«Զօկի ճրօյգը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
 
«Զօկի ճրօյգի»` 1919 թվականի առաջին օրինակում, բացի խմբագրական հոդվածից, տպագրվել են նաև [[Հարություն Թումանյան]]ի «Ա՜յ զօկ հարուստ», «Միր հըգեադարձ վաթանը», Ղազի Մուրադի «Ըգըլացիք», [[Սողոմոն Սողոմոնյան (գրականագետ)|Սողոմոն Սողոմոնյան]]ի «Ըգուլաց անումը» բանաստեղծությունները և [[Հովհաննես Թումանյան]]ի «Շունն ու կատուն»։ Առաջին համարում տպագրվել են նաև Ռ․ Զարգարյանի «Սէրը դիբի վաթանը», Ակուփ Ղլեկչու «Թա ուռտի ըմ իս սըվարալ գիրիլ կարդիլը», Հ․ Թումանյանի «Շօն–գեալուստի պընգլներից» և գրական–գեղարվեստական այլ աշխատանքներ և հոդվածներ։ Հանդեսի` [[1932]] թվականի մարտի 20-ի առաջին համարը նվիրված էր Ռ. Զարգարյանի 68-ամյակին: Խմբագրական հոդվածից բացի` այդ համարում ընդգրկված էին Ռ. Զարգարյանի կյանքին և գրական գործունեությանը նվիրված «Ու՞մ ենք մեծարում» (հեղինակ` Հ. Մկրտումյան), Ռ. Զարգարյանի «Ըգուլիսը մատամա վերականգնվի», Մալից Գրիգորի «Մույն պտուտ Գողթանում» հոդվածները, [[Հ. Թումանյան]]իԹումանյանի «Միր գեղը», «Մեծարանք բժ. Ռըստամա», Ռ. Զարգարյանի «Դըշտացիք» պոեմի վերջաբանը և այլ նյութեր<ref>{{Գիրք:ՆԲՊՀ|40}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
2516

edits