«Բեռնարդո Բերտոլուչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
== Կենսագրությունը ==
 
Բեռնարդո Բերտոլուչին ծնվել է [[Իտալիա]]յի [[Պարմա]] [[քաղաք]]ում: Նրա հայրը բանաստեղծ, կինոքննադատ և [[արվեստ]]ների պատմության [[պրոֆեսոր]] [[Աթիլիո Բերտոլուչի]]ն էր և խրախուսում էր Բեռնարդոյի հետաքրքրասիրությունը [[կինո]]յի նկատմամբ` նրան հաճախ տանելով նկարահանման հրապարակ: [[1957]]-[[1958]] թվականներին Բեռնարդոն իրականացնում է կինոյում իր առաջին փորձնական աշխատանքները` «Ճոպանուղի» ([[1957 ]]թ.) և «Խոզի մահը» ([[1958 ]]թ.) սիրողական [[կինոնկար]]ները: Դեռևս լինելով [[Հռոմ]]ի [[համալսարան]]ի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող, նա ծանոթացել էր [[Պիեռ Պաոլո Պազոլինի]]ի հետ: Այդ տարիներին իր «Գաղտնիքներ որոնելիս» բանաստեղծական ժողովածուի համար նա արժանացել էր գրական մրցանակի: [[1961]] թվականին նա հանդես է գալիս որպես Պազոլինիի օգնական` «Ակատոնե» կինոնկարի նկարահանման ժամանակ:
 
[[1962]] թվականին, թողնելով համալսարանը, նկարահանել է իր առաջին խաղարկային` «Ոսկրոտ սանամայրը» կինոնկարը: Նույն թվականին լույս է տեսնում «Հանելուկներ որոնելիս» բանաստեղծությունների գիրքը, որի համար ստանում է [[Վիարեջո]]յի մրցանակը: Երկու տարի անց, նա նկարահանում է «Հեղափոխությունից առաջ» ([[1964 ]]թ.) կինոնկարը: [[1968]] թվականին նկարահանել է «Գործընկերը» կինոնկարը: [[Սերջիո Լեոնե]]ի և [[Դարիո Արջենտո]]յի հետ միասին աշխատել է «Մի անգամ Վայրի արևմուտքում» (1968թ1968 թ.) կինոնկարի սցենարի վրա, իսկ [[1969]] թվականին էկրաններին հայտնվել է նրա «Սարդի ռազմավարությունը» հեռուստաֆիլմը, որը նկարահանվել էր [[Խորխե Լուիս Բորխես]]ի [[պատմվածք]]ի մոտիվներով:
 
Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց [[1970]] թվականին` «Կոնֆորմիստը» կինոնկարի շնորհիվ: Այն նկարահանվել էր [[Ալբերտո Մորավիա]]յի համանուն [[վիպակ]]ի հիման վրա և հետազոտում էր [[ֆաշիզմ]]ի հոգեբանական ակունքները: [[1972]] թվականին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին [[Մառլոն Բրանդո]]ն և [[Մարիա Շնայդեր]]ը: Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր:
 
[[1976]] թվականին Բեռնարդո Բերտոլուչին նկարահանել է «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել [[Ժերար Դեպարդիե]]ն և [[Ռոբերտ Դե Նիրո]]ն: «Լուսին» ([[1979 ]]թ.) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» ([[1981 ]]թ.) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սրերով, որից հետո Բեռնարդո Բերտոլուչին երկար ժամանակով դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով: Տեղափոխվելով [[Անգլիա]], սկսվեց նրա ստեղծագործությունների [[աշխարհաքաղաքացիություն|աշխարհաքաղաքացիական]] փուլը: [[1987]] թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր է գնահատվել և արժանացել է «[[Օսկար]]» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ: [[1990]] թվականին [[Փոլ Բոուլզ]]ի համանուն [[վեպ]]ի հիման վրա նկարահանել է «Երկինքների քողի ներքո» («Թեյ անապատում») կինոնկարը, իսկ [[1993]] թվականի [[նոյեմբեր]]ին, [[Փարիզ]]ում կայացել է «Փոքրիկ Բուդդան» կինոնկարի առաջին ցուցադրությունը, միակ հանդիսատեսի` [[Դալայ լամա XIV|Դալայ լամայի]] ներկայությամբ:
 
[[1995]] թվականին, 15 տարվա բացակայությունից հետո Բեռնարդո Բերտոլուչին Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` [[Լիվ Թայլեր]]ի մասնակցությամբ: [[2003]] թվականին էկրան է բարձրացել [[Երազողները (ֆիլմ)|«Երազողները»]] կինոնկարը: Այն [[Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում (1968 թվականին)|1968 թվականի «Կարմիր մայիս»]]-ի հիմնապաստառի վրա ներկայացվող, առանձին բնակարանում ընթացող «սեքսուալ հեղափոխության» պատմություն էր: