկելի են խոշոր գետերի ստորին հոսանքները։ Ծովային գլխավոր նավահանգիստներն են Չհոնջինը, Իփննամը, Վոնսանը, Նամփհոն։ Զարգանում է ավիահաղորդակցությունը։ Արտաքին տնտեսական կապերը։ [[1979]] թվականին ԿԺԴՀ առևտրական կապերի մեջ է եղել ավելի քան 100 երկրի հետ։ Գլխավոր գործընկերներն են սոցիալիստական երկրները, հատկապես ԱԱՀՄ-ը։ [[1949]] թվականի մարսփ 17-ի համաձայնագրով ԱԱՀՄ-ը ետպատերազմյան առաջին տասնամյակի ընթացքում ԿԺԴՀ-ի տնտեսության վերականգնման և նոր շինարարության համար անհատույց տրամադրել է 300 միլիոն ռոբլի։ ԽՍՀՄ-ի օգնությամբ վերականգնվել և կառուցվել են արդյունաբերական կոմբինատներ, գործարաններ, էլեկտրակայաններ և այլ ձեռնարկություններ։ Դրամական միավորը վոնան է։
 
=== Բժշկա-աշխարհագրական բնութագիրըբնութագիր ===
Ծննդի և մահացության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։ Ներկայումս վերացվել են հատուկ վտանգավոր հիվանդությունները։ [[1950]]—[[1953]] թվականների պատերազմի ընթացքում Կորեան կորցրեց բուժկանխարգելիչ հիմնարկների 95,6%-ը։ [[1964]] թվականին կար 5,3 հզ. հիվանդանոց և պոլիկլինիկա (51,1 հզ. հիվանդանոցային մահճակալով)։ Հիվանդանոցային ցանցի վերակառուցմանը մեծ օգնություն են ցույց տվել սոցիալիստական երկրները [[1967]] թվականի վերջում Կորեայում աշխատել են 22,1 հզ. բժիշկ և բուժակ (չհաշված զինվորականը), 380 բնակչին՝ 1 բժիշկ։ Գործում են 3 ([[1964]]) բժշկական ինստիտուտնոր, ռազմաբժշկական ակադեմիա և բժշկական գիտությունների ակադեմիա։ Միջին բուժաշխատողներ են պատրաստում 7 տեխնիկումներ, մանկաբարձական 12 և բուժքույրական 58 դպրոց։ ժողովրդական կրթությունը։ Ճապոնական օկուպացիայի տարիներին վարվել է կրթության և կորեական կուլտուրայի սահմանափակման քաղաքականություն։ Ազատագրվելուց ([[1945]]) հետո ԿԺԴՀ-ում ստեղծվել են 4-ամյա դպրոցներ, ուսուցումը տարվել է մայրենի լեզվով։ [[1948]] թվականին ԿԺԴՀ-ի կառավարությունը որոշում է ընդունել [[1950]] թվականից համընդհանուր պարտադիր տարրական 4-ամյա կրթության մասին։ [[1958]] թվականից բոլոր տիպի ուս. հաստատություններում ուսուցումը դարձել է ձրի։ [[1958]]-[[1959]] ուսումնական տարում ԿԺԴՀ-ում առաջին անգամ մտցվել է 7-ամյա պարտադիր կրթություն։ [[1959]] թվականին օրենք է ընդունվել տարրական (4 տարի), ոչ ւրիվ միջնակարգ (3 տարի), տեխնիկական (2 տարի) և բարձրագույն տեխնիկական (2 տարի) դպրոցների մասին։ [[1967]]-[[1968]] ուսումնական տարում մտցվել է համընդհանուր պարտադիր 9-ամյա ուսուցում։
 
1967 թվականին ԿԺԴՀ ուներ բոլոր տեսակի 9165 դպրոց, այդ թվում՝ 4064 ժողովրդական, 3335 միջնակարգ, 467 բարձրագույն տեխնիկական։ 1973 թվականին օրենք է ընդունվել համընդհանուր 10-ամյա պարտադիր կրթության և միամյա նախադպրոցական դաստիարակության մասին։ Խոշոր բուհերն են. Կիմ Իր Սենի անվան պետական, Կիմ Զխեկայի անվան պոլիտեխնիկական (Փխենյանում), Ւփննամի պոլիտեխնիկական, Վոնսանի գյուղատնտեսական ինստիտուտները։ Փխենյանում են գտնվում պետական կենար, (հիմն. [[1945]], 1,5մլն կտոր գիրք), ԿԺԴՀ ԳԱ (1952, մոտ 2 միլիոն կտոր գիրք) գրադարանները, պատմության կենտրոնական (1928), Կորեական հեղաՓոխության ([[1948]]), ազատ ագրական պայքարի կենտրոնական ([[1953]]), ազգագրության ([[1956]]), նրբագեղ արվեստների կենտրոնական (1954) թանգարանները։
 
=== Գիտական հիմնարկներըհիմնարկներ ===
ԿԺԴՀ-ում ստեղծվել են ([[1948]] թվականից հետո) քիմիական կենտրոնական, լեռնային արդյունաբերությանկենտրոնական, անասնաբուժական պետական գիտահետազոտական ինստ-ները։ [[1952]] թվականին հիմնվել է ԿԺԴՀ ԳԱ, [[1963]] թվականին՝ գյուղատնտեսական գիտությունների, [[1963]] թվականին՝ բժշկական գիտությունների, [[1964]] թվականին՝ հասարակական գիտությունների ակադեմիաները։ Ստեղծվել են ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, միջուկային տեխնիկայի գիտական ինստ-ներ և լաբորատորիաներ։ Գիտական հրատարակություններից են «Չայոն կվահակ», «Կվահակ սեգե», «Տեդժուն կվահակ» պարբերականները։ Տնտեսագիտությունը։
 
Տող 130.
, երկրի սոցիալ-տնտեսական պատմության ուսումնասիրությունները։ Մեծ ուշադրություն է հատկացվում [[սոցիալիզմ]]ի քաղաքատնտեսության պրոբլեմների մշակմանը, Կորեայի աշխատանքային կուսակցության տնտ. քաղաքականության, նաև ագրարային հարցերին, կոոպերատիվ սեփականության ամրապնդում ու զարգացում, գյուղատնտեսության կառավարման կատարելագործում, գյուղի ու քաղաքի էական տարբերությունների վերացում են։ Դրանք լուսաբանված են Կիմ Իր Մենի, նաե Հոն Դալ Մոնի, Սին Ջե Տոյի և մյուսների աշխատություններում։ Տնտեսական պրոբլեմների մշակմամբ զբաղվում են էկոնոմիկայի ու ժող. տնտեսության ինստիտուտները, Փխենյանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
 
=== ԳրականությունըԳրականություն ===
[[1945]] թվականից հյուսիսային Կորեայում ([[1948]] թվականից՝ ԿԺԴՀ) սկսել է կազմավորվել սոցիալիստական գրականությունը։ [[1946]] թվականից Կորեայի գրողները միավորվել են հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ։ Ժողովրդականություն է վայելել բանաստեղծ-հռետոր Չո Գի Չխոնը ([[1913]]—[[1951]])։ Գյուղի դեմոկրատական վերափոխումներն են արտացոլված Չխվե Մյոն Իկի, Չխոն Սե Բոնի պատմվածքներում ու ակնարկներում, Լի Գի Ցոնի «Հող» ([[1948]]-[[1960]]) վեպում։ [[1950]]—[[1953]] թվականների հայրենական ազատագրական պատերազմով է պայմանավորված հերոսական և հայրենասիրական թեմաների երեան գալը։ 1953 թվականին ստեղծվել է Կորեայի գրողների միությունը։ Ետպատերազմյան գրականության հիմնական թեման մնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքը։ Պոեզիա են գալիս նոր ուժեր՝ Լի խո Իլ, Պեկ Ին Զուն և ուրիշներ։ Զարգանում է ժամանակակից վեպը (Չուն Սե Զուն, Չխոն Սե Բոն, Օմ Խին Սոպ)։ [[1960]]-ական թվականներին հայտնվեցին պատմական խոշոր կտավներ [Լի Գի Ցոնի «Թումանգան գետը» ([[1954]]-[[1961]]), Պակ Սե Ցոնի «Տայգայի պատմությունը» ([[1962]] և այլն]։ [[1960]]-ական թվականների վերջի-1970-ական թվականների սկզբի գրականության մեջ արտացոլված են սոցիալիստական շինարարության հաջողությունները։
 
=== Ճարտարապետություն և կերպարվեստ ===
=== Ճարտարապետությունը և կերպարվեստը ===
[[Պատկեր:경주 단석산 신선사 마애불상군 01.jpg|մինի|ձախից|Բուդդայի քանդակը Դենսոքսա լեռան վրա]]
[[Պատկեր:Korea-Songgwangsa-wall.painting-03.jpg|մինի|աջից|Ճապոնական որմնանկար, որը 2004 թվականին առանփնացվել է պատից և տեղափոխվել Սոնգանքսա]]
Տող 139.
ԿԺԴՀ-ի կազմավորումից ([[1948]]) ե [[1950]]—[[1953]] թվականների պատերազմից հետո մեծ Փխենյանի կենտրոնական մասի կառուցապատումը ([[1950]]-ական թվականներ) Օդերևութաբանական տվյալների ստացումը ռադիոընդունիչ սարքերի օգնությամբ թափ է առել քաղաքաշինությունը։ [[1945]]-[[1953]] թվականներին մշակվել է Փխենյանի գլխավոր հատակագիծը, վերականգնվել և վերակառուցվել են Խամխինը, Վոնսանը, Սարիվոնը, Կեսոնը, Նամփհոն և այլ քաղաքներ։ Երկրով մեկ ծավալվել է արդ. և հիդրոտեխնիկական կառույցների, հիվանդանոցների, դպրոցների, մշակույթի պալատների, կինոթատրոնների շինարարությունը։ Դրանց ստեղծմանը կորեական ճարտներ Կիմ Զոն խիի, Լի խյոնի, Պակ իկ խվանի, Սին Սուն Գյոնի և ուրիշների հետ մասնակցում են արտասահմանյան մասնագետներ։ [[1950]]-ական-[[1960]]-ական թվականների սկզբի հասարակական շենքերի ճարտմեջ խորապես դրսևորվել է կորեական միջնադարյան ճարտարապետության ձևերի օգտագործման միտումը (Փխենյանի մեծ թատրոն, [[1960]])։ [[1960]]-ական թվականների 2-րդ կեսից կիրառվում են շինարարական նոր կոնստրուկցիաներ և նյութեր, ստեղծվում են ճարտ. ձևերի պարզ ու լակոնիկ, ռացիոնալ նախագծմամբ աչքի ընկնող կառույցներ (Կիմ Իր Սենի անվ. պետ. համալսարանը, 2-րդ հերթ, [[1972]])։ Գեղարվեստի ազգային ավանդույթների (այդ թվում՝ տուշով և ջրաներկով գեղանկարչության) վերածննդին ու լայն զարգացմանը նպաստել է [[1946]] թվականին հիմնադըրված հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիան, որի կազմի մեջ է կերպարվեստի գործիչների միությունը։ Տուշով ու ջրաներկով ազգային գեղանկարչության տեխնիկայով են աշխատում նկարիչներ Լի Չխոնը, Չխվե Գյոն Գինը, Լի Սոկ խոն, Չոն Յոն Մանը, որոնք դիմում են ինչպես ավանդական (օրինակ, «ծաղիկն եր-թռչուններ» ժանրին), այնպես էլ ժամանակակից (ժողովըրղի մարտական և աշխատանքային սխրագործությունների պատկերումը) թեմաների։ Ցուղաներկի տեխնիկայով են ստեղծագործում (հիմնականում կենցաղային և պատմական թեմաներ) նկարիչներ Կիմ Զոն Նամը, Պակ Մյոն խուն, Պխո Մե Զոնը, Մուն խակ Մուն։ Զարգանում են գրաֆիկան (նկարազարդում, էստամպ, պլակատ. Կիմ Դոն Զուն, Պե Ուն Սոն, Պակ Սին քսի), հաստոցային և մոնումենտալ քանդակագործությունը (Մուն Մոկ Օ, խան Ցոն Աիկ, Չո Գյու Բոն)։ Հին ավանդույթները պահպանվում են դեկորատիվկիրառական արվեստում (բրուտագործություն, ասեղնագործություն, լաքապատ իրերի պատրաստում)։ Փխենյանում [[1953]] թվականին հիմնադրվել է Կորեական նկարիչների միությունը, [[1954]] թվականին՝ Կորեական ճարտարապետների միությունը։
 
