«Մելիքսեթ Սվախչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
1936 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստի ուսումնարան]]ը, 1941 թվականին՝ [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա]]ն։ 1941-1946 թվականներին եղել է [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինականի Մռավյանի անվան թատրոն]]ի գլխավոր նկարիչը։ Առաջին աշխատանքը Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայի բեմադրության ձևավորումն է (1942 թվական)։ Հիմնականում համագործակցել է ռեժիսոր [[Վարդան Աճեմյան]]ի հետ։ Լավագույն ձևավորումները՝ [[Շեքսպիր]]ի «12-րդ գիշեր» (1944 թվական), [[Սուխովո–Կոբիլին]]ի «Կրեչինսկու հարսանիքը», [[Նաիրի Զարյան]]ի «Արա Գեղեցիկ» (1946 թվական), ստեղծվել են Լենինականի թատրոնում։ Մելիքսեթի բեմանկարչության մեջ սեղմ միջոցներով համադրվել են [[Գունանկարչություն|գունանկար]]ը, [[Քանդակագործություն|քանդակ]]ը և [[ճարտարապետություն]]ը՝ հասնելով պիեսի գաղափարագեղարվեստական բովանդակության նոր հնչողության։ Ուշագրավ են [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում]] [[Վրթանես Փափազյան]]ի «ժայռ» (1944 թվական), [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Երկիր Հայրենի» և Վաղարշյանի «Վանքաձոր» (երկուսն էլ՝ [[1945]] թվական) ներկայացումների ձևավորումները։
 
1956 թվականին [[Երևան]]ում կազմակերպվել է Սվախչյանի ստեղծագործությունների Ñետմահուհետմահու ցուցահանդես։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=88}}