«Թանգարան բաց երկնքի տակ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Առավել նեղ իմաստով բաց երկնքի տակ թանգարան են կոչվում այն թանգարանները, որոնցում ցուցադրվում են ճարտարապետական կառույցների օրինակներ: Շատ թանգարաններում կազմակերպվում են անցյալի համալիր կոնստրուկցիաներ, որտեղ պատմական շինությունները ոչ միայն պարզապես առանձին ցուցանմուշներ են, այլ ձևավորում են փոխկապակցված համալիր: Այդպիսով, այցելուները հնարավորություն են ստանում լինելու անցյալի վերաձևավորված բնակավայրում` ընդհանուր պատկերացում կազմելով համապատասխան երկրի կամ տեղանքի պատմության ու [[Ազգագրություն|ազգագրության]] մասին:
 
Բաց երկնքի տակ թանգարան ձևավորելու միտքը վերաբերում է [[1790]]-ական թվականներին: Դրա առաջին կողմնակիցը եղել է շվեյցարացի մտածող Չարլզ դե Բենսեթենը` [[Դանիա]]յի Ֆրեդերիկսբորգ ամրոցում կազմակերպելով գյուղական տարազի ցուցահանդես<ref> Hurt 1978, p. 368.</ref>: Նա կարծում էր, որ գյուղացիական ավանդական տները պետք է պահպանվեն, սակայն այդ գաղափարի համախոհներ շատ չեն գտնվում:
 
Վերջերս միտում է նկատվում բաց երկնքի տակ թանգարանների ձևաչափով վերականգնելու ավանդական արհեստները և գործունեության տեսակները, օրինակ` ջրաղացպանի, կտավագործի, բրուտի, դարբնի, հյուսնի, գինեգործի և այլ զբաղմունքների տեսակները: Երբեմն նույնիսկ այցելուներին առաջարկվում է հատուկ մասնագետի հսկողությամբ փորձել սեփական ուժերը: Որոշ արհեստներ առանձին դեպքերում վերածվում են թանգարանների, օրինակ` չեխական ''Botanicus'' ընկերությունը մասնագիտանում է կոսմետիկ միջոցների արտադրության մեջ` հիմնվելով հին, երբեմն միջնադարյան եղանակների ու տեխնոլոգիաների վրա, և երկրում ու նույնիսկ նրա սահմաններից դուրս ունի խանութների զարգացած ցանց:
Գոյություն ունեն բաց երկնքի տակ թանգարաններ, որոնք ներկայացնում են պատմական տարբեր ժամանակաշրջաններ` սկսած նախնադարյան մարդու շրջանից մինչև 20-րդ դարասկզբի արհեստագործական գյուղեր:
 
Բաց երկնքի տակ թանգարաններից առաջիններից մեկն էր [[1891]] թվականին բացված ''Սկանսեն'' թանգարանը [[Շվեդիա]]յի մայրաքաղաք [[Ստոկհոլմ]]ի Յուրգորդեն կղզում, ինչի հետ կապված` նրա անունը հասարակ անվան նշանակություն է ձեռք բերել եվրոպական շատ լեզուներում:
 
== Տես նաև ==
2516

edits