«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
==ä³ïÙáõÃÛáõÝ==
 
13-րդ դարի սկզբներին [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ի ազատագրական արշավանքների ընթացքում վերականգնված Հայաստանի ինքնիշխան պետությունում ([[Զաքարյան Հայաստան]]ի անկախ պետություն) առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական [[Նիգ]]-[[Արագածոտն]]ի (ներկայիս [[Արագածոտնի մարզ]]ի [[Ապարան]]-[[Արագած]]իԱրագածի և [[Աշտարակ]]ի տարածաշրջաններ) հողերին: Հավանաբար [[1205]]/[[1206]] թթ-ին [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ը իրենց ստեղծած պետության իշխանական-վարչական բաժանում իրականացրեցին և ի թիվս այլ միավորների ստեղծեցին նաև [[Արարատյան կողմնակալություն]]ը` ներկայիս [[Արարատյան դաշտ]]ի և [[Արագած]] սարի [[Հառիճ]]-[[Ապարան]]-[[Աշտարակ]]-[[Թալին]] հատվածի, [[Արա լեռ]]ը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ ու այդ կողմնակալության կողմնակալ-հրամանատար նշանակեցին զորավար [[Վաչե Ա]] Վաչուտյանին շնորհելով նրան [[իշխանաց-իշխան]] տիտղոս-կոչումը: Ամենայն հավանականությամբ [[Վաչե Ա]]-ն սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից: Նրա հայրն էր Սարգիսը, պապը՝ Վաչուտը: Այս Վաչուտի անունից էլ նորաստեղծ իշխանական ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը: Վաչուտյան իշխանները մինչև [[1236]] թ-ը, մինչև մոնղոլների կողմից [[Զաքարյան Հայաստան]]ի նվաճումը, և մոնղոլների օրոք` [[1236]]-[[1350]]-ական թթ-ին, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի [[Նիգ]]-[[Ապարան]] - [[Աշտարակ]] տարածքները մոնղոլական ասպատակություններից զերծ պահելու գործին:
 
==Իշխանապետերը==