=== ԵրաժշտությունըԵրաժշտություն ===
[[1946]] թվականին ստեղծվել է երաժիշտների միավորում, որը հետագայում մտել է հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ։ Խոշոր քաղաքներում բացվել են երաժշտական ուսումնական հաստատություններ ([[1949]] թվականին՝ Փխենյանի կոնսերվատորիան), համերգային դահլիճներ, երաժշտական թատրոններ։ Երաժշտական թատրոնում են զարգացել երկու հիմնական ժանրերը՝ չխանգիկը (ժող. երաժշտական դրամա) և կագիկը (ժամանակակից օպերա, որի կազմավորմանը նպաստել են կոմպոզիտորներ Լի Մյոն Աանը և խվան խակ Կինը)։ [[1953]] թվականին ստեղծվել է ԿԺԴՀ-ի կոմպոզիտորների միությունը։ [[1955]] թվականին Փխենյանում կառուցվել են ժամանակակից թատերական շենքեր և համերգային դահլիճ, ստեղծվել ֆիլհարմոնիա, սիմֆոնիկ մեծ նվագախումբ և այլ երաժշտական կոլեկտիվներ, գրվել են առաջին սիմֆոնիկ երկերը (Մին Դո Սոնի «Առաջին սիմֆոնիան», Չո Գիլ Սոկի «Հանուն հայրենիքի» սիմֆոնիկ պոեմը)։ Առաջատարի դերը շարունակում է կատարել Փխենյանի պետ. գեղարվեստական թատրոնը, որի լավագույն բեմադրություններից են՝ Լի Մյոն Մանի և Աին Դո Մոնի «Պատմի՜ր, տայգա», Խամ խոն Գինի «Լուսինը Կիմգանսան լեռներում» և այլ գործեր։ Կորեայի երաժշտական կյանքում կարևոր տեղ են գրավում կորեական ժող. գործիքների անսամբլը, կորեական ժող. բանակի երգի և պարի անսամբլը։ [[1946]] թվականից Փխենյանում գործում է բալետային ստուդիա (1952 թվականից՝ պետական բալետային ստուդիա)։
 
