«Վիբեկե Սքոֆթերուդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
 
'''Վիբեկե Սքոֆթերուդ''' ({{lang-no|Vibeke Westbye Skofterud}}) (20 ապրիլ [[1980]], [[Ասքիմ]]) — [[Նորվեգիա|նորվեգացի]] [[Դահուկավազք|դահուկորդուհի]] է, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն։ Իր բոլոր մեդալները նվաճել է էստաֆետայի կազմում։
 
 
== Մարզական կարիերա ==
 
 
[[Անվաչմուշկային դահուկների աշխարհի առաջնություն 2000|2000 թվականին Անվաչմուշկային դահուկների աշխարհի առաջնությանը]] նվաճել է հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ։
 
2000 թվականին Վիբեկեն իր նորամուտն է տոնել Աշխարհի գավաթում, և 2001 թվականի դեկտեմբերին նշել է իր առաջին հաղթանակը Աշխարհի գավաթի մրցափուլերում՝ էստաֆետում։ Ներկա դրությամբ նա ունի 12 հաղթանակ Աշխարհի գավաթի մրցափուլերում, և բոլորը էստաֆետում։ Աշխարհի գավաթում անձնական մրցումներում հաղթանակ չունի, բայց յոթ անգամ բարձրացել է պատվո հարթակ։
 
2002 թվականին մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերին և գրանցել է հետևյալ արդյունքները՝ սպրինտ 21-րդ հորիզոնական, մասս-մեկնարկ 15 կմ 28-րդ հորիզոնական, հետապնդում 5+5 կմ 28-րդ հորիզոնական, 30 կմ դասական 8-րդ հորիզոնական։
 
2010 թվականին Վանկուվերի Օլիմպիական խաղերին դարձավ օլիմպիական չեմպիոն էստաֆետում, իսկ անհատական մրցաշարերում գրանցեց հետևյալ արդյունքները՝ 10 կմ 22-րդ հորիզոնական, հետապնդում 7,5+7,5 հրաժարվել է մասնակցել։
 
Աշխարհի առաջնություններում իր կարիերայի ընթացքում նվաճել է երկու ոսկե մեդալ, մեկ արծաթ և մեկ բրոնզ, և բոլորը էստաֆետում։ Ընդհանուր առմամբ մասնակցել է հինգ աշխարհի առաջնությունների։
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}