«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 1 քննարկման բաժին (ավելի հին քան 30 օր) դեպի Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2018; կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 387.
:::Հարգելի մասնակից [[Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան|Մնացական Խաչատրեան]], իսկ ինչո՞ւ չինարեն-հայերեն տառադարձման համար չպետք է օգտագործենք Պալադիի համակարգը։ Հայերեն, մասնավորապես արևելահայերենով լույս տեսած բոլոր պաշտոնական քարտեզներում և փաստաթղթերում օգտագործվում է '''z'''-ի '''ցզ''' տառադարձումը, ԱՄՆ տարածքում հրապարակած նյութերում հանդիպում են թե՛ '''զ''', թե՛ '''ձ''', թե՛ '''ց''' տարբերակով։ Գործնական տառադարձումը չպետք է անտեսել, պաշտոնական ձեռնարկների բացակայությունը պատճառ չէ, որ կամայական կանոններ օգտագործենք՝ անտեսելով ավանդաբար առավել տարածված ձևերը։
:::Մի նկատառում էլ, հարգելի մասնակից։ Դուք մատնանշում եք զուտ հնչյունային տառադարձության կանոնները, իսկ գործնականում օգտագործվում է գործնական տառադարձությունը. այն իրենից ներկայացնում է գրադարձման, հնչյունային տառադարձության, «մասնագիտական» տառադարձության յուրօրինակ միքս, որը յուրաքանչյուր աղբյուր-լեզվի դեպքում յուրովի է հարաբերվում ըստ բաղադրիչների։ Հնչյունային տառադարձման բացարձակ առաջնահերթության աննպատակահարմարությունը կարելի է ցույց տալ ընդամենը մեկ օրինակով՝ Путин – Պուծին։ Նույնիսկ նույն գրությամբ անվանումը արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով կարդացվում է տարբեր կերպով. ապա ինչ հնչողության մասին կարող է խոսք գնալ։ Հավատացե՛ք, վիքիում կոմպետենտ մասնակիցներ շատ կան, փորձում ենք նրբությունները ծանր ու թեթև անել, ռացիոնալ ուղիներ գտնել/մշակել, սակայն ձեր նշած բնույթի ռադիկալ և հայերեն մասնագիտական գրականությանը խորթ փոփոխությունների չենք կարող գնալ։ — <span style="font-family:Tahoma; text-shadow:#A0A0A0 0.2em 0.2em 0.4em">''<big>[[Մասնակից:Vaga-am|Vahe]]</big> <sup><font color="red">[[Մասնակցի քննարկում:Vaga-am|քնն.]]</font></sup>''</span> 16:11, 23 Փետրվարի 2018 (UTC)
 
== [[Գործող հակամարտությունների ցանկ]] ==
:{{la|Գործող հակամարտությունների ցանկ}}
[[Գործող հակամարտությունների ցանկ]] → [[Ընթացիկ զինված հակամարտությունների ցանկ]]
 
Նախևառաջ, հոդվածը թարգմանվել է անգլերեն List of ongoing armed conflicts էջից, որտեղ վերնագիրը համապատասխանում է հոդվածի բովանդակությանը: Սակայն հայերենի դեպքում վերնագիրը այլ կերպ է թարգմանվել, ինչի արդյունքում վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը. ա) ինձ համար անհասկանալի է ''գործող'' բառի օգտագործումը տվյալ պարագայում, նման դեպքերի համար ես ավելի շատ հանդիպել եմ ''ընթացիկ'' (այդ թվում՝ ընթացիկ իրադարձություններ), բ) ոչ բոլոր հակամարտություններն են ''զինված հակամարտություններ'' , իսկ հոդվածը պատմում է հենց երկրորդ տարբերակի մասին:--[[Մասնակից:Pandukht|Pandukht]] ([[Մասնակցի քննարկում:Pandukht|քննարկում]]) 14:40, 4 Մարտի 2018 (UTC)