=== ԹատրոնըԹատրոն ===
[[1947]]—[[1949]] թվականներին Փխենյանում բացվել են պետ. թատրոնը (այժմ՝ պետ.Պետական գեղարվեստական թատրոնը Փխենյանում ([[1960]], ճարտ-ներ՝ Կիմ Չոն Ւփ, Սին Սուն Գեն) դրամատիկական թատրոն), պետ. ժող. գեղարվեստական թատրոնը (այժմ՝ Փխենյանի քաղաքային թատրոն)։ [[1948]] թվականին Փխենյան-Պուկտո գավառի գեղարվեստական թատրոնը բեմադրել է Պեկ Մուն Խվանի «Աճ» պիեսը՝ ագրարային ռեֆորմի շրջանի կորեական գյուղի, ժող. իշխանության կազմավորման մասին։ Այդ պիեսը էտապային է եղել կորեական նոր թատերարվեստի ձեավորման համար և բեմադրվել շատ թատրոններում։ [[1950]]-[[1953]] թվականների պատերազմի տարիներին թատրոնների ագիտբրիգադները հանդես են եկել ռազմաճակատում և թիկունքում։ [[1950]]-ական թվականների վերջից Կորեայի թատրոնը շարունակել է զարգացման նոր ուղիների որոնումները։
 
Տող 363.
{{ref-ru}}
 
=== ՏրանսպորտըՏրանսպորտ ===
[[Պատկեր:KTX-Sancheon.jpg|մինի|աջից|Կորեական երկաթուղի]]
[[Պատկեր:Uijeongbu metro map-fr.svg|մինի|ձախից|Մետրոյի ցանցը Հարավային Կորեայում]]
Երկաթուղիների երկարությունը 5,7 հզ. կմ է (1979), ավտոպարկի հզորությունը՝ 90 հզ. մեքենա։ Ունի օդանավակայանների ցանց (Աեուլ, Սուվոն, Կվանջու, Պուսան, Մոկպհո ևն)։ Ծովային հիմնական նավահանգիստներն են Պուսանը, Ինչխոնը, Ուլսանը, Կունսանը, Մոկպհոն, Փխոխանը, Ցոսուն։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է. հիմնական գործընկերներն են ճապոնիան, ԱՄՆ-ը և ԴՖՀ-ն։ Դրամական միավորը վոնան է։
 
=== Բժշկա-աշխարհագրական բնութագիրըբնութագիր ===
Ծննդի, մահացության և մանկական մահացության վերաբերյալ կանոնավոր հաշվառում չկա։ Կորեայում տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (ասկարիդոզ, անկիլոստոմիդոզ, ցուցուգամուշ)։ Առավելապես գրանցվում են տուբերկուլոզի, խոլերայի, որովայնային տիֆի և բորի դեպքեր։ [[1969]] թվականին Կորեայում գործել են 219 հիվանդանոց՝ 16,3 հզ. մահճակալով (0,5 մահճակալ՝ 1000 բնակչին)։ Բժշկ. օգնությունը հիմնականում կազմակերպում են մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները։ [[1971]] թվականին ([[1966]] թվականի հետ համեմատած) բուժսպասարկման վարձը պետ. և կոմունալ հիվանդանոցներում բարձրացել է 20—60%, կըրճատվել են բժշկ. սպասարկման ծախսերը։ [[1968]] թվականին Կ-ում աշխատել է 13,5 հզ. բժիշկ (2,5 հզ. բնակփն՝ 1 բժիշկ), մոա 5 հզ. բժշկի օգնական, 1,9 հզ. ատամնաբույժ, 13,8 հզ. դեղագործ և 19,5 հզ. միջին բուժաշխատող։ Բժիշկների 33% ը և ատամնաբույժների 37%-ը կենտրոնացած է Սեուլում։ Սեուլի պետական համալսարանում կազմակերպվել են բժիշկների կատարելագործման դասընթացներ։
 
