3198
edits
(→top) |
|||
Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող։ Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կառլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն։ Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կառլոս VI-ը մահանում է։ Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի։ Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741 թ. հուլիսի 27-ի լույս 28-ը։ Թաղված է Վիեննայում։
=== Վաղ տարիներ ===
Անտոնիո Վիվալդին ծնվել է Վենետիկում 1678 թվականի մարտի 4ին` ուրբաթ օրը, հենց այդ նույն օրը տարածաշրջանում [[երկրաշարժ]] է գրանցվում: Երեխային միանգամից կնքում է իր մանկաբարձուհի և դայակ Մարգարիտա Վերոնեզը, հավանաբար երկրաշարժի պատժառով կամ այն պատճառով, որ երեխայի ծնունդը վատ պայմաններում էր տեղի ունեցել, ինչը նորածնի մահվան վախ էր առաջացրել: Ճշմարտանման է այն վարկածը, որ նա ծնված ժամանակ փոքր և փխրուն է եղել, քանի որ իր հետագա կյանքում նա միշտ բողոքել է վատ առողջությունից, ունեցել բրոնխային [[ասթմա]]: Կնունքը տեղի է ունեցել 2 ամիս անց` 1678 թվականի մայիսի 6-ին Սան Ջիովանի ին Բրագորա եկեղեցում:
Նրա հայրը` Ջիովանի Բատիստա Վիվալդին, ծնվել է դերձակի ընտանիքում, եղել է վարսահարդար, նվագել է [[ջութակ]], որպեսզի զվարճացնի իր հաճախորդներին, իսկ ավելի դարձել է պրոֆեսիոնալ ջութակահար: Անտոնիոյի մայրը` Կամիլա Կալիկիոն, նույնպես եղել է դերձակի ընտանիքից, որ ծագում էր [[Բազիլիկատա]]յից: Նրանք ամուսնացել են 1676 թվականին նույն եկեղեցում: Ունեցել են 8 այլ երեխաներ, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում. Մարգերիտա Գաբրիելա (1680-?), Սեսիլիա Մարիա (1683-?), Բոնավենտուրա Տոմազո (1685-?), Զանետա Աննա (1687-1762), Ֆրանչեսկո Գաէտանո (1690-1752), Իսեպո Սանտո (1692-1696), Ժերոլամա Միքաելա (1694-1696) և Իսեպո Գաէտանո (1697-?): Անտոնիոն` ավագ որդին, երեխաներից միակ երաժիշտն էր: Երաժիշտներ են եղել սակայն նրա երկու զարմիկները:
== Ոճն ու ազդեցությունը ==
|
edits