=== Լուսավորություն ===
=== Լուսավորությունը ===
1949 թվականին կրթության մասին ընդունած օրենքի համաձայն դպրոցական համակարգի մեջ մտնում էին տարրական (6 տարի), ոչ լրիվ միջնակարգ Արդյունաբերության մի քանի լրիվ միջնակարգ (3 տարի) դպրոցները։ Բացի պետական և մունիցիպալ (տեղական ինքնավարության) դպրոցներից, գործում են մեծ թվով մասնավոր ուս. հաստատություններ։ Բոլոր տեսակի դըպրոցներում ուսուցումը վճարովի էր։ Մասնագիտական ուս. հաստատությունների ցանցի մեջ մտնում էին ռեալական, 3-ամյա տեխ. և բարձրագույն տեխ. դպրոցները։ Բարձրագույն կրթության համակարգի մեջ մանում են համալսարանները և 4-ամյա կոլեջները։ [[1969]]-[[1970]] ուս. տարում գործել են 69 համալսարան և քոլեջ։ Խոշորագույն բուհերն են. Սեուլի պետ. (հիմն. [[1946]]), «Ցոնսե» ([[1885]]), «Իխվա» ([[1886]], իգական) համալսարանները։ Կորեայի ուսանողները արտասահմանում բարձրագույն կըրթություն են ստանում հիմնականում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և ԳՖՀ-ում։ խոշոր են Ազգային կենտրոն (416 հզ. կտոր ԳԻՐՔ)» Սեուլի պետական համալսարանին կից (779,9 հզ. կտոր գիրք) գրադարանները, Ազգային թանգարանը (հիմն. [[1916]]), Կյոնբոկկունի պալատի գեղարվեստական պատկերասրահը (հիմն. [[1916]]) Սեուլում։ Գիտական հիմնարկները։ Կոորդինացման գիտական կենտրոնը Սեուլի գիտությունների ազգային ակադեմիան է (հիմն. [[1954]]): «Կորյո» համալսարանում (Սեուլ) կան ասիական հետազոտությունների կենտրոն, տնտեսագիտության, աշխատանքի, սոցիալական հետազոտությունների, միջատաբանության և այլ ինստիտուտներ։ Պուսանյան ազգային համալսարանին կից ստեղծվել են տեխնոլոգիայի (1965), արյան հետազոտությունների ([[1964]]) ինստիտուտներ։ Տեգուում կազմակերպվել են բնական նյութերի քիմիայի, արդյունաբերական տեխնիկայի, արդյունաբերական տնտեսագիտության և այլ հետազոտական կենտրոններ։ [[1958]] թվականին ստեղծվել է ատոմային էներգիայի վարչությունը։
 
Տող 387.
</gallery>
 
=== ԳրականությունըԳրականություն ===
[[Պատկեր:Yiyuksa 264.jpg|մինի|ձախից|Գրող Յիյուկսան]]
1948 թվականից գրականության մեջ ուժեղացել են հակակոմունիստական միտումները։ Արձակագիրների ավագ սերունդը (8ոմ Սան Սոպ, Չու Ցո Սոպ, Կիմ Դոն Ին, Լի Մու Ցոն) շարունակել է նատուրալիզմի և անկումային գրականության ավանդույթները։ [[1954]] թվականից հանդես է եկել արձակագիրների նոր սերունդ, որը գտնվում է ֆրանսական էկզիստենցիալիզմի, «նոր քննադատության» և այլ ուղղությունների ազդեցության տակ։ Պատերազմի, աբսուրդի և միայնության թեմաներն են գերակշռում Կիմ Սոն Իուանի(ծն. [[1919]]), Չան Տոն Խակի, Սոնու Խվայի (ծն. 1922) արձակում։ Միստիցիզմ և «արևելյան մտածողության» առանձնահատկության որոնումներն են արտահայտված Լի Դոն Զիի և Լի Խյոն Դիի ստեղծագործություններում։ [[1960]] թվականի ւսպրիլյան ապստամբությունից հետո գրականության մեշ նկատվել է առաջադեմ միտումների որոշ վերածնունդ։
 
=== ԱրվեստըԱրվեստ ===
[[Պատկեր:White Ox (1954) - Lee Jung Seob.jpg|մինի|Սպիտակ ցուլ՝ նկարված Լի Ջունգ Սյուբի կողմից]]
[[Պատկեր:KOCIS A new team of contributors for the WKB (7025921497).jpg|մինի|Կորեական արվեստի նմուշներից]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից